Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Հունիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF
mm Jaquelin

Բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և կրեդիտային շարժունության ընդլայնմանն ուղղված Էրազմուս+ ծրագրի շրջանակում 2018 թվականի մայիսի 14-18-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար, դոցենտ Ժակլին Մինասյանը հրավիրվել էր դասավանդելու Լուվենի կաթոլիկ համալսարանում /Լուվեն-լա-Նյով, Բելգիա/:

Շաբաթվա ընթացքում Ժ. Մինասյանը ֆրանսերենի բառագիտություն առարկայից դասախոսություններ է կարդացել «Խոսքիմասային փոխանցմամբ պայմանավորված ածականների մակբայացումն ու համանունության խնդիրը ժամանակակից ֆրանսերենում» թեմայով վերոհիշյալ համալսարանի Փիլիսոփայության, արվեստների և բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի մագիստրանտներին: Հետաքրքիր սլայդներով և վարժություններով ներկայացված դասախոսություններին ակտիվորեն մասնակցել են բելգիացի ուսանողներն ու հրավիրված մի քանի դասախոսներ:

Հաշվի առնելով գիտահետազոտական և դասավանդման բնագավառներում Ժ.Մինասյանի նախասիրությունները, Էրազմուս+ի պատասխանատուները հանդիպումներ  են կազմակերպել բելգիացի գործընկերների հետ՝ համալսարանի կայքէջում նախօրոք ներկայացնելով վերջինիս գիտահետազոտական և  ուսումնական փորձառությունը: Մայիսի 16-ին համալսարանի Սենտալ կենտրոնում պրոֆեսոր Ֆերոնի անձնական նախաձեռնությամբ Ժ.Մինասյանը սեմինար է անցկացրել բելգիացի դասախոսների և դոկտորանտների համար «Համատեքստավորում և քերականություն. ժամանակակից բարձրագույն կրթության մարտահրավերները» թեմայով, որը Սորբոնի համալսարանի ԴԻԼՏԵԿ լաբորատորիայի հետ իր համագործակցության ամփոփ ներկայացումն էր: Սեմինարն անցել է գիտական բարձր մակարդակով, եղել են հետաքրքիր հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: Ժ. Մինասյանը մասնակցել է նաև  միջմշակութային ուսուցմանը վերաբերող թեզերի նախապաշտպանությանը, որի ընթացքում իր բազմամյա  փորձառությամբ կիսվել է բելգիացի գործընկերների և ուսանողների հետ:

Որպես ՖՀՄԱՆ կենտրոնի տնօրեն, Ժ. Մինասյանը հանդիպումներ է ունեցել Լուվենի կաթոլիկ համալսարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Կենդանի լեզուների ինստիտուտի տնօրեն Էմանուել Ղասաղի և Շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Ժնևև Ժերոնի հետ:Նա ներկայացրել է ԵՊԼՀ-ի, Ռոմանական լեզուների ամբիոնի և Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի գործունեությունը: Ժ. Մինասյանի խոսքով՝ այս և այլ հանդիպումները կենտրոնի հետ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նպատակ են ունեն:

«Նշյալ հանդիպումները չափազանց օգտակար և արդյունավետ եղան ինձ համար թե՛ որպես ֆրանսերենի դասախոսի ու հետազոտողի, թե՛ որպես Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավարի՝ թույլ տալով հարստացնել փորձառությունս և արդյունավետ համագործակցային կապեր հաստատել բելգիացի գործընկերներիս հետ»,- նշում է Մինասյանը՝ կարևորելով Էրազմուս+ ծրագրի դերը ժամանակակից բարձրագույն կրթության արդյունավետ կազմակերպման և որակի ապահովման գործում:

Minassian Capturedd

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ