Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Մարտ 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 24 25 26
27 28 29 30 31    

ԵՊԼՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

Նամակ գրել Տպել PDF

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Գործընկերություն հանուն զարգացման» գործակալության նախաձեռնությամբ Կահիրեի համալսարանի` ոչ լեզվակիրներին արաբերենի դասավանդման կենտրոնում 2017թ. հունվարի 16-ից փետրվարի 16-ը անցկացվել են արաբերենի վերապատրաստման դասընթացներ: Գործակալության հրավերով այդ դասընթացներին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Մոնղոլիայի, Տաջիկստանի Կիրգիզիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Ալբանիայի տարբեր բուհերի 27 դասախոսներ։

ԵՊԼՀ ներկայացուցիչն էր Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնի դասախոս Քրոստինե Ռաֆայելովան:

Մեկամսյա դասընթացը ներառում էր նաև ճանաչողական տարբեր այցեր  Ալեքսանդրիայի և Կահիրեի համալսարանի գրադարաններ, եգիպտական թանգարաններ և պատմամշակութային այլ վայրեր:

egypt0_1976679155_o
Վերապատրաստման դասընթացների հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին «Գործընկերություն հանուն զարգացման» գործակալության տնօրեն Հազեմ Ֆահմին, ծրագրի ղեկավար Իման Հարիդին, Կահիրեի համալսարանի ռեկտոր Ջաբեր Նասարը, Եգիպտոսում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները և Եգիպտոսում հավատարմագրված այլ դեսպաններ:

Դասընթացի բոլոր մասնակիցները ստացել են ավարտական վկայականներ:

Նշենք, որ այս ծրագիրը շարունակական բնույթ է կրում: 2016 թ մարտ ամսին մեր ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմը Եգիպտոսի արաբական հանրապետության հրավերով եղել էր Կահիրեի համալսարանում, որտեղ անցել էր մեկամսյա վերապատրաստում: Նույն ծրագրի շրջանակներում, մեր բուհի չորրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Անդրեյանը նույնպես մեկնել է վերապատրաստման:

egypt1_629788099_o
egypt2_447564358_n 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ