Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Ուսխորհուրդ

Ուսխորհուրդ

Նամակ գրել Տպել PDF

ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ ուսանողության  ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող ու ներկայացնող մարմին է: Ուխ-ն նպաստում է ԵՊԼՀ ուսանողության կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը: ԵՊԼՀ ՈՒԽ-ն որպես այդպիսին ձևավորվել է 1997թ. սեպտեմբերին: 
Ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ` Հասմիկ Ափյան:
Hasmik_Apyan
 

Ծնվել է 1989 թվականին Երևանում:

1996-2006թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցը:

1997-2004թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ա. Հեքիմյանի անվան N 13 երաժշտական դպրոցը:

2006-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի բակալավրիատը, մանկավարժություն, անգլերեն-իսպաներեն բաժինը:

2008-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

2010-2012թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան մանկավարժության բաժինը անգլերեն-իսպաներեն լեզուներ:

2011-2013թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը:

2012թ.-ից առ այսօր սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ասպիրանտուրայում:

2013-2014թթ. մասնակցել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի քաղաքական դասընթացներին:

2012թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս է:

2012-2014թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:

2014թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ որպես ռեկտորի գլխավոր խորհրդական:

Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին: Հայերենը՝ մայրենի:

2003-2006թթ. եղել է Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ:

2008թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտական խորհրդի անդամ է:

2009-2012թթ. եղել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ:

2009-2013թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:

2010-2013թթ. եղել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի քարտուղար:

2010թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի անդամ է:

2010թ.-ից առ այսօր ՀՀԿ երիտասադական կազմակերպության քարտուղարն է:

2011-2014թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2012-2015թթ. եղել է ԵՎՐԱՍՏՈՒԴԵՆՏ V Կոնսորցիումի ազգային թիմի անդամ:

2013-2015թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ:

2013-ից առ այսօր  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի պատվավոր նախագահն է:

2014-2016թթ. եղել է Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցացիայի փոխնախագահ:

2014թ.–ից առ այսօր Պարի միջազգային խորհրդի (CID)անդամ է:

2014թ.-ից առ այսօր ՀՀԿ խորհրդի անդամ է:

Դ. Մենդելևի անվան կրթաթոշակակիր է:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի կողմից ճանաչվել է  2007-2008, 2008-2009, 2009-2010 ուսումնական տարիների լավագույն ուսանող:

2010թ.-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի կողմից ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար:

2011թ.-ին պարգևատրվել է պատվոգրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի և <<Բազե-2011>> համահայկական երիտասարդական հավաքի տնօրենի կողմից << Բազե-2011>> համահայկական երիտասարդական հավաքի կարմիր ճակատի ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու և պատվավոր առաջին տեղը գրավելու համար:

2011թ., 2012թ., 2013թ., 2014թ., 2015թ., 2016թ., պարգևատրվել է շնրոհակալագրով Երևանի քաղաքապետի կողմից՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների միջոցառումներին մասնակցություն ցուցաբերելու և ներդրած ավանդի համար:

2013թ.-ին ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով հայկական ժողովրդական պարի պահպանման և տարածման գործում ակտիվ մասնակցության, երիտասարդական ներուժի խթանման, ինչպես նաև Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ << Բերդ>> պարային անսամբլի 50-ամյակի առթիվ:

2013թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև երիտասարդության ու ուսանողության միջազգային տոների կապակցությամբ:

2013թ.-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ երիտասարդական և ուսանողական ոլորտներում ակտիվ գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար:

2013թ.-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Դրաստամատ Կանայան>> մեդալով:

2015թ.-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով՝ ուսանողության միջազգային օրվա և երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

2016թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքի երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման և բարեխիղճ աշխատանքի համար:

Ամուսնացած է: Ունի մեկ զավակ:

 



ՈՒսանողական խորհրդի նախագահներն են եղել.
  • Մարատ Մուրադյանը/1997-2002թթ./
  • Սուրեն Ենոքյանը/2002-2005թթ./
  • Մարիա Բարաղամյանը/2005-2007թթ./
  • Ռուբինա Բոստանջյանը/2007թ.-2009թ./
  • Հասմիկ Ափյանը/2009-2013թթ./
  • Անահիտ Թունյանը/2013թ.-2014թ./
  • Հասմիկ Ներսիսյանը/2014թ.-2016թ./
  • Նելլի Ազիզյան /2016թ.սեպտեմբերի8-2016թ.դեկտեմբերի 21/
ՈՒսանողական խորհրդի նախագահ` Անուշ Բեժանյան
ANush_Bezhanyan

Անուշ Բեժանյան

Ծնվել է 1993թ.-ին Լոռու մարզի Շամլուղ քաղաքում:

2000-2008թթ. սովորել և ավարտել է Շամլուղի միջնակարգ դպրոցը:

2008-2010թթ. սովորել և ավարտել է  Երևանի Հ.Ավետիսյանի անվան թ.74 միջնակարգ դպրոցը:

2010-2014թթ. սովորել և ավարտել է  ԵՊԼՀ օտար լեզուների բակալավրիատը՝ լեզվաբանություն բաժինը:

2014-2016թթ. սովորել և գերազանցությամբ  ավարտել է  ԵՊԼՀ մագիստրատուրան՝ լեզվաբանություն-տիպաբանություն բաժինը:

2016թ.-ից  առ այսօր սովորում է ԵՊԼՀ-ում՝  որպես հայցորդ :

2016թ.-ից  առ այսօր աշխատում է ԵՊԼՀ անգլերենի  քերականության և հնչյունաբանության  ամբիոնի լաբորանտ:

2014թ.-ից  առ այսօր ԵՊԼՀ գիտական խորհրդի անդամ է:

2014-2016թթ. ԵՊԼՀ խորհրդի անդամ:

2014-2016թթ. եղել է ԵՊԼՀ ՈՒԽ  ՕԼ ֆակուլտետի նախագահ:

2016թ. սեպտեմբեր - 2017թ. հունվար եղել է ԵՊԼՀ ՈՒԽ փոխնախագահ:

2012թ.-ից  ՀՀԿ ԵԿ անդամ է:

2015թ. ճանաչվել է ԵՊԼՀ լավագույն ուսանող:

2015թ. ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող՝ հումանիտար ոլորտում (2-րդ տեղ):

2016թ. ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով:

Դ.Մենդելեևի անվան կրթաթոշակակիր է:

Ամուսնացած է : 

ՈՒԽ գործունեության հիմնական առաքելությունն է համախմբել ԵՊԼՀ ուսանողությանը, աջակցել և մասնակցել բուհի գործունեությանը ու ուսումնական ծրագրերի բարեփոխումներին, ինչպես նաև նպաստել ուսանողության մեջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ազգային և բուհական ավանդույթների պահպանմանը: Ուխ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը /ԵՊԼՀ կառավարման մարմիններում ուսանողները կազմում են 25%/, համալսարանի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնում է  ուսանողությանը առնչվող հարցեր: Ուսխորհրդի կառավարման մարմիններն են. 
  • Ընդհանուր ժողովը
  • Նախագահությունը
  • Նախագահը
ԵՊԼՀ ՈՒԽ-ի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է 2 տարի ժամկետով` ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով: Ընդհանուր ժողովի անդամները /լիազոր ներկայացուցիչները/ ընտրվում են 3 ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողներից՝ ըստ համամասնության` 50-55 ուսանողից 1 ներկայացուցիչ:
ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամ են հանդիսանում ի պաշտոնե Ուխ նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ՈՒԳԸ նախագահը, մագիստրատուրայի և ֆակուլտետային Ուխ նախագահները, ուսանողական թերթի խմբագիրը և մշտական հանձնախողովների պատասխանատուները:
ՈՒԽ մշտական գործող ստորաբաժանումներն են. 
  • Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները
  • Հանձնաժողովները
  • Ուսանողական գիտական ընկերությունը
  •  «Պոլիգլոտ» ուսումնական թերթ

ՈՒԽ մշտական գործող հանձնաժողովներն են.

  • Կազմակերպչական հանձնաժողով
  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
  • Մշակութային հանձնաժողով
  • Բարեգործական հանձնաժողով
  • Սպորտի և ժամանցի հանձնաժողով
  • Արտաքին կապերի հանձնաժողով
ՈՒԽ-ն ունի իր ուսանողական ամսագիրը, որը լուսաբանում է ՈՒԽ աշխատանքները և գործունեությունը և ԵՊԼՀ-ում կատարվող իրադարձությունները: 


                      

 

 

 Լուսանկար

/3X4

չափսի/ 


 

 

 

 

  1. Անուն,ազգանուն,հայրանուն _____________________________________________________________________
  1. Ֆակուլտետ, կուրս, խումբ

        _____________________________________________________________________

  1. Հասցե,հեռախոսահամար/քաղաքային, բջջային/____________________________________________________________________________________________________________________________________________________
  1. Էլ.հասցե ______________________________________________________________________________
  1. Ի՞նչ առաջադիմություն ունեք / նշե՛լ վերջին կիսամյակի մոգը, իսկ եթե 1-ին կուրս եք՝ ընդունելության քննությունների միավորները/:

 

        ____________________________________________________

 

  1. Որևէ խմբակի հաճախել ե՞ք:

 

     _____________________________________________________________

  1. Ինչո՞ւ եք ցանկանում անդամակցել ԵՊԼՀ Ոսանողական խորհրդին /խնդրում ենք հիմնավորել առնվազն 5 նախադասությամբ/:

____________________________________________________
____________________________________________________

_____________________________________________

_____________________________________________ 

  1. ՈՒԽ կառուցվածքային ո՞ր ստորաբաժանմանն եք ցանկանում անդամակցել:   

 

  • Ուսանողական Գիտական ընկերություն
    Ø Ավագների խորհուրդ
  • Ø Բանավեճի ակումբ
  • Ø Ինտելեկտուալ ակումբ

 

  • Մշակութային հանձնաժողով
  • Ø Պար
  • Ø Երգ
  • Ø Ասմունք
  • Ø Նորաձևություն և դիզայն

 

  • Ժամանցի և սպորտի հանձնաժողով
  • Ø Սպորտ
  • Ø Ժամանց

 

  • Բարեգործական հանձնաժողով
  • Ø Բարեգործական
  • Ø Սոցիալական

 

  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  հանձնաժողով
  • Ø Կայք
  • Ø Facebook
  • Ø Բուհի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
  • Արտաքին կապերի հանձնաժողով
  • Կազմակերպչական հանձնաժողով
  • Պոլիգլոտ թերթ

 


                                             

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի

նախագահ Ա.Բեժանյանին

նույն համալսարանի

______________________________ ֆակուլտետի

____________________________________ բաժնի

                                                                                                                    ___________________________________կուրսի
 ___________________________________________

       (ուսանող/ ուհի)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

            Հարգելի ՛  տիկին  Բեժանյան,

_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________

 

 

             Դիմող՝ ____________________

              /___/____ 2017թ.





ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ