Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Հունվար 2019 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Նորություններ

‹‹Mathima ellinikis›› խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Դեկտեմբերի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հունարենի և հունական մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ‹‹Mathima ellinikis›› խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց իրենց ուժերը չափել ինտելեկտուալ հարթակում՝  ստեղծելով առողջ մրցակցային մթնոլորտ, ինչպես նաև զարգացնել հետաքրքրվածություն՝ ձեռք բերելու նոր գիտելիք և տեղեկատվություն տարբեր բնագավառներից: 

Խաղը բաղկացած էր հունարենին և հունական մշակույթին առնչվող բազմապիսի թեմաներից կազմված տեսահարցերից: Արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն միավորներ հավաքած ՌՕԼՖ ուսանողներ Սուքիասյան Լիլիթը, Հովսեփյան Կարինեն, Զաքեյան Անահիտը և ԿՄՄՖ ուսանողներ Վարդանյան Մերին, Ադիլխանյան Նունեն, Գալստյան Լիանան:

Առաջին երեք պատվավոր տեղեր զբաղեցրած ուսանողներին հանձնվեցին պատվոգրեր, հնչեցին շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր:

Արգենտինական կենտրոնի բացում ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց Արգենտինական կենտրոն: Կենտրոնի բացումը իրականացվել է ԵՊԼՀ-ի, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան և «Կոնվերս Բանկ»-ի համագործակցության շրջանակներում` վերջինիս ֆինանսական աջակցությամբ և հովանավորությամբ: 

Բացմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուրրիոլաբեիտիան, ‹‹Կոնվերս Բանկ››-ի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ինչպես նաև այլ հյուրեր և գործընկերներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:Նա շեշտեց եռակողմ համագործակցության կարևորությունը բուհի համար. ‹‹Կենտրոնի բացման նախաձեռնողը Արգենտինայի դեպանատունն է, նախաձեռնությանը սատար է կանգնել նաև «Կոնվերս Բանկ»-ը, որոնց ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այս մեկ տարում կենտրոնի բացման գործում ցուցաբերած օժանդակության և կատարած աշխատանքի համար: Կարծում եմ՝ շատ լուսավոր և գեղեցիկ կենտրոն է, որտեղ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար հաճել կլինի կազմակերպել լեզվի ուսուցման գործընթացները: Այս կենտրոնը մշտապես կհիշեցնի մեր եռակողմ համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները,- նշեց ԵՊԼՀ ռեկտորը:
Դեսպանի խոսքով՝ իր համոզմունքն այն է, որ հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունները պայմանավորված են որոշակի բաղադրիչներով, որոնք բոլորն էլ կապված են Հայաստանի և հայկական սփյուռքի հետ. ‹‹Հայկական համայնքի գոյությունն է, որ հատուկ կարևորություն է տալիս երկու երկրների հարաբերություններին և յուրահատուկ երանգ տալիս դրանց: Ելելով այդ համոզմունքից՝ սկսեցինք աշխատել նաև այս ծրագրի վրա: Այսօր կարևոր օր է թե՛ դեսպանատան, թե՛ ԵՊԼՀ-ի, թե՛ «Կոնվերս Բանկ»-ի համար, քանի որ այս կենտրոնի բացումը էլ ավելի տեսանելի է դարձնում մեր համատեղ ծրագրերը: Համալսարանն իր տրամադրած տարածքով, իր պրոֆեսոինալ մասնագետներով և ուսանողներով մեծ ներդրում է ունեցել և էական կարևորություն է տվել այս ծրագրի իրականացմանը: Պետք է ևս մեկ անգամ շնրհակալություն հայտնեմ ԵՊԼՀ-ին և «Կոնվերս Բանկ»-ին, որը մեծ աջակցություն և օժանդակություն է ցուցաբերել մեր այս և այլ ծրագրերի իրականացման գործում: Երջանիկ եմ, որովհետև սա սկզիբն է առավել հեռահար և տեսանելի ծրագրերի: Ես համոզված եմ, որ այս նոր սկսվող շրջափուլը դեռ արդյունքներ է տալու»-, նշեց դեսպանը:
‹‹Կոնվերս Բանկ››-ի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը ևս ողջունեց ներկաներին. ‹‹Իսկապես, մենք այսօր կյանքի կոչեցինք շատ գեղեցիկ իրադարձություն: Մեզ համար, որպես կոմերցիոն կառույց, մեծ պատիվ է այս կարևոր իրադարձության մի մասը կազմել՝ համագործակցելով ԵՊԼՀ-ի և Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան հետ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի, իսկ այս կենտրոնը կօգնի հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը››: 
Կենտրոնի բացմանը ներկա էր նաև կենտրոնի իսպաներեն սովորելու ցանկություն և պատրաստակամություն հայտնած առաջին ուսանողը, որը հենց ‹‹Կոնվերս Բանկ››-ի աշխատակիցներից մեկն է: Ուսանողի խոսքով՝ կենտրոնը ոչ միայն լեզուն սովորելու և արգենտինական մշակույթի առանձնահատկություններին ծանոթանալու հիանալի հնարավորություն կստեղծի, այլև՝ հետագայում հաջողված փորձ լինի երկրորդ լրացուցիչ մասնագիտություն ընտրողների համար:
Արգենտինական կենտրոնի նպատակն է խթանել իսպաներենի և արգենտինական մշակույթի ուսուցումը, Հայաստանի և Արգենտինայի կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև իպաներենի մասնագիտական դասընթացների իրականացումը:
Հավելենք, որ կենտրոնը գտնվում է ԵՊԼՀ-ի երկրորդ մասնաշենքի 4-րդ հարկում (413 լսարան):

«Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական»

Նամակ գրել Տպել PDF

Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական» խորագրով թրեյնինգ ԵՊԼՀ-ի ուսանողների համար: Թրեյնինգը վարեց Կարիերայի կենտրոնի Ֆրանսիայից ժամանած կամավոր Փոլ Բաքեն: Ֆրանսիացի կամավորը ներկայացրեց աշխատատուի համար գրագետ և հետաքրքիր ինքնակենսագրականի օրինակներ` ներկաներին պատմելով սեփական փորձը և առաջարկելով ինքնակենսագրականների սեփական տարբերակները: Փոլի խոսքով` կարևոր է, որ յուրաքանչյուր աշխատանքի դիմելիս հաշվի առնվի տվյալ աշխատանքն առաջարկող ընկերության տեսակը, պահանջները, որդեգրած արժեքները և քաղաքականությունը: Հաջողության գրավական Փոլը համարում է անհատական մոտեցումը յուրաքանչյուր աշխատանքի դեպքում: Ինքնակենսագրականը պետք է պայմանավորված լինի տվյալ աշխատանքով և չկրկնի միևնույն առաջնահերթությունները, այդ պատճառով էլ պետք է ուսումնասիրել գործատուին և նրա հիմնական պահանջները և ըստ այդմ կառուցել ինքնակենսագրականը: Կամավորի և ուսանողների ինտերակտիվ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մոտիվացիոն նամակին, աշխատանքի հարցազրույցի ժամանակ հնարավոր հարցերին և դրանց տրվող պատասխաններին:

‹‹Սուրբ Ծննդյան և Ամանորի ավանդույթները եվրոպական երկրներում››

Նամակ գրել Տպել PDF


Դեկտեմբերի 17-ին ԵՊԼՀ-ում նախատոնական տրամադրություն էր: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը և Կարիերայի կենտրոնը կազմակերպել էին ‹‹Սուրբ Ծննդյան և Ամանորի ավանդույթները եվրոպական երկրներում›› խորագիրը կրող միջոցառումը:

Ներկաներին ողջունեցին ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը, ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Շիրակ Սաֆարյանը՝ մաղթելով ուրախ և տոնական տրամադրություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը. ‹‹2018 թվականին մնաց ընդամենը 13 օր, 2018 թվականը լի էր փոփոխություններով, այսօր մենք ունենք նոր Ազգային ժողով, նոր Կառավարություն, նոր ոգի և նոր ուղի, համալսարանն էլ անմասն չմնաց այդ իրադարձություններից. մենք ևս ունենք նոր ոգի և նոր ուղի միասին անցնելու համար: Բոլորին մաղթում եմ, որ 2018 թվականում թողնենք բոլոր դժվարությունները, անհաջողությունները, տխրությունները, 2019  թվական տանենք միայն հաջողություններ, ուրախ տրամադրություն: Բոլորին ցանկանում եմ բարձր առաջադիմություն, իսկ անձնական կյանքում երջանկություն և հաջողություն: Միասին կարող ենք կերտել այն համալսարանը, որն ուզում ենք››,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Միջոցառման ընթացքում 10 եվրոպական երկրների ներկայացուցիչները ներկաներին պատմեցին իրենց երկրում Ամանորը ավանդույթների մասին և, թեպետ, այս հեքիաթային տոնը տարբեր երկրներում նշվում է յուրովի, կա մեկ ընդհանրություն. Նոր տարին բոլոր ազգերի ներկայացուցիչները՝ անկախ ազգությունից, մշակութային տարբերություններից, դիմավորում են նոր հույսերով, հավատով ու սպասելիքներով:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային գեղեցիկ համարներով, իսկ ավարտին ներկաներին սպասում էր հյուրասիրություն: 

«Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների բնութագրիչները» ծրագրային փաստաթղթի ներկայացում

Նամակ գրել Տպել PDF

Դեկտեմբերի 14-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների բնութագրիչները» ծրագրային փաստաթղթի ներկայացումը, որը մշակվել է ԵՊԼՀ-ի կողմից: Հանդիպմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: 

ԵՊԼՀ որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի համակարգող, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գասպարյանը ողջունեց բոլոր ներկաներին և ներկայացրեց փաստաթղթի մշակման նախապատմությունը.
‹‹1991 թվականին Եվոպայում քննարկման առարկա դարձավ եվրոպական քաղաքացիություն ստանալու համար համաեվրոպական լեզվական սանդղակի մշակման հարցը և Շվեյցարիայում տեղի ունեցավ սիմպոզիում վերնոշյալ սանդղակի ստեղծման համար: 2003 թվականին այն մեկնարկեց որպես պիլոտային ծրագիր, իսկ 2007 թվականին Օքսֆորդում ընդունվեց որպես հիմք՝ Եվրոպայի քաղաքացիության համար քննություն հանձնողների համար: ԵՊԼՀ-ն դեռ 2005 թվականին թարգմանեց այդ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի լեզվաքաղաքականության հանձնաժողովի հետ, և մինչև փաստաթղթի ընդունումը, հայերենով ունեցանք անգլերենի իմացության մակարդակները: Սկսեցին այլ լեզուներ ևս նույն սանդղակով մշակել և հայերենը բացառություն չէր: Այսօր ներկայացվում է, թե ինչ է արվել երկու տարի տևած աշխատանքի արդյունքում››:
ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գևորգյանը ներկայացրեց փաստաթուղթը, որը բաղկացած է 3 մասից՝ նկատի ունենալով լեզվի իմացության 3 հիմնական մակարդակները: 
Հավելենք, որ Եվրախորհրդի հրապարակած ճանաչելի և միջազգայնորեն ընդունված Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանում է լեզվի իմացության մակարդակները: Վերոնշյալ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ:

Էջ 1 ... 79-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ