Ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, կայանալիք «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի և Օտար լեզուների ֆակուլտետի խորհուրդներն առաջադրել են ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի թեկնածությունը:
Այլ թեկնածուներ չեն դիմել:
ԵՊԼՀ հոգաբարձուների խորհուրդ