Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐ ՍԵՎԱՆՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կազմակերպեց «Մասնագիտությունների օր Սևանում, 2017» միջոցառումը, որի ընթացքում քաղաքի, ինչպես նաև հարակից համայնքների աշակերտներին են ներկայացվել բուհի կողմից առաջարկվող մասնագիտություններն ու ուսուցանվող լեզուները։

Միջոցառման նպատակն էր հնարավորութուն ընձեռել բարձր դասարանների աշակերտներին ձեռք բերել մանրամասն տեղեկատվություն բուհի կողմից առաջարկվող ծրագրերի վերաբերյալ և կողմնորոշվել բարձրագույն կրթության իրենց ընտրության հարցում։ Զուգահեռ անցկացվել է նաև հանդիպում համայնքի դպրոցների գրադարանավարների հետ, որի ընթացքում մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել գրադարանային գործում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առկա միտումներն, ու քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։ Հանդիպում է տեղի ունեցել նաև մարզի ավագ դպրոցների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գ. Բադալյանը, ԵՊԼՀ  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Հարությունյանը։ Քննարկվել է բուհ-դպրոց համագործակցությունը, հետագա անելիքները, ինչպես նաև շարունակական կապի ապահումը դպրոցի և բուհի միջև։ Միջոցառման ավարտին ստորագրվել են համաձայնագրեր Սևանի և Ճամբարակի ավագ դպրոցների հետ։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։

23846311_1675798732472311_1757117801_n23874299_1675798729138978_318946300_o 23874448_1675798325805685_929753813_o 23960854_1675798785805639_1198893047_o

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ