Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Տեմպուս » SuToMa

SuToMa

Նամակ գրել Տպել PDF

logo_SUTOMA-1

Կայուն տուրիզմի կառավարման ոլորտում միջազգային բակալավրական և մագիստրոսական ծրագրերի նոր մոդուլների մշակում (SuToMa)

www.sutoma.eu



Տևողությունը՝  

15.11.2012 – 14.10.2015 (3 տարի)


Նպատակները՝

SuToMa-ն միջազգային ծրագիր է, որը կոչված է արդիականացնելու ուսումնական ծրագրերը կայուն տուրիզմի կառավարման ոլորտում և մշակելու կայուն զարգացման սկզբունքների վերաբերյալ միասնական մոտեցում։


Խնդիրը՝

Կովկասյան տարածաշրջանի համար տուրիզմի զարգացումը առաջնահերթություն է։ Վերջինս, շնորհիվ իր հարուստ մշակութային պատմության և կենսաբազմազանության, գրավիչ շրջան է հատկապես եվրոպացիների համար։ Բարեկիրթ մարդկային ռեսուրսներն անհրաժեշտ են տարածաշրջանի կայուն զարգացման համար։


Հեռանկարը՝

Տուրիզմի ոլորտում միայն տարածաշրջանային կայուն զարգացումն է երաշխավորում երկարաժամկետ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական բարօրություն ներկա և ապագա սերունդների համար։


Գործընկերներ՝

30 համալսարաններ, ձեռնարկություններ և ՀԿ-ներ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև եվրոպական գործընկերներ Իռլանդիայում և Լատվիայում, 2 ներկայացուցիչներ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնից և Բնապահպանության անդրսահմանային համատեղ քարտուղարությունից։


Թիրախային խմբեր՝

Գործող ուսումնական ծրագրերը կհամալրվեն 12 նոր մոդուլներով։


Արդյունքները՝

  • Կայունության և տարածաշրջանային զարգացման միասնական ընկալում
  • Բոլոնիայի չափանիշներին համապատասխան մշակված առարկաներ
  • Որակավորման համադրելի չափանիշներ
  • Ուսուցիչների վերապատրաստման նոր մեթոդներ և նյութեր
  • Պրակտիկայի ներդրումը որպես ուսումնական ծրագրի պարտադիր բաղադրիչ
  • Էլեկտրոնային ուսուցման խթանում
  • Նոր միջազգային ակադեմիական համագործակցություն

Ծրագրի համակարգողը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում «Միջազգային տուրիզմ» գիտա-ուսումնական կենտրոնն է։ ԵՊԼՀ աշխատակազմը հետևյալն է՝

 

  • Մարինե Հայրապետյան - «Միջազգային տուրիզմ» գիտա-ուսումնական կենտրոնի ղեկավար, դասախոս
  • Սոնա Ներսիսյան - «Միջազգային տուրիզմ» գիտա-ուսումնական կենտրոնի դասախոս
  • Լիանա Մովսիսյան - «Միջազգային տուրիզմ» գիտա-ուսումնական կենտրոնի դասախոս


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ