Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » EVS » Կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր

Կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր

Նամակ գրել Տպել PDF

Erasmus__logoԿարողությունների զարգացմանը միտված 
գործընկերային ծրագրեր 
(նախկին Տեմպուսի ծրագիր)

 

Կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը խթանում են այնպիսի համագործակցությունը, որը կնպաստի Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համակարգերի արդիականացմանն ու միջազգայնացմանը: Այս գործողությունը բաց կլինի հարևան և ընդլայնված երկրների, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Խաղաղօվկիանոսյան և Կարիբյան տարածաշրջանի երկրների համար:
 

Կտրամադրվի աջակցություն երկու տեսակի ծրագրերի համար`

  • Համատեղ ծրագրերի նպատակն է սկզբունքորեն և ուղղակիորեն ազդել Գործընկեր երկրների հաստատությունների վրա: 
    Որպես կանոն, Համատեղ ծրագրեր կենտրոնացած կլինեն 3 տարբեր ուղղությունների վրա, մասնավորապես` ուսումնական ծրագրերի մշակում, կառավարման համակարգի արդիականացում և բուհերի և լայն հասարակական ու տնտեսական միջավայրի միջև կապի ամրապնդում:
  • Կառուցվածքային ծրագրերի նպատակն է ունենալ համակարգային ազդեցություն և նպաստել բարեփոխումների ազգային և/կամ տարածաշրջանային մակարդակներում Գործընկեր երկրների իշխանությունների աջակցությամբ: 
    Որպես կանոն, Կառուցվածքային ծրագրերը կկենտրոնանան 2 տարբեր տեսակի միջոցառումների վրա, մասնավորապես` բարձրագույն կրթական համակարգերի քաղաքականության ու կառավարման արդիականացում  և բարձրագույն կրթական համակարգերի և լայն հասարակական ու տնտեսական միջավայրի միջև կապի ամրապնդում:

Առանձին դեպքերում Համատեղ և Կառուցվածքային ծրագրերը կարող են ներառել հատուկ շարժունակության ուղղություն անձնակազմի և ուսանողների համար:
 

Կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը բաց են մի շարք կազմակերպությունների մասնակցության համար, ինչպիսիք են` պետական ​​կամ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային և/կամ միջազգային ասոցիացիաները կամ կազմակերպությունների, դասախոսական կամ ուսանողական կազմակերպությունները, հանրային կառավարման մարմինները (այսինքն` նախարարությունները, այլ ազգային, տարածաշրջանային և տեղական կառավարման մարմինները), սոցիալական գործընկերները և/կամ նրանց վերապատրաստման կազմակերպությունները, առևտրի պալատները, աշխատանքային միությունները և/կամ այլ հանրային կամ մասնավոր մասնագիտացված կազմակերպությունները, մասնավոր և/կամ հասարակական ձեռնարկությունները, հետազոտական ​​հաստատությունները, հասարակական կազմակերպությունները:
 

Դիմելու ընթացակարգին և անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում`

https://eacea.ec.europa.eu/erasmus-plus/funding/capacity-building-in-field-higher-education-eaca042015_en

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի կայք: 

 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ