Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Կրեդիտային շարժունություն

Կրեդիտային շարժունություն

Նամակ գրել Տպել PDF
Erasmus__logo

Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածի ներքո Հիմնական Գործողություն 1-ը աջակցում է`
 

  • Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր. բարձրակարգ միջազգային ուսումնական ծրագրեր, որոնք մատուցվում են ԵՄ և (որոշ դեպքերում) Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնսորցիումների կողմից, և որոնք շնորհում են ամբողջական կրթաթոշակներ աշխարհի ուսանողներին:
  • Կրեդիտային շարժունությանը. հնարավորություններ ուսանողների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակազմի համար ուսանելու և / կամ մասնագիտական ​​փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում:

Կրեդիտային շարժունություն (փոխարինում է Էրազմուս ՄունդուսիԳործողություն 2-ին)
 

Հիմնական Գործողություն 1-ի «կրեդիտային շարժունությունը» կֆինանսավորի ուսանողներին երկկողմանի շարժունությունը բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում  (կարճ ցիկլ, բակալավրի, մագիստրոսական, դոկտորական մակարդակներ) + վերջին շրջանում ավարտածներին կընձեռի պրակտիակ անցնելու հնարավորություն: Կրեդիտային շարժունությունը հասանելի կլինի Ծրագրային երկրների և Գործընկեր երկրների ուսանողների համար: Ուսման տևողությունը կլինի 3-ից մինչև 12 ամիս: Մինչ մեկնելը «Ուսման համաձայնագիր» կստորագրվի ուսանողի, ուղարկող և ընդունող հաստատության կողմից: Պրակտիկայի տևողությունը կլինի 2-ից մինչև 12 ամիս:


Հիմնական գործողություն 1-ը բաց կլինի նաև բուհերի աշխատակազմի համար դասավանդելու կամ վերապատրաստվելու արտերկրում: Գործընկեր երկրների աշխատակազմի շարժունությունը կտևի 5 օրից մինչև 2 ամիս: Վերապատրաստման համաձայնագիր կկնքվի աշխատակցի, ուղարկող և ընդունող հաստատությունների միջև: Մասնակից համալսարանները կստանան ֆինանսավորում վարչական ծախսերը հոգալու համար:


Ուսանողներն ու ակադեմիական անձնակազմը կստանան կրթաթոշակ, որը կհոգա ճանապարհորդության, վիզայի, ապահովագրության, ինչպես նաև կեցության ծախսերը: Մասնակից համալսարանների կողմից չի կարող գանձվել ուսանողական վարձ: Մասնակից համալսարանները կստանան ֆինանսավորում վարչական ծախսերը հոգալու համար:


Գործընկեր երկրների բուհերը չեն կարող ուղղակիորեն դիմել  ազգային գործակալություններին: Միայն բուհերը, որոնք գտնվում են Ծրագրային երկրներում կարող են դիմել ազգային գործակալությանը, որտեղ նրանք գրանցված են: Եվրոպական համալսարանները կդիմեն Գործընկեր երկրների անունից: Դիմող բուհը պետք է ունենա Բարձրագույն կրթության Էրազմուսի կանոնադրություն: Շարժունությունը կարելի է կազմակերպել երկու բուհերի կամ կոնսորցիումի շրջանակներում:

Այնուամենայնիվիրականացման առաջին երկու տարիների ընթացկում, պրակտիկայի հնարավորությունը բաց չի լինի Գործընկեր երկրների համար:

Հաճախակի տրվող հարցերը ուսանողների համար կարող եք գտնել այստեղ

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի կայք: 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ