Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Տեմպուս

ՏԵՄՊՈՒՍ

Նամակ գրել Տպել PDF

TEMPUS_Logo

Տեմպուս
ծրագիրը 
աջակցում է բարձրագույն կրթության արդիականացմանը ԵՄ-ի շրջակա տարածաշրջանում: Այն ընդունվել է Եվրոմիության Նախարարների խորհրդի կողմից 1990թ.-ին և հետո չորս անգամ երկարաձգվել է,  վերջին երկարաձգման պայմանագիրը մինչև 2013թ. է:



Տեմպուս I - 1990-1994,
Տեմպու
ս II - 1994-1998,

Տեմպուս II  - 1998-2000,
Տեմպուս III - 2000-2006,
Տեմպուս
IV - 2007-2013.

Տեմպուսի կողմից աջակցվող ծրագրերի նպատակն է վերափոխել և մշակել առարկայացանկը և ուսուցման նյութերը, ուսուցման հնարավորությունները, և/կամ բարելավել բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական վարչարական համակարգը։ Տեմպուսը իրականացնում է այս ամենը՝ տրամադրելով ֆինանսական դրամաշնորհներ ԵՄ-ում և գործընկեր երկրներում գործող բարձրագույն կրթական  հաստատությունների միջև գերակա ոլորտներում իրականացվող ծրագրերի համար, որոնք սահմանվում են  համապատասխան գործընկեր երկրների և Եվրոպական հանձնաժողովի կողմից. վերջիններս համապատասխանում են այդ երկրների ընդհանուր սոցիալ- տնտեսական բարեփոխումների գործընթացին։


Գործընկեր երկրներ
 

  • Արևելյան Եվրոպա՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա,
  • Կենտրոնական Ասիա՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկիստան,
  • Արևմտյան Բալկաններ՝ Ալբանիա, Բոսնիա և Հերցոգովինա, Չերնոգորիա, Սերբիա և  Կոսովո  (համաձայն ՄԱԿ-ի 1244/99 որոշման)
  • Միջերկրածովյան երկրներ՝ Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական ​​Հանրապետություն, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մարոկկո, Պաղեստինյան իշխանություն, Սիրիա, Թունիս և Լիբիա:


Տեմպուսի
առաջնային թեմաները սահմանվում են ԵՄ բարձրագույն կրթության արդիականացման օրակարգի հիմնական բաղադրիչների շուրջ և կառուցված են հետևյալ կերպ`
 

  • Առարկայացանկի բարեփոխում
  • Ղեկավարման բարեփոխում
  • Բարձրագուն կրթություն և հասարակություն


Տեմպուս
ծրագիրը խրախուսում է ԵՄ անդամ երկրների և գործընկեր երկրների հասատատությունների համագործակցությունը՝ «Կոնսորցիում»-ի հասատատման միջոցով: «Կոնսորցիումը» իրականացնում է համատեղ ծրագրեր և մի շարք նպատակային կառուցվածքային միջոցներ:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ