Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Տեմպուս » SSRULLI

SSRULLI

Նամակ գրել Տպել PDF
SSRULLI



ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ՝ ՈՐՊԵՍ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ  ԴԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

(SSRULLI)



Տևողությունը
:
  24 ամիս (2013 – 2015)

 

«Համալսարանների` որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների առանձնահատուկ դերի ամրապնդում» (SSRULLI) ծրագրի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում համալսարանական շարունակական կրթության ամրապնդումը: Մասնավորապես, ծրագրի նպատակն է համեմատական ներուժի և համակարգված  (ինստիտուցիոնալ) առաջարկությունների մշակման շնորհիվ ամրապնդել համալսարանական շարունակական կրթության կենտրոնների դերը: Ծրագիրը նախատեսում է  գործընկեր 9 համալսարաններում ամրապնդել ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային կարողությունները, որոնք կծառայեն որպես օրինակ համալսարանական շարունակական կրթության կենտրոններ ղեկավարելու և զարգացնելու համար: Ծրագրի հիմքում ընկած է նաև համալսարանական շարունակական կրթության կենտրոնների կողմից տարածաշրջանային ցանցի ստեղծումը, որը հիմք կհանդիսանա տարածաշրջանում համալսարանական կրթության հիմնախնդիրների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվության և փորձի շարունակական փոխանցմանը:

Ծրագրի հիմնական արդյունքների թվում է նաև յուրաքանչյուր համալսարանում համալսարանական շարունակական կրթության համար առնվազն մեկ դասընթացի մշակումը: Դասընթացները պետք է անցկացվեն ծրագրի ընթացքում` նոր ձևավորված կամ նորացված համալսարանական շարունակական կրթության կենտրոնների աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար: Հատուկ նպատակները կիրագործվեն ստույգ ծրագրված գործողությունների միջոցով` համակարգված  (ինստիտուցիոնալ), տարածաշրջանային և միջազգային մակարդակով, ներառյալ յուրաքանչյուր հաստատության համապարփակ ռազմավարական և կառավարչական դասընթացները և ենթակառուցվածքային միջոցառումները: Ծրագրի կազմում ընդգրկված են 16 անդամ հաստատություններ, այդ թվում`  3 եվրոպական գործընկերներ: Ծրագրի ավարտին մշակվելու և հրատարակվելու է ձեռնարկ համալսարանական շարունակական կրթության կազմակերպման և կառավարման թեմայով:
 

Գործընկեր երկրներ
 

Հայաստան

  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • Վանաձորի պետական համալսարան
  • Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցիացիայի հայկական մասնաճյուղ

Վրաստան
  • Թբիլիսիի Ապոլոն Կուտատելաձեի անվան արվեստի պետական ակադեմիա
  • Կովկասի միգազգային համալսարան
  • Բաթումիի պետական ծովային ակադեմիա
  • Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան
  • Վրաստանի մեծահասակների կրթության ասոցիացիա
  • Գերմանիայի մեծահասակների կրթության միջազգային ասոցիացիայի հետ համագործակցության ինստիտուտ


Ադրբեջան

  • Ղազարի համալսարան
  • Քավքազի համալսարան
  • Ադրբեջանի մեծահասակների կրթության ասոցիացիա (միություն)


Տեղական համակարգողներ

  • Սամվել Կարաբեկյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան,
  • Անուշ Գրիգորյան - Վանաձորի պետական համալսարան
  • Լուսինե Խառատյան - Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցիացիայի հայկական մասնաճյուղ


Ե
Մ գործընկերներ

  • Գրացի Կառլ-Ֆրանզենսի համալսարան (Գրացի համալսարան)- Ավստրիա
  • Համբուրգի համալսարան-Գերմանիա
  • Տալլինի համալսարան-Էստոնիա
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ