Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ ԿԸՆԴԳՐԿԻ

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը  մայիսի 3-ին ընդունեց Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի (Հալլեի) համալսարանի պատվիրակությանը՝ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերի գլխավորությամբ:

ԵՊԼՀ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԵՊԼՀ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տ. Թորոսյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը,  ԵՊԼՀ-ի գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանը, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Ք. Ծատուրյանը, գերմաներեն դասավանդող դասախոսներ և ուսանողներ:

 «Ուրախ ենք ողջունել ձեզ ԵՊԼՀ-ում: ԵՊԼՀ-ն կարևորում է գերմանական բուհերի և գիտական հաստատությունների հետ համագործակցությունը: Գերմանական բուհերի հետ առկա կապերն ավելի ակտիվ են ու արդյունավետ: Մենք պատրաստակամ ենք էլ ավելի ընդլայնելու այդ կապերը՝ ներառելով այլ ոլորտներ»,- նշեց ԵՊԼՀ ռեկտորը: 

Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանի ռեկտորն էլ շնորհակալություն հայտեց ԵՊԼՀ ղեկավարությանը հանդիպման համար և հույս հայտնեց, որ ծանոթությունների ու քննարկումների արդյունքում նոր ծրագրեր ու գաղափարներ կծնվեն:

Հանդիպման շրջանակում ԵՊԼՀ-ի և Հալլե-Վիթենբերգի (Հալլեի) համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի բնորոշեց   «պատմական»,  երկու կողմերի համար, քանի որ քաղաքական հետաքրքիր ու ուշագրավ իրավիճակում է կնքվում  վերոնշյալ համաձայնագիրը:

«Համագործակցության համաձայնագիրը ուղղված է միջազգային համագործակցության ամրապնդմանը, համատեղ մագիստրոսական ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների շարժունությանը, համատեղ գիտական հետազոտությունների  տարբեր ձևաչափով համաժողովների, մշակութային միջոցառումների անցկացմանը, գիտական և ուսումնական գրականության փոխանակմանը»,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Հալլե-Վիթենբերգի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերը, ողջունելով երկու համալսարանների միջև հաստատվող համագործակցությունը վստահեցրեց որ երկու բուհերի միջև համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ դեռ անելիքներ կան:

«Այսօրվա համաձայնագիրը մեր համագործակցության մեկնակը չէ, քանի, որ մինչ այդ էլ մենք համագործակցել ենք տարբեր հարթակներում: Մեր պատվիրակության անդամներից շատերն առաջին անգամ չէ, որ Հայաստանում են, իսկ պատվիրակության կազմում ընդգրվել ցանկացողներն այնքան շատ էին, որ մտածում էի՝ գուցե առանձին ինքնաթիռ վերցնենք»,- նշեց Հալլե-Վիթենբերգի համալսարանի ռեկտորը:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին նաև Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարան, որտեղ գրադարանի գիտական ղեկավար Լ. Սաֆարյանը, ներկայացնելով գրադարանը, փաստեց 4000-ից ավել գերմանալեզու գրականության առկայության կարևորությունը գերմաներեն ուսումնառողների համար:

Գրադարանում գերմաներեն սովորող ուսանողները ներկայացրեցին  Գերմանիայում ձեռք բերած փորձը, կիսվեցին գերմաներենի և գերմանացիների նկատմամբ ունեցած պատկերացումների մասին, ինչպես նաև հույս հայտնեցին հետագայում Հալլե-Վիթենբերգի համալսարանում ուսումնառելու հնարավորության ունենալ:

 Հավելենք, որ ավելի վաղ պատվիրակությանն ընդունել էր նաև Գարեգին Բ Հայրապետը, վստահություն հայտնելով, որ կրթական երկու հաստատությունների միջև սկիզբ առած համագործակցությունը առավել կնպաստի երկու ժողովուրդների միջև միջազգային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

 IMG_0190   IMG_0194   IMG_0244_-_Copy   IMG_0201_-_Copy    IMG_0237    20180503_112846 

20180503_114451    20180503_114322    20180503_121742

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ