Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Ժան Մոնե » Ժան Մոնե մոդուլ 2011-2013

Ժան Մոնե մոդուլ 2011-2013

Նամակ գրել Տպել PDF

Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն
Եվրոպական Միության Ժան Մոնե ծրագի
Ժան Մոնե մոդուլ
 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը հրավիրում է մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացին ԵՀ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության Ժան Մոնե ծրագրի շրջանակներում:

Ժան Մոնե եվրոպական մոդուլի նպատակն է նպաստել  բարձրագույն կրթության համակարգում եվրոպական ինտեգրման գործընթացին և Եվրոպական Միությանը առնչվող դասընթացների դասավանդմանը, Եվրոպական ուսումնասիրությունների զարգացմանը և տարածմանը:
 

<<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը հանդիսանում է Եվրոպական մոդուլ, որը 2011թ.-ին Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության կողմից ընտրվել է որպես Շարունակական կրթության ծրագրի շրջանակներում:
 

Առաքելությունը և նպատակը

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> եվրոպական մոդուլի հիմնական առաքելությունն է նպաստել Եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ գիտելիքի տարածմանը և նպատակն է նպաստել ձևավորելու ապագայի մասնագետների ովքեր խորը և համապարփակ պատկերացում կունենան Եվրոպական ինտեգրման և դրանից բխող միջմշակութայինհաղորդակցության գործընթացների մասին:

  • Մոդուլի նպատակն է դասընթացում ներգրավված թեմաների միջոցով զարգացնել ընդհանուր պատկերացում եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ, որպես ուրույն և ինքնատիպ քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային մոդել:

  • Հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային և ինքնությանը առնչվող հիմնահարցերի ազդեցությանը եվրաինտեգրման գործընթացի վրա:


Մասնակցել կարող են

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը բաց է ունկնդիրների լայն շրջանակի համար:

  • Դասընթացը նախատեսված է բակալավրիական և մագիստրոսական կրթական աստիճաններում սովորող ուսանողների համար: Դասընթացը առաջարկվում է այն ուսանողներին, որոնց ուսումնական ծրագիրը ուղղակիորեն չի առնչվում Եվրոպագիտության հետ, ինչպես նաև ուսանողներին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքը այս ոլորտում:


Ակնկալվող արդյունքներ

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը բաց է ուկնդիրների լայն շրջանակի համար, ինչը կնպաստի հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը Եվրոպական Միության, եվրոպական ինտեգրման գործընթացի, եվրոպական արժեհամակարգի և ինքնության, Եվրոպայում միջմշակութային հաղորդակցության հիմնահարցերի մասին:

  • Արդյունքում այն կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության տնտեսական, գործարար, քաղաքական և սոցիալ-մշակութային ոլորտներին վերաբերող գործակցության և ինտեգրման վերաբերյալ պատկերացումների և իմացության ընդլայնմանը:


Դասընթացի կառուցվածքը

  • ԵՊԼՀ կողմից առաջարկվող <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին տրամադրել համակողմանի գիտելիք եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ շեշտադրում կատարելով այնպիսի թեմաների վրա որոնք առանցքային են գործընթացի էությունը ընկալելու և այն խորությամբ պատկերացնելու գործում:


          1. Միացյալ Եվրոպայի գաղափարը և եվրաինտեգրման գործընթացը 
          2. Եվրոպայի քաղաքական պատմության հիմնահարցեր 
          3. Եվրոպայի ժողովուրդների ազգաբանության և քաղաքակրթական համալիրներ
          4. Եվրոպական և ազգային ինքնության հիմնահարցեր

Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և գրանցվելու նպատակով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն:

ԵՊԼՀ 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն


Ծրագրի ակադեմիական համակարգող՝

ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ
Տիգրան Թորոսյան
Էլ. Փոստ՝ head_humanrights@brusov.amhead_humanrights@brusov.am
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ