Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF



 

 

Մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակի

poqr_shabՍույն թվական մարտի 31-ին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը մասնակցեց համաքաղաքային536679 շաբաթօրյակի:
Վաղ 
առավոտյան ԵՊԼՀ ուսանողական խորհրդի 80 ակտիվ ուսանողներ հավաքվել էին հարազատ համալսարանի դիմաց, որտեղից շարժվեցին դեպի Մ.Սարյանի անվան զբոսայգի: Ուսանողները մեծ սիրով ու ջանասիրությամբ մաքրեցին այգին ու փխրեցրին հողը: Մ.Սարյանի անվան զբոսայգում աշխատանքները ավարտելուց հետո մեր ուսանողները վերադարձան համալսարան շաբաթօրյակ անցկացնելու նաև ԵՊԼՀ-ում: 
Նշենք,որ սա առաջին դեպքը չէ, որ ԵՊԼՀ ուսխորհուրդը մասնակցում է նմանատիպ շաբաթօրյակների: Մեր ուսանողական խորհուրդը  շարունակելու է ջան չխնայել մեր վարդագույն քաղաքը գեղեցիկ և մաքուր պահելու համար:

Ֆրանկոֆոն միջբուհական գիտաինտելեկտուալ փառատոն


IMG_0646_506x3372Մարտի 27-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը և Հայաստանի557498_257665954326466_100002491898406_547374_646795969_n երիտասարդական հիմնադրամը ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի հետ համագործակցությամբ կազմակերպել էին միջբուհական գիտաինտելեկտուալ փառատոն ֆրաներենով:  Միջոցառումը, որը նախաձեռնվել էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում, դարձել է ավանդական և բխում է ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ստանձնած օտար լեզուներով ինտելեկտուալ խաղեր կազմակերպելու առաքելությունից: Փառատոնի մեկնարկում ելույթ ունեցավ ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի վարիչի պաշտոնակատար տիկին Մ. Ղազարյանը, ով ֆրանկոֆոն մասնակիցներին ներկայացրեց մեր համալսարանի կողմից ՀՀ-ում ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածման նպատակով իրականացված ծրագրերի ամփոփ նկարագիրը, ինչպես նաև փոխանցեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ռենոյի ոգևորությունը ինտելեկտուալ պայքարում ֆրանսերենով մրցելու նախաձեռնության վերաբերյալ: Նա անև փոխանցեց ԵՊԼՀ ռեկտոր պարոն Ս. Զոլյանի ողջույնը խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին; Մասնակիցներին ողջունեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև խաղի կազմակերպիչներ, ԵՊԼՀ ինտելեկտուալ ակումբի նախագահ, ֆրանսերենի ամբիոնի դասախոս Վ. Զաքարյանը և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հ. Ափյանը: 389181_bruՎերջինս ընդգծեց, որ նման միջոցառումները նոր զարկ կտան Հայաստանում ֆրանկոֆոն շարժմանը, հեռանկար կստեղծեն տարբեր բուհերի ուսանողների համագործակցության համար և մասնակից ուսանողներին հնարավորություն կտան ծանոթանալու ֆրանսիական մշակույթին և զարգացնելու ֆրանսերենով հաղորդակցվելու կարողությունները:
Ինտելեկտուալ փառատոնին, որը կազմված էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Բրեյն-թեստ» ինտելեկտուալ խաղերից, ինչպես նաև՝ բանավեճից,  մասնակցում էին ԵՊԼՀ-ի, ԵՊՀ-ի, Հայաստանի ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմերը։ Հետաքրքիր պայքարում հաջողությունն ուղեկցեց ԵՊՀ-ի ֆրանկոֆոն գիտակներին,  ԵՊԼՀ-ը ներկայացնող առաջին թիմը գրավեց երկրորդ տեղը, իսկ երկրորդ թիմը երրորդ մրցանակային հորիզոնականը կիսեց Հայկական պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող թիմի հետ: Հաղթող թիմին հանձնվեց հարցականի տեսք ունեցող մրցանակ: Բոլոր մրցանակակիրները ստացան պատվոգրեր և արժեքավոր նվերներ՝ գրքերի տեսքով, իսկ մյուս բուհերը ներկայացնող թիմերին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր:

ԼԵԶՈՒ, ԿՐՈՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

306Ս.թ. մարտի 27-ին ԵՊԼՀ գրադարանի մասնաշենքի դահլիճում տեղի կունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) հետ համատեղ "ԼԵԶՈՒ, ԿՐՈՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ" խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովը: Գիտաժողովից բնականաբար անմասն չմնաց ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ուսանողական գիտական ընկերությունը:
Բացման արարողությանը ողջույնի խոսքերով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի փողտեսուչ հայր Անդրեասը և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հ. Ափյանը:
Զեկույցներով հանդես եկան հետևյալ ուսանողները



  1. Արմեն սարկավագ  Գրիգորյան,   Գևորգյան  հոգևոր  ճեմարան,   մագիստրատուրա  Ա   կուրս `«Կրոն և մշակույթ»:
  2. Թերեզա Հովհաննիսյան, ԵՊԼՀ, մագիստրատուրա 1-ին կուրս` «Ոճական մի հնարի գործածությունը Պարույր Սևակի լեզվում»:
  3. Արթուր սարկավագ Աբգարյան, Գևորգյան հոգևոր ճեմարան, մագիստրատուրա Բ կուրս` «Խորհրդանշանը քրիստոնեական արվեստում»:
  4. Անի Հովհաննիսյան, ԵՊԼՀ մագիստրատուրա 1-ին կուրս`«Հաղորդակցում: Նշանների  ընկալումը տարբեր լեզվամշակութային համատեքստերում»:
  5. Սմբատ սարկավագ Խանվելյան,  Գևորգյան հոգևոր ճեմարան, մագիստրատուրա Բ կուրս`«Աստվածաշունչը և արևմտյան գրականությունը 19-րդ դարում»,  
  6. Դավիթ սարկավագ Հայրապետյան, Գևորգյան հոգևոր ճեմարան, մագիստրատուրա Բ կուրս` «Հին Հունաստանի հասարակական կացության ազդեցությունը մշակույթի վրա»:
  7. Ռոլանդ Թմոյան,  ԵՊԼՀ , մագիստրատուրա, 2-րդ կուրս` «Պրոմեթևս, Սպարտակ.  առաջնորդը և հերոսը կրոնամշակութային տեսակետից»:
  8. Տաթև Գրիգորյան, Գոհար Սանոսյան, ԵՊԼՀ, մագիստրատուրա 1-ին կուրս` «Կրոնական դաստիարակության դերը մանկավարժական գործընթացում»:
  9. Արման սարկավագ Շոխիկյան, Գևորգյան հոգևոր ճեմարան, մագիստրատուրա Ա կուրս`  «Կրոնը մշակույթում.աշխարհիկացման դիալեկտիկան»:
  10. Արփինե Ավետիսյան, ԵՊԼՀ, մագիստրատուրա առաջին կուրս` «Մետաքսի ճանապարհը” որպես քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ»:

Գիտաժողովը անցավ շատ հետաքրքիր և արդյունավետ: Հուսանք,որ մեր երկու բուհերի ուսանողական կառույցների համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

Ֆրանկաֆոնիան և ԵՊԼՀ-ն
 

IMG_1679_506x378_2Մարտի 21-ին ԵՊԼՀ ֆրանսերենի ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊԼՀ-ում տեղի ունեցավpuchikner ֆրանկոֆոնիայի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը: Այդ օրը ԵՊԼՀ-ն  եռուզեռի մեջ էր: ԵՊԼՀ էին այցելել Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դեսպանները` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի գլխավորությամբ: Ներկա էին նաև ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, օտարերկրյա հյուրեր, ԶԼՄ-ները: Պաշտոնական արարողությունը ուղեկցվեց համերգային ծրագրով, որտեղ ելույթ ունեցան ԵՊԼՀ ֆրանսիական բաժնի շնորհալի ուսանողները` ներկաներին մատուցելով ֆրանսիական սիրառատ երգեր: Այդ ամենից անմասն չմնացին նաև այն ուսանողները, ովքեր չտիրապետելով ֆրանսերենին, իրենց ջանասիրության շնորհիվ փայլուն արտասանությամբ ներկայացրեցին ֆրանսիական գեղեցիկ երգերը: Այդ օրը ԵՊԼՀ-ն պատիվ ուներ հյուրընկալելու Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, բազմաթիվ սիրված ստեղծագործությունների հեղինակ, հայ մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:
ԵՊԼՀ ֆրանսերեի ամբիոնը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը արել էին ամեն ինչ, որպեսզի ֆրանկաֆոնիայի բացման հանդիսավոր արարողությունը լիներ գեղեցիկ և խոստումնալից:

 

Կրթաթոշակներ ուսանողներին
 

p.krtՄարտի 20-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակ հանձնեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝  անվճար համակարգում չընդգրկված, ինչպես նաև անապահով ընտանիքների 750 ուսանողի: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնա-դրամին էր տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։             
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում կարևորեց այս նախաձեռությունը և խոստացավ, որ ծրագիրը կլինի շարունակական։
Հայստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանի նույնպես ողջունեց ուսանողներին և հավաստիացրեց, որ իրենք անելու ամեն ինչ, որպեսզի կրթությունը լինի հասանելի հասարակության բոլոր շերտերի համար: Նա ավելացրեց, որ աղքատությունը, ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնան, որպեսզի տաղանդավոր երիտասարդները չստանան բարձրագույն կրթություն։
Այդ օրը վարչապետը կրթաթոշակներ հանձնեց միայն ամենաբարձր ուսանողներին: Մնացած ուսանողների հավաստագրերը հանձնվեցին ուսանողական խորհուրդների նախագահներին, որպեսզի նրանք անձամբ հանձնեն հավաստագրերը իրենց ուսանողներին:
Մարտի 27-ին  ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ  հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Հ. Ափյանը շնորհավորեց կրթաթոշակակիրներին, հանձնեց նրանց իրենց հավաստագրերը  և կոչ արեց ավելի լավ սովորել և լինել ակտիվ ու նախաձեռող:krtatoshak_poqr
ԵՊԼՀ ուսանեղական խորհուրդը շնորհակալ է  Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ԵՊԼՀ 88 ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար:





ԵՊԼՀ-ն պաշտպանում է 1700-ամյա սուրբ պատմությունը
 


538241_348706281833228_100000815772998_896102_438181642_n_2Սույն թվականի մարտի 14-ին ԵՊԼՀ-ում ուսանողական խորհրդի և բուհերի հոգևորbaxand պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար- քննարկում  խորագրով: Սեմինարի հյուրն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանը: Նա ուսանողների հետ զրուցեց աղանդավորական շարժումների քայքայիչ գործունեության մասին: Հայր Սուրբը պատմական ակնարկով անդրադարձավ աղանդավորների գործունեությանը, ապա անդրադարձավ ժամանակակից աղանդներին, որոնք այսօր զգալի չափով խաբում են մարդկանց տարատեսակ մեթոդներով:
-Մարդը երբեք չպետք է կորցնի սթափ մտածելու կարողությունը, այլապես շատ հեշտ է նրան գցել աղանդավորական շարժումների ճիրաններում: Հուզական վիճակների համար էլ ամենահարմար թիրախ են հանդիսանում դեռահասներն ու ծերունիները:
Աբեղան նաև նկատեց, որ այսօր շատ աղանդավորական կազմակերպություններ հանդես են գալիս Հայ առաքելական եկեղեցու անվան տակ, ինչպիսիք են Կյանքի խոսքը և Ավետարանչականր: Վերջինս բողոքական ճյուղ է, սակայն աղանդավորական գործունեությամբ է զբաղվում մասնավորապես Հայաստանում:
Այս ամենից խուսափելու համար հոգևորականը խորհուրդ է տալիս ամուր կապ պահպանել Հայ առաքելական եկեղեցու հետ:Հուսանք, որ այս սեմինարի շնորհիվ մեր ուսանողները կլինեն ավելի տեղեկացված և պաշտպանված աղանդավորական հոսանքներից:

 



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ