Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Նամակ գրել Տպել PDF

Այսօր ԵՊԼՀ ռեկտորատի նիստում «I did not ask to be Armenian, I just got lucky» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթող 5 ուսանողները ստացան Սահակյան եղբայրների կողմից փոխանցված դրամական պարգևները: ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը իր ելույթում շնորհավորեց նրանց՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Հիշեցնենք, որ ԵՊԼՀ նախկին ուսանող Տիգրան Սահակյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ 2015-16 ուստարվա մեկնարկին հայտարարվել էր անգլերենով շարադրության մրցույթ «I did not ask to be Armenian, I just got lucky» թեմայով: Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էին շուրջ 3 տասնյակ ուսանողներ: ԵՊԼՀ ռեկտորի հրամանով ստեղծված մասնագիտական հանաձնաժողովը ընտրել էր լավագույն 12 աշխատանքները, որոնք ուղարկվել էին հովանավորին: ՈՒղարկված 12 աշխատանքներից ընտրվել էին 5-ը, որոնց հեղինակներն էլ պարգևատրվեցին 400-ական ԱՄՆ դոլարով: Հաղթող ուսանողներն էին Դիանա Հակոբյանը, Աստղիկ Ծատուրյանը, Տաթևիկ Խոդեդանյանը, Վարդուհի Սարգսյանը և Արաքս Պոլոյանը:
pargev1 
pargev2 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ