Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Բարի գալուստ ԵՊԼՀ կամ 2016-17 ուստարվա մեկնարկը տրված է

Նամակ գրել Տպել PDF

Ինչպես բոլոր դպրոցականների և ուսանողների, այնպես էլ նորաթուխ բրյուսովականների համար սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, միշտ էլ եղել է սպասված ու ցանկալի տոն: Վաղ առավոտից ԵՊԼՀ մասնաշենքերը և բակը բազմամարդ էին: Նոր ընդունված ուսանողներին միացել էին նաև ծնողներ, ընկերներ և արդեն ավագ կուրսերի ուսանողներ: Բարձր տրամադրություն էր տիրում բոլոր ֆակուլտետներում:

Նոր ուսումնական տարվա առաջին օրը մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ռեկտորատը, դեկանատները և ՈՒսանողական խորհրդի ներկայացուցիչները: ՈՒսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմակերպած պարային ֆլեշմոբը մեծ խանդավառությամբ ընդունվեց 1-ին կուրսեցիների կողմից: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը՝ բոլորին բարի գալուստ մաղթելով ԵՊԼՀ մեծ ընտանիք: Դեկանները, փոխդեկանները  և ՈՒսանողական խորհրդի ներկայացուցիչները, շնորհավորական խոսքեր հղելով առաջին կուրսեցիներին, ծանոթացրին բուհի կառուցվածքին, ուսումնական գործընթացին, ԵՊԼՀ կանոնադրությանը, գործառույթներին ու ՈՒսանողական խորհրդի դերակատարությանը:

Sept1-1 Sept1-2 Sept1-3

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ