Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF


Համագործակություն Օրրան կազմակերպության հետ

orraanԵՊԼՀ ՈՒԽ-ի Ժամանցի ակումբն արդեն փետրվար ամսից սկսել է մի նոր կամավորական ծրագիր հասարակական-բարեգործական կազմակերպության հետ: ՀՀ-ում բնակվում էին մի շարք երեխաներ, որոնք ապրելով սոցիալական ծանր պայմաններում, զբաղվում էին մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ: կազմակերպության  ջանքերով նրանք կրկին հաճախում են դպրոց, իսկ իրենց առօրյան անց են կացնում այս կազմակերպությունում, սնվում են և կատարում են իրենց տնային աշխատանքները: Նրանցից ոմանք զուգահեռաբար զբաղվում են նկարչությամբ, ոմանք ձեռքի աշխատանքներով և այլն: դռները բաց են նաև անապահով ծերերի համար: Այս կազմակերպության հետ մեր աշխատանքները սկսել ենք ս.թ. փետրվարի 27-ից: ԵՊԼՀ ՈՒԽ ժամանցի հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՊԼՀ ուսանողները փետրվարից մինչև հունիս յուրաքանչյուր շաբաթ երկուշաբթիից ուրբաթ օրերին 2-ական ժամով լինում են և կատարում կամավորական աշխատանքներ: Մեր ուսանողները օգնում են երեխաններին կատարել իրենց տնային աշխատանքները, անցկացնում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների դասվանդման դասընթացներ:Մեր ուսանողները աշխատում են տարբեր տարիքի երեխաներ հետ:

Սա մի աշխարհ է, որտեղ երեխաները կտրվում են իրենց դաժան իրականությունից, այստեղ տիրում է հավասարություն և փոքրիկների հետ միասին մեր ուսանողները նույնպես տեղափոխվում են այդ բարի աշխարհը և գիտակցում, որ իրենք, օգնելով այս փոքրիկներին, բարի գործ կատարելու մեջ:
Եկեք ապրենք միմյանց օգնելով: 


Տեղեկատվական սեմինար բանավեճի կանոնների վերաբերյալ

2-1Սույն թվականի մարտի 5- ին ԵՊԼՀ մակավարժության և լեզուների դասավանդման      2-2 մեթոդիկայի ամբիոնի և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական սեմինարների շարքի բացումը: Սեմինարին մասնակցում էին ԵՊԼՀ ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի անդամները: Սեմինարների այս շարքի նպատակն է ծանոթանել ԵՊԼՀ ՈՒԽ բանավեճի ակումբում ընդգրկված ուսանողներին բանավեճի տեսակներին, ձևերին և կանոններին: Տեղեկատվական առաջին սեմինարը անցկացրեց ԵՊԼՀ մանկավարժության և լեզուների դասավանդման  մեթոդիկայի ամբիոնի դասախոս Գայանե Թերզյանը:


Հյուրընկալում ենք Եվրոպական ուսանողական միությանը

Մարտի 1-ին ԵՊԼՀ ուսանողական խորյուրդը հյուրընկալել էր Եվրոպական ուսանողական միության պատվիրակությանը: ԵՈՒՄ-ն Հայաստանում էր ստուգայցով, որի արդյունքում պարզ կդառնա, թե Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որի անդամ է նաև ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը, կդառնա արդյոք միության լիիրավ անդամ, թե ոչ: Նշենք, որ 2011-ին այն ձեռք էր բերել թեկնածու-անդամի կարգավիճակ ՝շնորհիվ նաև մեր համալսարնի ուսանողական խորհուրդը  ԵՈՒՄ 22-րդ համագումարին ներկայացնող ուսանողներին արդյունավետ աշխատանքի և ակտիվ մասնակցության: ԵՈՒՄ չորս անդամներից բաղակացած պատվիրակության յոթօրյա այցի շրջանակներում նրանք ցանկություն հայտնեցին այցելել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան՝ ցանկանալով ծանոթանալ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի գործունեությանը: Հյուրերին դիմավորեց ՈՒԽ ղեկավար կազմն ու փոքրիկ ծանոթությունից հետո բոլորն ուղևորվեցին ԵՊԼՀ-ում գործող Վալերի Բրյուսովի թանգարան: Գրադարանի վարիչ Աննա Չուլյանը նարնց պատմեց Բրյուսովի ստեղծագործական կյանքի և թանգարանի ձեռքբերումների մասին ՝ առաջարկելով կապ հաստատել ԵՊԼՀ գրադարանի, եթե որևէ գիտական աշխատանքներում որևէ օգնություն հարկավոր լինի: Այնուհետև ՈՒԽ նախագահ Հասմիկ Ափյանն ու պատվրակությունն ուղևորվեցին ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ Գոհար Ավետիսյանի մոտ: Հյուրերը պրոռեկտորին բազում հարցեր ուղղեցին ուսանողական խորհդի ծավալած աշխատանքների, ուսումնական գործընթացում ուսումնական խորհրդի ներգրավածության վերաբերյալ: Տիկին Ավետիսյանի հետ հանդիպումից հետ պատվիրակությունը շարժվեց ուսանողական խորհուրդի սենյակ հանդիպելու ԵՊԼՀ Ուսանողական խորհորդի նախագահության և ՈՒԽ ներկայացնող ուսանողների հետ: Հանդիպումը սկսվեց հարցերի տարափով: ԵՈՒՄ ներկայացուցիչները ուսանողներին ուղղեցին մի շարք առանցքային հարցեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ուսանողներին տրամադրվող զեղչերի, ԵՊԼՀ կառավարման, գիտական և ֆակուլտետային խորհորդներում ուսանողների մասնկացության, ՈՒԽ գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ:  Մի շարք հարցրեր տրվեցին նաև Հասմիկ Ափյանին ՝ իբրև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի քարտուղարի ՀՀ երիտասարդության վերաբերյալ: Հյուրերի բոլոր հարցերին տրվեցին գոհացուցիչ պատասխաններ: Այնուհետև ԵՈՒՄ պատվիրակաության անդամները սկսեցին պատասխանել նաև մեր ուսանողներին հուզող խնդիրներին: Սկսվեց կառուցողական քննարկում, որը տևեց երկու ժամ: ԵՈՒՄ ներկայացուցիչները տարբեր երկրներից էին, և քանի որ նրանք հյուրընկալվել էին լեզվաբանական համալսարանում շփումը բազմալեզու էր ՝ անգլերեն, լեհերեն, ֆրանսերեն, իտալերերն: Հանդիման վերջում պատվիրակության  բոլոր անդամները կիսվեցին իրենց վառ տպավորություններում ԵՊԼՀ ՈՒԽ նոթագրքում ՝ վկայելով իրենց հաջող այցի մասին:
Հուսանք, որ առաջիկայում Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիան կդառնա ԵՈՒՄ լիիրավ անդամ և ՀՀ ուսանողները ևս կկարողանան ակտիվ համագործակցել և մասնակցել եվրապական այդ առաջատար ուսանողական կառույցի հետ: 


Այցելությունները մշակութային կոթողներ շարունակվում են
galleryartՇարունակելով մեր` արդեն ավանդույթ դարձած այցերը մշակութային կոթողներ, ԵՊԼՀ   ուսանողական խորհրդի ժամանցի հանձնաժողովը այս անգամ սույն թվականի փետրվար   24-ին այցելեց Ժամանակակից արվեստի թանգարան: Հենց մուտքից զգացվում էր   արվեստի և հայ հանճարների վրձնի ազդեցությունը: 
Մեր ուսանողներին գրավեց նկարների արդիականությունը, գույների խաղը և որոշ   նկարների մեծությունը: Նկարներից մեկն այնքան մեծ ազդեցություն էր գործել   ուսանողների վրա, որ ուսանողները բավականին երկար ժամանակ վերլուծում էին նկարը  և փորձում պարզել նկարի ճիշտ մեկնաբանությունը:
Այսօր թանգարանն ունի իր դեմքը, իր քննախույզ հայացքը աշխարհին: Սա մի   թանգարանն է, որը մեզ ստիպեց հասկանալ սեփական արվեստի կերպարանքը մեր օրերում:
Հիանալի էր գիտակցել, որ Երևանում կա այնպիսի մի թանգարան, որի էքսպոզիցիան կազմված է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք էլ մեծ սիրով նվիրաբերել էին իրենց աշխատանքները ժամանակակից արվեստի օրրանին:
Ժամանակակից արվեստի նմուշները իրենց մեծ ազդեցությունը թողեցին մեր ուսանողների վրա, որ ևս մեկ անգամ ցանկություն առաջացավ այցելեու, քանզի մեկ օրը բավարար չէր այդ հաճարեղ գործերը մանրամասն զննելու համար:



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ