Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Էռասմուս Մունդուս

Erasmus Mundus

Նամակ գրել Տպել PDF

Erasmus_Mundus_Logo
Էրազմուս Մունդուսը
բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է բարելավել եվրոպական բարձրագույն կրթության որակը և համագործակցության միջոցով խթանել երկխոսություն և փոխըմբռնում մարդկանց և մշակույթների միջև:Էրազմուս Մունդուս ծրագիրը աջակցում է`

  • Բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ցանկանում են հետբուհական մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել կամ համագործակցություն հաստատել Եվրոպայի և թիրախային երրորդ երկրների հաստատությունների հետ,

  • Անհատ ուսանողներինհետազոտողներին կամ ԲՈՒՀ-երիդասախոսներին, որոնք ցանկանում են վերը նշված համատեղ ծրագրերի կամ համագործակցությունների շրջանակներում անցնել ուսուցում/իրականացնել հետազոտություններ/դասավանդել,

  • Բարձրագույն կրթության բնագավառում գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպության, որը պատրաստ է ծրագրեր մշակել` ուղղված միջազգային ասպարեզում եվրոպական բարձրագույն կրթության գրավչության, համբավի և տեսանելության բարելավմանը:

Էրազմուս Մունդուսը իրականացվում է հետևյալ գործողությունների միջոցով`
 

  • Գործողություն 1. Մագիստրոսական (Գործողություն 1 Ա) և դոկտորական (Գործողություն 1 Բ) մակարդակներում Համատեղ ծրագրերի իրականացում և նշված ծրագրերին մասնակցելու նպատակով անհատական կրթաթոշակների հատկացում,
  • Գործողություն 2. Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում համագործակցությունների ձևավորում եվրոպական և երրորդ երկրի բուհերի միջև` ներառելով շարժունության կրթաթոշակներ ակադեմիական բոլոր մակարդակների համար,
  • Գործողություն 3. Եվրոպական բարձրագույն կրթության առաջխաղացում:


Հետևելով հղումներին կարող եք գտնել Էրազմուս Մունդուս Գործողություն 1-ի ընթացիկ մագիստրոսական և դոկտորական ծրագրերը:    

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի կայք: 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ