Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Փոխանակման և վերապատրաստման ծրագրեր

Փոխանակման և վերապատրաստման ծրագրեր

Նամակ գրել Տպել PDF

Erasmus__logoԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ  

Եվրամիության` երիտասարդների փոխանակման ծրագրերին հատկացված ֆոնդերը, երիտասարդներին հնարավորություն են ընձեռնում այլ երկրներում փորձառություն ձեռք բերել և միասին մեկ թիմում աշխատել: Հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել հմտություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են նախագծերի կառավարումը և օտար լեզվի հմտությունների բարելավումը: Երիտասարդների փոխանակումը իրականացվում է դպրոցի, համալսարանի շրջանակներից դուրս և առաջարկում է կառուցվածքային ծրագիր (օրինակ` արհեստանոցներում աշխատել, վարժություններ կատարել, քննարկումների և դերային խաղերի մասնակցել): Փոխանակումը հասանելի է 13-30 տարեկան երիտասարդներին և տևում է 5-21 օր: Երիտասարդները կարող են մասնակցել վերը նշված ծրագրերին ԵՄ երկրում կամ էլ Եվրամիությունից դուրս որևէ այլ երկրում: Երիտասարդների փոխանակումը նրանց հնարավորություն է տալիս բացահայտել նոր մշակույթներ և ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել նորանոր կարողություններ և պատշաճ կերպով գնահատել այնպիսի արժեքները, ինչպիսիք են համերաշխությունը և ժողովրդավարությունը:

Ոսուցման գործընթացը հիմնված է ոչ ֆորմալ կրթության վրա և ներառում է Եվրամիության անդամ կամ ոչ անդամ երկրներից նվազագույնը երկու կառուցվածքային միավոր (ուղարկող և հյուրընկալող):

Երիտասարդների փոխանակման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել մասնակից կազմակերպության հետ: Այն կարող է լինել շահույթ չհետապնդող կազմակերպություն, միություն, ոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն` տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակով կամ հասարակական ձեռնարկություն: Կազմակերպությունը դիմում է երիտասարդների փոխանակման հիմնադրամին Էրազմուս + ազգային գործակալությանը այն երկրում, որտեղ այն հիմնադրվել է: Այդ գործակալությունը կարող է Ձեզ օգնել գտնելու այնպիսի կազմակերպություն, որը կհովանավորի Ձեր փոխանակումը:

Երիտասարդների ոչ պաշտոնական խմբերը, որոնք ակտիվ են երիտասարդական աշխատանքում, ինչը պարտադիր նախապայման չէ երիտասարդական կազմակերպության համատեքստում, նույնպես կարող են դիմել հովանավորչության համար: Եթե դուք պատրաստակամ եք մասնակցելու, մի´ վարանեք և մանրամասների համար այցելեք Եվրոպական հանձնաժողովի կայք։ 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ 
 

Ո՞րն է նպատակը

Արտերկրում երիտասարդ աշխատողներին հնարավորություն է ընձեռնվում սովորել այլ երկրների մշակութային տարբերությունները և ձեռք բերել տարբեր փորձառություններ երիտասարդական աշխատանքներում: Այդ փորձառությունը օգնում է երիտասարդ աշխատողներին ձեռք բերել նոր հմտություններ և ընդլայնել իրենց մասնագիտական զարգացումը:
Ծրագրում ներգրավված կազմաերպությունները մշակում են սովորելու նոր մեթոդնեն, ինչպես նաև մշակում են իրենց արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելու երկարաժամկետ ծրագրեր:

Ի՞նչին է նպաստում Էրազմուս + ծրագիրը

Ներքոնշյալ կրթական շարժունակությունների հնարավորությունները հասանելի են ինչպես Եվրամիության երկրներում, այնպես էլ ոչ անդամ երկրներում.

  • Ուսուցում և ցանցային աշխատանք,
  • Արտասահմանյան երիտասարդական կազմակերպությունում աշխատանքային փորձի ձեռքբերում:

Երիտասարդ աշխատողների շարժունակությունը կարող է տևել 2 օրից մինչև 8 շաբաթ։ 

Ո՞վքեր կարող են մասնակցել

Հնարավորությունները հասանելի են այն երիտասարդ աշխատողներին, ովքեր ներգրավված են երիտասարդների անձնային, կրթական և սոցիալական զարգացման գործում: Ակնկալվում է, որ 140.000.000 երիտասարդ աշխատողներ 2014-2020 թվականներին շարժունակության ծրագրերի շնորհիվ փորձառություն ձեռք կբերեն: 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ