Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ՝ ԵՊԼՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ս.թ. փետրվարի 8-ին տեղի է ունեցել բուհի խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր նաև խորհրդի նախագահի ընտրության հարցը:

Բացելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորեց ԵՊԼՀ խորհրդի նոր անդամներին:

Որպես Խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Բաց քվեարկության արդյունքում նիստին ներկա խորհրդի 23 անդամներից 22-ը կողմ քվեարկեցին Ավետիս Բերբերյանի թեկնածությանը: ԵՊԼՀ խորհրդի նիստում հաստատվեցին նաև Խորհրդի նոր կանոնակարգը, 2016թ. բյուջեի կատարողականը, ռեկտորի 2016թ. գործունեությունը գնահատվեց բավարար: ԵՊԼՀ Խորհուրդը քննարկեց և որոշեց լիազոր մարմնին առաջարկել ''Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան'' ՊՈԱԿ-ը վերակազմակերպել ''Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան հիմնադրամ''-ի:

 

elect1 elect2 elect3 elect4

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ