Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF



Արյունատվության հերթական ակցիան

246782_103315869761476_100002491898406_25210_7051400_n
247332_103315726428157_100002491898406_25208_331495_n

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի բարեգործական հանձնաժողովի և ՀՀԿ երիտասարդական զմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ հերթական «Իմ արյունը, քո արյունն է» խորագրով  արյունատվության ակցիան՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան: Ծրագրի ընթացքում ԵՊԼՀ ավելի քան 70 ուսանողներ դարձան կամավոր դոնորներ:Հայաստանը աշխարհի այն երկրների թվում է, որտեղ արյունը հավաքվում է ինչպես անվարձահատույց, այնպես էլ վճարովի դոնորներից: Նմանատիպ ծրագրերի միջոցով հասարակության մեջ անհրաժեշտ է արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը մարդասիրական քայլ է, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: Այն նաև առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասերից մեկն է և դրական ազդեցություն է թողնում նաև դոնորի առողջության վրա: Կամավոր անվարձահատույց դոնորների թվի աճի հնարավոր է հասնել միայն հասարակության լայն շրջանակներում, հատկապես երիտասարդների շրջանում հետևողական քարոզչական աշխատանքների իրականացման դեպքում: Անհրաժեշտ է, որ միշտ ուշադրության կենտրոնում լինեն երիտասարդ դոնորները, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ` հանձնելով արյուն և կոչ անելով երիտասարդությանը դառնալ արյան դոնոր: Իսկ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված ակցիան ուղղված էր հենց այս նպատակի իրագործմանը:


Մեր ուսանողները կարևորում են ընթերցանությունը

ԵՊԼՀ ՈՒԽ ուսումնագիտական հանձնաժողովը ԵՊԼՀ գրադարանի վարիչ Ա. Չուլյանի հետ համատեղ գրադարանի մասնաշենքի առաջին հարկում  18.11.2011 կազմակերպեց «Book Crossing» խորագրով ծրագիր, որին մասնակցում էին ԵՊԼՀ տարբեր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև ԵՊԼՀ հյուրընկալած Արցախի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները:«Book Crossing»- ը սահմանվում է որպես ։ Տերմինը ծագել է  bookcrossing.com անվճար online գրական ակումբից, որը ստեղծվել էր նպատակով: -ը գրքերը ձեռքից ձեռք փոխանցելու ավանդույթն է, որի ժամանակ ամեն գրքի տրվում է յուրահատուկ ինքնություն: Այսպիսով, անցնելով մեկ մարդուց մյուսին, գիրքը միավում է  իր բոլոր նախորդ տերերին՝ընթերցողներին։Ծրագրի  իրականացման արդյունքում ԵՊԼՀ ՈւԽ ուսումնադաստիրակչական հանձնաժողովը ակնկալում է, ոը ԵՊԼՀ ուսանողների կսկեսեն ավելի մեծ հաճույքով գրքերի ընթերցել, ինչպես նաև տեղի կունենա գրքերի փոխանակում ուսանողների միջև:


 SAM_4738SAM_4744SAM_4763SAM_4756


Հյուրընկալում ենք Արցախի պետական համալսարանի ուսանողներին

SAM_4748

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Արցախի պետական համալսարնի ուսանողական վարչության հետ կնքած համագործակցության հուծագրի ծրջանակներում նոյեմբերի 16- 21-ը հյուընկալեց  Արցախի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներին: Ծրագիրը կրում էր հետևյալ խորագիրը՝«Լեզուների ուսուցման արդի խնդիրները ժամանակակից պայմաններում»:  Ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ընթացիկ դասերին, ծանոթացան մեր համալսարանում կիրառվող  դասավանդման մեթոդներին, համալսարանում գործող կրեդիտային համակարգին և, իհարկե, ԵՊԼՀ ուսանողական խորհրդի աշխատանքներին: Ծրագրի ավարտին 2 համալսարանի ուսանողներն էլ  անցկացրեցին համեմատականներ և ներկայացրեցին իրենց կարծիքը վերոնշյալի վերաբերյալ: 
Արցախի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին նաև ուսանողության միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումների, այցելեցին Էջմիածին և շրջրեցին մայրաքաղաք Երևանով՝ ծանոթանալով մեր հրաշք քաղաքի տեսարժան վայրերին:
Հուսով ենք, որ այս ծրագրի շնորհիվ ձեռք բերած հմտությունները մեր գործընկերները կկիրառեն Արցախի պետական համալսարում՝ նպաստելով իրենց համալսարանի և իրենց համալսարնի ուսանողական կառույցի զարգացմանն ու բարգավաճմանը:

Խոչընդոտներով լի խաղ



spor

Հոկտեմբերի 15-ին, ԵրՊԼՀ-ի բակում անցկացվեց մրցույթը: Մրցույթի նպատակն էր՝ ուսանողներին առաջարկել խաղեր, որոնք բաղկացած էին մինի խաղերից: ԱՄՆ-ում այսպիսի խաղեր խաղում են “A Minute to Win it” հեռուստախաղում: Խոչընդոտներով խաղը,դա բարդ ֆիզիկակամն խաղերի հավաքածու է ,որտեղ անհատը կամ թիմը պետք է հաղթահարի բարդությունները ինչքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում: sportԱյս խաղը պարունակում էր 3 մինի խաղ:Ամեն խաղը չափվում էր վայրկյանաչափով: Խաղի մասնակիցներն էին՝ Արշալույս Կոտոյանը,Մարիամ Սաղաթելյանը, Նունե Նազարյանը, Ժորա Աֆրիկյանը, Սյուզաննա Մուրադյանը, Անի Հարությունյանը, Ալվինա Երիցյանը, Անի Բաբաջանյանը,Մանե Մանուկյանը, Սոնա Հովհաննիսյանը և Նազելի Ղազարյանը: Այն ուսանողները, ովքեր ամենակարճ ժամանակահատվածում հաղթահարեցին  յուրաքանչյուր  մինի խաղ, ըստ իրենց զբաղեցրած 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի, կստանան պատվոգրեր:

  • Առաջին տեղ՝  Արշալույսը և Նունեն - 1ր 5 վյրկ
  • Երկրորդ տեղ՝ Ժորան և Սյուզաննան- 1ր 38 վյրկ.
  • Երրորդ տեղ՝  Մարիամը և Մանեն   - 2ր 3 վյրկ.

 

Ներհամալսարանային ինտելեկտուալ խաղ 

194671_180013715425024_100002491898406_349025_627726300_o
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ՈՒԳԸ-ը 2011 թվականի հոկտեմբերի 22 կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը տեղի ունեցավ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի սենյակում: Այս ծրագիրը ՈՒԳԸ անդրանիկ ծրագիրն էր, որով նա նշեց իր նորամուտը ուսանողական գիտական կյանք: 330272_180010858758643_100002491898406_349017_2012805338_oԽաղին մասնակցում էր 5 թիմ` ՌՕԼՖ, ԼՄՀ, ՕԼՖ, ՈՒԽ նախագահություն և մագիստրատուրա: Ուսանողների հետ խաղում էին ՌՕԼՖ դեկան Գայանե Մարկոսյանը, մագիստրատուրայի ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Հակոբ Մադոյանը և ԵՊԼՀ մի քանի դասախոսներ: Ժուրիի կազմում ընդգրկված էին ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Հասմիկ Ափյանը, ՈՒԳԸ նախագահ Ռոլանդ Թմոյանը, ՈՒԳԸ  գիտական հանձնաժողովի ղեկավար  Արփինե Ավետիսյանը:Խաղ-մրցույթը բաղկացած էր 2 փուլից, յուրաքանչյուր փուլում ընդգրկված էին 15-ական հարցեր: Յուրաքանչյուր հարցի համար տրվում էր մեկական րոպե: Խաղը վարում էր ՈՒԳԸ  փոխնախագահ Մարինե Եփրեմյանը:Խաղն անցավ գիտական լարված մթնոլորտում: Ինտելեկտուալ խաղում պատվավոր առաջին տեղը գրավեց ՈՒԽ-ի նախագահության անդամներից բաղկացած թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ՕԼՖ-ի թիմը, իսկ երրորդ տեղը`ՌՕԼՖ-ի թիմը:Վերոնշյալ թիմերին տրվեցին պատվոգրեր:


Ժամանակակից աստղագիտության թեժ թեմաները

tn
ԵՊԼՀ ՈՒԽ ուսանողական գիտական ընկերությունը հոկտեմբերի 26 –ին կազմկերպել էր խորագրով սեմինար: Սեմինաը անցկացրեց Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ – ArAS) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ – BAO) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար` Արեգ Միաքայելյանին: Հանդիպիպումն անցավ  հարց-պատասխան սկզբունքով, ինչն էլ ուսանողներին  հնարավորություն ընձեռեց հնարավորինս իրազեկվելու  աստղագիտությանն առնչվող թեմաների մասին: Աստղագետը ուսանողների հետ կիսվեց իր գիտելիքներով: Ուսանողներին  հատկապես հետաքրքրեց ՉԹՕ-ի (չճանաչված թռչող օբյեկտներ)  լինել-չլինելու հարցը: Բուռն քննարկում ծավալվեց  բոլորին հետաքրքրող  ու այդքան առեղծվածային հարցի շուրջ, թե արդյոք  գալու է աշխարհի վերջը: Աստղագետն  անկեղծորեն բարձրաձայնեց, որ ինքն սպասում էր այս հարցին: Ի պատասխան նշեց ` տիեզերքը վերջ չունի, այ մարդկությունը գուցե…

Պարոն Միքայելյանը  դատարկաձեռն չէր եկել, նա  ուսանողներին որպես  հանդիպման  հուշ  նվիրեց իր հեղինակած գրքերը: Մենք նույնպես փոքրիկ հուշանվերներ և շնորհակալագիր էին պատրաստել պարոն Միքայելյանի համար:Նման ջերմ մթնոլորտում կայացած հանդիպումն իր շարունակությունը գտավ Բյուրականի աստղադիտարանում: Շուրջ երեսուն ԵՊԼՀ ուսանողներ տեղում ծանոթացան աստղադիտարանի աշխատանքներին, այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և, այնուհետև, վերադարձան Երևան՝ հիանալի տպավորություննեչով լի:

Հայաստանը մենք ենք

arcax1
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասաևդական հիմնադրամը 02.10.2011-04.10.2011թթ. խորագիրը կրող ծրագրի շրջանակներում կազմակերպել  էին ճանաչողական այց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս ծրագրի առջև դրված խնդիրներն են՝


1.Ծանոթացնել ԵՊԼՀ ամենակատիվ և խելացի 50 ուսանողներին ԼՂՀ-ի պատմամաշակութային կոթողներին:

2.Այցելելով ԼՂՀ պետական համալսարան՝ ծանոթանալ կրթական ծրագրերին, ֆակուլտետներին, դասավանդվող առարկաներին, համեմատություն անցկացնել ԵՊԼՀ և ԼՂՀ պետական համալսարններում օտար լեզուների դասավանդման մեթոդների միջև:

3.Ծանոթանալ ԼՂՀ ուսանողներին հուզող խնդիրներին, նրանց առօրյային:

4.Համագործակցություն սկսկել ԼՂՀ պետական համալսարանի ուսանողական խորհրդի հետ և քննարկել համատեղ իրականացվող տարաբնույթ ծրագրեր:Ճանաչողական այցին ներգրավվել էին ԵՊԼՀ-ի ակտիվ 50 ուսանողները, ովքեր կարողացել էին որևէ կերպ հնչեցնել ԵՊԼՀ-ի անունն ու արժանանալ մրցանակների, նրանք, ովքեր լի էին նախաձեռնողական գաղափարներով, ովքեր ուսանողական կյանքում փոխել էին որևէ բան և այն դարձրել առավել հագեցաց: 

Այցելությունների առօրյան կազմակերպված էր խիտ և բովանդակալից: Խմբի կայանատեղին Շուշիի հյուրանոցն էր: arcax2_smallՀոկտեմբերի 2-ին արդեն նախoրոք մշակված ծրագրի համաձայն խումբն այցելեց Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցին, ապա Շուշվա բերդը: Այցելությունները շարունակվեցին Շուշիի մնացած պատմական վայրերում և քաղաքի վերականգնվող գոտիներում: Հաջորդ օրը` հոկտեմբերի 3-ին ուսանողական խումբն այցելեց Արցախի պետական համալսարան, ծանոթացավ համալսարանի պատմությանը, կառուցվածքին, այնտեղ գործող մասնագիտական կենտրոններին, ուսանողական կյանքին: Այնուհետ խմբի անդամներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախի համալսարանի զոհված ուսանողներին: Վերջում բանակցային սեղանի շուրջ հավաքվեցին երկու համալսարանների ուսանողական կառույցները, որը վերջնական արդյունքում շատ պտղաբեր եղավ երկու համալսարանների ուսանողների համագործակցության և համատեղ ծրագրերի համար դարձավ նախադեպային: Քննարկվեցին տարբեր ոլորտի հարցեր: Քննարկումներին հաջորդեց շատ կարևոր մի իրադարձություն: ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և ԼՂՀ ուսանողական խորհուրդների նախագահների նախաձեռնությամբ ստորագրվեց համագործակցության հուշագիր երկու համալսարանների ՈՒԽ-ների միջև:

Հուշագիրը կարող եք ընթերցել ` սեղմելով այս հղումը arcax4

Նույն օրվա ավարտին ուսանողական խումբն այցելեց Գանձասարի եկեղեցին` մոտիկից հաղորդալուր լինելով Արցախի գլխավոր սրբատեղիի դարավոր պատմությանն ու հոգևոր և աշխարհիկ հանճարի կենդանի վկային:Հոկտեմբերի 4-ին մի քանի այլ պատմամշակութային վայրեր այցելուց հետո Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը վերադարձավ Երևան` հստակ կատարած լինելով իր առջև դրված խնդիրները:
       

Անկախ Հայասատանի Հանրապետությունը 20 տարեկան է


b     br    
      hh

Սեպտեմբերի 27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նշեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը:

bruso Մեր համալսարանի ուսանողները  մեծ ոգևորությամբ մասնակցեցին միջոցառմանը: ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը   ծրագրի շրջանակներում կազմակերպեցին միջոցառում` նվիրված ՀՀ-ի 20-ամյակին, որի ընթացքում մեր համալսարանի մի շարք տաղանդավոր ուսանողներ ներկայացրին Հայաստանին և Երևանին նվիրված երգեր: Միջոցառմանը ներկա էին ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցներ: Գերիշխում էր բարձր տրամադրությունը: Միջոցառումը սկսվեց երգով, որը կատարեց ԵՊԼՀ երգչախումբը: Իրենց գեղեցիկ կատարումներով մեր երկրի տոնը շնորհավորեցին նաև բրյուսովցիներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Հասմիկ Առաքելյանը, Աննա Օհանյանը, Ռաֆայել Ջալալյանը, Քրիստինե Ավետիսյանը, Մարի Ավանեսյանը և այլք… Միջոցառումը վարում էին ԵՊԼՀ ուսանող ԼՄՀ ֆակուլտետի ուսանողՎազգեն Ֆիշյանը և  մագիստրատուրայի ուսանողուհի Սյուզան Թորոսյանը:

Միջոցառման ավարտին  հնչեցին բազամաթիվ շնորհակալական  խոսքեր`հղված միջոցառման կազմակերպիչներին, ուսանողական խորհրդին` ի դեմս  նախագահ Հասմիկ Ափյանի, ՈՒԽ մշակութային հանձնաժողովին ` ի դեմս նախագահ Անուշիկ Տեր-Ղուկասյանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրաին՝ ի դեմս գօրծադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի, ինքնատիպ և անմոռաց միջոցառման համար:Ահա ևս մի գեղեցիկ էջ ավելացավ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համլսարանի բովանդակալից պատմությանը`լի հիանալի հուշերով և անկրկնելի տպավորություններով:

Լեզուների եվրոպական օր

IMG_0242

Սեպտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նշեց լեզուների եվրոպական օրը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես համալսարանն ուրախ էր տոնել 2001թ. Եվրախորհրդի կողմից հռչակված ամենամյա այս իրադարձությունը` որպես լեզվական և մշակութային բազմազանության տոն:SAM_4173 ԵՊԼՀ Ուսանողական խորհրդի և Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնի համատեղ ուժերով կազմակերպվեց միջոցառում` նվիրված Լեզուների եվրոպական օրվան, որի ընթացքում մեր համալսարանի մի շարք տաղանդավոր ուսանողներ, ինչպիսիք են Օվսաննա Խուբլարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Աստղիկ Աբրահամյանը, Քրիստինե Ավետիսյանը, Աննա Աբրահամյանը, Արմեն Հովհաննիսյանը, Քրիստինե Դարբինյանը և ուրիշներ, ներկայացրին բազմալեզու կատարումներ՝ հանդիսատեսին հաղորդակից դարձնելով տարբեր ազգերի մշակույթին և կենցաղին: Հնչեցին ֆրանսերեն, անգլերեն, սերբերեն, լեհերեն, ուկրաիներեն և ԵՊԼՀ -ում ուսաւոմնասիրվող ավելի քան 20 լեզուներով երգեր: Միջոցառումը վարեց Աննա Օհանյանը: Ներկա էին ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը,ուսանողներ, մի շարք լրատվամիջոցներ: ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշտապես  համագործակցում է ԵՊԼՀ տարբեր ամբիոնների և կենտրոնների հետ՝ ի շահ մեր համալսարանի:

Ստորև կարող եք ծանոթանալ այս միջոցառմանը ԶԼՄ-ների  տարբեր անդրարարձներին.
 

www.report.am
www.azatutyun.org
nt.am
www.armtown.com
past.am
www.panorama.am
mediagid.am
www.slaq.am
www.azatutyun.am

"Նռենի"մրցույթ-փառատոն

nreni_poxats
2011թ.-ի սեպտեմբերի 20-ին Հայաստաանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Նռենի»  երգի միջբուհական մրցույթ-փառատոնը, որտեղ իր մասնակցությունն ունեցավ նաև ԵրՊԼՀ-ն՝ հանձինս իր մասնակիցներ ՕԼ ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Առաքելյանի  և  ԼՄՀ ֆակուլտետի ուսանող Արմեն Հովհաննիսյանի: Մրցութի նպատակն էր խթանել հայրենասիրությանը, հետևաբար և հնչեցին հայրենասիրական ոգով տոգորված երգեր: Հարգարժան ժյուրիի կազմում էին  ՀՀ վաստակավոր արտիստ Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտորներ` Մարտին Վարդազարյանը, Արա Գևորգյանը,  Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար մաեստրո Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Մեր համալսարանի ուսանողուհի Հասմիկ Առաքելյանը  կատարեց  «Կիլիկիա» երգը,  որով և արժանացավ բարձրակարգ ժյուրիի հատուկ մրցանակին` մեկ անգամ ևս պատիվ բերելով մեր համալսարանին:

 

Անդամկացում Եվրոպական ուսանողական միությանը

 

306310_10150298828279334_5633999333_7598942_2710511_n

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը Լեհաստանի Լազե քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական ուսանողական միության կողմից կազմակերպված 22-րդ համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին եվրոպական 40 երկրների ավելի քան 120 ուսանող:

Հայաստանի Հանրապետութան պատվիրակներից էին մեր համալսարանի ուսանողներ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային ուսանողական  ասոցիացիայի քարտուղար  Հասմիկ Ափյանը և ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի փոխնախագահ, Հայաստանի ազգային ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի անդամ Արմինե Պետրոսյանը: IMG_5752Մեր նպատակն էր   ներկայացնել ինչպես Հայաստանը, այնպես էլ մեր բուհը, առաջարկել   հիմնախնդիրներ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի,   բազմաճյուղ կրթական համակարգի, որակավորումների, աշխատանքային շուկայի հետ կապի, ուսանողական   ինքնակառավարման վերաբերյալ: Մեր նպատակն է նաև նպաստել նոր  ծրագրերի խթանմանը և ԵՊԼՀ ուսանողական     խորհրդի միջազգային նոր կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:Համաժողովի իրականացման արդյունքում   ստացանք նոր գիտելիքներ Եվրոպական ուսանողական միության (ESU) գործունեության, ուսումնական նոր ծրագրերի,  ուսանողների համագործակցության, եվրոպական բարձրագույն կրթական ոլորտում ձեռքբերումների,  մարտահրավերների, ճանաչողական խնդիրների վերաբերյալ: Ակնկալում ենք, որ Հայաստանի ուսանողական  ազգային   ասոցիացիան, որի կազմում է նաև ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը, շուտով կդառնա Եվրոպական ուսանողական միության անդամ, որը կնպաստի նաև մեր ուսանողների եվրաինտեգրմանը:

«PR-Ի ԴԱՐԱՇՐՋԱՆ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ՓՈՐՁ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

 

299268_266654950030809_100000589194575_951654_8293593_n

Oգոստոսի 26-ից 28-ը ներառյալ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և ԵՊԼՀ  312625_266655010030803_100000589194575_951655_2346127_nուսանողական խորհուրդը կազկամերպեցին «PR-ի դարաշրջան. տեսություն, տեխնոլոգիաներ, փորձ» ամառային դպրոց /դասընթացներ:Եռօրյա ամառային դպրոցը տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի` Ծաղկաձորում գտնվող հանգստյան տանը: Ծրագրի նպատակն էր խթանել արդի միջազգային հարաբերությունների համատեքստում բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը: Դասընթացները վարեցին հարգարժան Արման Սաղաթելյանը,Կարեն Վրթանեսյանը,Սուրեն Զոլյանը,Տիգրան Թորոսյանը,Վիկտոր Սողոմոնյանը:Ամառային դպրոցի օրակարգը թեև բավականին խիտ էր ,բայց ուսանողները ազատ ժամանց անցկացնում էին եռանդով,խաղերով լի և արդյունավետ:Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները հանդիսավոր արարողությամբ ստացան համապատասխան հավաստագրեր։


Ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան

Picture_343

Օգոստոսի 20-26-ը կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Արևմտյան Հայաստան: Նախաձեռնությունը «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերությանն էր, իսկ կազմակերպիչը` «Ani Tour» կազմակերպությունը: 20-հոգանոց այդ խմբում ընդգրկված էր նաև ԵՊԼՀ ՕԼ ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Ոսկանյանը: Ուխտագնացները այցելեցին Կարս, Անի, Բիթլիս, Բայազետ, Վան,  պարեցին քոչարի Արարատի արևմտյան լանջերին, լողացին մեր Մայր Արաքսի և Վանա լճի ջրերում, աղոթեցին դեռևս կանգուն հայկական եկեղեցիներում:


 
 

Picture_353

Այս ուխտագնացությունը հնարավորություն տվեց հայ երիտասարդներին լինել մեր հայրենի հողերում, ծանոթանալ մշակութային մնայուն արժեքներին և փարատել իրենց անհագ կարոտը:






Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաք

300873_182552071817411_100001878580926_423482_3206696_n

Օգոստոսի 20-ից 24-ը Ծաղկաձոր քաղաքում  տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը «Բազե-2011» հավաքի շուրջ 350 մասնակիցները Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև սփյուռքից, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը  չափեցին   տարբեր  ինտելեկտուալ , մշակութային, մարզական խաղերի  մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ ունեցան  ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։

Այս տարի «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի կարմիր ճակատի ղեկավարությունը վստահվել էր ԵՊԼՀ ուսանողական խորհրդին` ի դեմս ՈՒԽ նախագահ Հասմիկ Ափյանի: Բազեի պատմության մեջ առաջին անգամ էր, որ ճակատի տնօրենի  պարտականությունները դրվել են իգական սեռի ներկայացուցչի վրա: Կարմիր ճակատում ընդգրկված էին 14 ջոկատներ` ընդհանուր առմամբ 98 մասնկացով: ճակատն այս տարի ուներ իր հիմնը, որը  սիրվեց բոլոր բազեականների կողմից:

 ԵՊԼՀ ջոկատը նույնպես մասնակցում էր այս համահայկական ծրագրին և ընդգրկված էր կարմիր ճակատի կազմում: ԵՊԼՀ ջոկատավարն  էր մագիստրատուրայի ուսանողուհի, ՕԼՖ ՈւԽ նախագահ  Անահիտ Թունյանը, որը ջոկատի բոլոր անդամներին համախմբել էր իր շուրջը`  ստեղծելով  ջերմ ու հաղթական մթնոլորտ: ԵՊԼՀ ջոկատի մասնակիցները վեցն էին ` Մարիաննա Սողոյանը, Անի Քոսակյանը, Հուսիկ Ղազարյանը, Հասմիկ Առաքելյանը , Դավիթ Շահինյանը և Նարեկ Հովհաննիսյանը ԵՊԼՀ  ջոկատը ներճակատային մրցույթներում զբաղեցրել է պատվավոր տեղեր հետևյալ մրցույթներում.

  • Ձեռքի ուժ ` I տեղ
  • Շախմատ` I տեղ
  • Երգ ` III տեղ

Կարմիր ճակատի ղեկավարության և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի անդամների աչալուրջ աշխատանքի շնորհիվ կարմիր ճակատը միջճակատային մրցույթներում գրանցել է հետևյալ հաղթանակաները.

 

  • Նորաձևություն` I տեղ
  • Ֆուտբոլ` I տեղ
  • Պարանի ձգում `  I տեղ
  • Սպորտլանդիա ` I տեղ
  • Բազե բանալի` I տեղ
  • Նկար` I տեղ
  • Բռեյն-ռինգ` I տեղ
  • Ձեռքի ուժ` II տեղ
  • Շախմատ` II տեղ
  • Սեղանի թենիս` II տեղ
  • Երգ` II տեղ
  • Պար` II տեղ



310891_182551958484089_100001878580926_423480_7416083_n

Օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որին  ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ։  «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքն ավարտվեց կարմիր ճակատի փայլուն հաղթանակով/33 միավոր/, երկրորդ տեղում էր կապույտ ճակատը /23 միավոր/, իսկ երրորդը տեղը զբաղեցրեց նարնջագույն ճակատը /22 միավոր/:











Մենք ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել և գավաթի հանգրվանը հենց ԵՊԼՀ-ն է:

 

Երիտասարդ առաջնորդների ամառայի դպրոց

Սույն թվականի օգոստոսի 12-14-ը Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի, Հոլանդական ազատական կուսակցության, Ալֆրեդ Մոգեր Հիմնադրամի և Էդուարդո Ֆրայ Հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ  Սևանա քաղաքի համալիրում տեղի ունեցավ խորագրով ամառային դպրոցը, որի հայաստանյան մասնակիցների թիվը հասնում էր 28-ի: Մեր համալսարը ներկայցնում էր ԵՊԼՀ ԼՄՀ ֆակուլտետի չորորդ կուրսի ուսանողուհի Պերճուհի Ավագյանը Դասընթացը վարում էին Հոլանդիայից ժամանած 6 մասնագետներ, ովքեր մասնկիցներին փորձում էին հնարավորինս իրազեկել իրենց մասնագիտական գաղտնիքների ու բազում տարիների աշխատանքնային փորձի մասին: Երկօրյա դասախոսություններն ուղեկցվում էին տարատեսակ խմբային աշխատանքներով, որոնք օգնում էին մասնակիցներին լինել չափազանց ակտիվ, զգոն և աչալուրջ: Տեսական նյութը ,գործնական աշխատանքներում կիռառվելով, դառնում էր ավելի մատչելի երիտասարդների համար:

Միջազգային ամառային դպրոց


228958_1811400059456_1673660354_1163100_737395_n Հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանըև Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարարությունը Եվրոպայի խորհրդի և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջհանրապետական ֆոնդի /МФГС/ աջակցությամբ կազմակերպվել էր խորագիրը կրող միջազգային ամառային դպրոց  Մոսկվայում: Ծրագրին մասնկացում էին 27 երիտասարդ առաջնորդներ հետևյալ երկրներից` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղրղստան, Ղազախստան, Լատվիա, Լիտվիա, Տաջիկստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա, Էստոնիա, Ռուսաստան: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեցին ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը և Վարդան Ղափլանյանը ԵՊՀ ուսանողական խորհրդից: Միջազգային ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը ներկա էր Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ռեկտորը, պրոֆեսորադասխոսական կազմը և Եվրոպայի խորհրդի Երիտասարդության և սպորտի կոմիտեի նախագահը:  Ամառային դպրոցի օրակարգը հետևյալ էր` օրվա առաջին կեսին երիտասարդ առաջնորդները մասնակցում էին լեզվական և թեմատիկ, իսկ օրվա երկրորդ կեսին նրանք անցնում էին թեմատիկ վերապատրաստման կուրսեր,  որոնք անցկացվում էին Եվրոպայի խորհրդի կողմից ուղարկված երեք վերապատրաստող մասնագետների օգնությամբ:Վերապատրաստման դասընթացների ժամանակ ծանոթանում էինք նաև թիմային աշխատանքի կազմակերպման կանոններին, առաջնորդ դառնալու հմտություններին և սովորում գրել  ծրագրեր: Անցկացվում էին բազմաբնույթ արտալսարանաական միջոցառումներ: Հասմիկն ակտիվորոն մասնակցել է վերոնշյալ բոլոր արտալսարանական միջոցառումներին` ըստ արժանվույն ներկայացնելով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և Հայաստանի Հանրապետությունը: 262881_1811412539768_1673660354_1163114_2821288_n Այս ամառային դպրոցի շնորհիվ հաձողվեց կապեր հաստատել մասնակից բոլոր պետությունների ուսանողական կառույցների, ներկայացված տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Արդեն այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջին նախատեսվում է իրականացել աշնանային դպրոց  Բոլոնյան գործընթացի վերաբերյալ հենց Հայաստանի Հանրապետությունում:  Այս թեման շատ արդիական է,  քանի որ մասնակից պետություններից շատերը դեռ նոր են անցել Բոլոնյան  գործընթացին, մի  քանի երկրում էլ դեռ այս գործընթացը իր ներդրման փուլում էր և այդ առումով մենք մի քանի քայլ առաջ ենք:  Ամառային դպրոցին ներկայացված էր նաև  Եվրոպայի երիտասարդական խորհրդարանից ներկայացուցիչ: Եվրոպայի երիդասարդական խորհրդարանն ունի բազմաթիվ անդամ ուսանողական կառույցներ Եվրոպայի մի շարք երկրներից: Հայաստանի Հանրապետության ոչ մի ուսանողական կառույց չէր անդամակցում այդ կազմակերպությանը: ԵՊԼՀ ուսանողական խորհուրդին առաջարկվեց անդամակցել այդ կառույցին: Այդ անդամակցումը նոր դռներ կբացի մեր համալսարանի ուսանողների առջև և, փաստորեն, մենք կլնինենք Հայաստանի Հանրապետության առաջին ուսանողական կառույցը, որը կանդամակցի Եվրոպայի երիտասարդական խորհրդարանին: Ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպվեցին նաև տարբեր ճանաչողական էքսկուրսիաներ, մասնակցիներին ծանթացրեցին Մոսկվայի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, մի շարք թանգարանների, պատկերասրահների, ամրոցների, աշտարակների և այլ հետաքրքիր վայրերի հետ: Այս միջազգային ամառային դպրոցը հիանալի հնարավորություն էր մեր համալսարանի ուսանողական խորհրդի միջազգային կապերի ստեղծման համար:

 

Սելիգեր-2011
 

261796_216224191755850_100001048111426_676869_6427599_n

2011 Հուլիսի 1-9 Ռուսաստանի Դաշնության Տվեր շրջանի Սելիգեր լճի ափին տեղի ունեցավ ամենամյա միջազգային երիտասարդական ֆորումը (International Youth Forum Seliger 2011), որին ԵՊԼՀ ՈՒԽ ֆինանսավորմամբ մասնակցում էին մեր համալսարանի երկու ուսանողներ` ԼՄՀ ֆակուլտետի ուսանողուհիներ Մարիամ Սարգսյանը և Արփինե Սարգսյանը:

Սելիգերը ամենամյա միջազգային երիտասարդական և ուսուցողական ֆորում է, որը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերի դաշնային գործակալության բարձր հովանու ներքո, որին մասնակցում էին ավելի քան 700 ուսանողներ եւ շրջանավարտներ աշխարհի  առաջատար համալսարաններից, հասարակական ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, հետազոտողներ եւ նորարարներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:


267926_238627276161687_100000432493341_833244_4396601_n

Մեր` ԵՊԼՀ ուսանողները, կարևոր գիտելիքներ ստացան նախապես ընտրված <> եւ <> բաժինների դասախոսություններից, որոնք վարում էին միջազգային հեղինակություն վայելող անվանի արտասահմանյան մասնագետներ, ինչպես նաև Ռուսաստանի անվանի դասախոսներ: Բրյուսովականները ֆորումի ընթացքում լավագույնս ներկայացրեցին ԵՊԼՀ-ն և ԵՊԼՀ ՈՒԽ-ի ծավալած  գործունեությունը` կապեր հաստատելով աշխարհի առաջատար բուհերում սովորող շատ ուսանողների հետ ` դրանով իսկ լայնացնելով համալսարանի արտաքին կապերը:

 





Բոլոնյան 2010-ից հետո. Ուսանողների դերն ու ներգրավվածությունը գործընթացում           

    
263467_2217082872341_1405698389_32605273_2851598_n32011թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Բոլոնիայի գործընթացում համանախագահում են Հայաստանն ու Լեհաստանը: Այդ կապակցությամբ Հայաստանի կրթության և գիտության նախարարության ձեռնարկած մի շարք միջոցառումներից առաջինը Ծաղկաձորում կազմակերպած "Բոլոնյան 2010-ից հետո. Ուսանողների դերն ու ներգրավվածությունը գործընթացում" թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցն էր: Ամառային դպրոցի կազմակերպման աշխատանքներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունից բացի, ակտիվ ներգրավված են եղել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիան։Մեկշաբաթյա ամառային դպրոցին մասնակցելու էին եկել մոտ 100 ուսանողներ 17 երկրներից, ինչպես նաև Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներից և մի շարք ուսանողական հասարակական կազմակերպություններից: Վերոնշյալ ամառային դպրոցին մասնակցեցին նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետևյալ ուսանողները` Հասմիկ Ափյանը, Անահիտ Թունյանը, Աննա Օհանյանը, Արմինե Պետրոսյանը, Անի Քոսակյանը: Մեր համալսարանը ներկայացնող ուսանողները ակտիովորեն մասնակցեցին նաև միջազգային ամառային դպրոցի կազմակերպչական և թարգմանչական աշխատանքներին: Միջազգային ամառային դպրոցի շրջանակներում մեր ուսանողները ամբողջական պատկերացում կազմեցին հետևյալ թեմաների մասին.

 

  • ''Bologna Process in Armenia: Achievements and Challenges''
  • ''Multilevel Educational System, Qualifications and the Connection with the Labor Market''
  • ''University Administration and Students. Students Autonomy''
  • ''Achievements and Problems of Recognition in the European Higher Education Area''
  • '' Students` Involvement in the Process of Quality Provision''
  • ''ECTS and European Higher Education Area''


Հուլիսի 3-ին մեկնարկած դպրոցի ուսանողներին վկայականներ հանձնեցին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

www.shanttv.com

Բրյուսովականները  վայելում են իրենց վաստակած հանգիստը

 

alt

Այս ամառ ԵՊԼՀ ՈԽ-ի և ՀԵՀ աջակցությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց բուռն և հիշարժան եռօրյա հանգիստ: Ընդգրկված էին ավելի քան 70 ուսանողներ ՕԼՖ, ԼՄՀ, ՌՕԼՖ  ֆակուլտետներից և մագիստրատորայից: Հրավիրվածների թվում էին նաև ԵՊԼՀ վոլեյբոլի և թեթև ատլետիկայի թիմերը, որոնք տարվա ընթացքում քանիցս մասնկացել են տարբեր միջբուհական մրցույթների և բարձր պահել ԵՊԼՀ պատիվը: Այդ օրերին կազմակերպվեցին տարատեսակ սպորտային խաղեր, մշակութային երեկոներ և բանավեճեր: Մեր ուսանողներն  այցելեցին նաև Կեչառիս վանական համալիր և ճոպանուղի:

ԵՊԼՀ ուսանողները լիարժեք վայելեցին իրենց հանգիստը և վերադարձան Երևան՝ ուժով և եռանդով լի՝ պատրաստ նոր ուսումնական տարվան:



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ