Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF


Եռօրյա հանգիստ Ծաղակաձորում

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 15-17-ը կազմակերպեցին եռօրյա հանգիստ Ծաղակաձորի «Սպորտ Բազա» համալիրում ԵՊԼՀ ուսանողների համար: Այս 3 օրերն ԵՊԼՀ  ուսանողների համար անցան  բավական աշխույժ և ուրախ: Ուսանողների համար կազմակերպվեցին սպորտային խաղեր, այցելություններ  Ծաղկաձորի տեսարժան վայրեր և մշակութային երեկոներ: Ուսանողները  հնարավորություն ունեցան  վայելել ծաղկաձորյան  հանգիստը լիարժեքորեն` ըմբոշխնելով  մաքուր օդը և բնության զարմանահրաշ տեսարանները: Հանգստի ընթացքում նրանք ձերբազատվեցին  2011-12 ուսումնական տարվա լարվածությունից և հասարակական ակտիվության պատճառած հոգնածությունից: Այս եռօրյա լիարժեք հանգիստը հնարավորություն կտա  ԵՊԼՀ  ուսանողներին նոր եռանդով և թարմ ուժերով կյանքի կոչել զանազան ծրագրեր և առավել աշխուժացնել բուհի ոսանողական կյանքը գալիք ուսումնական տարում:
 

«The Beatles» խմբի երգերը բրյուսովցիների շուրթերից

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը 13.06.2012թ. իրականացրեց « «The Beatles» խմբի երգերը բրյուսովցիների շուրթերից» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման նպատակն էր ԵՊԼՀ ուսանողներին և դասախոսներին ներկայացնել համաշխարային երգարվեստի հանճարեղ խմբերից մեկի` «The Beatles»-ի ստեղծագործությունները և հնարավորություն տալ նրանց կարճ ժամանակով կտրվել ծանրաբեռնված աշխատանքից,  դասապրոցեսից,  մոդուլային գրավորներից և վայելել բարձրաճաշակ երաժշտություն: Բացման խոսքով հանդես եկան ԵՊԼՀ  ռեկտոր Գ.Գասպարյանը, ՈՒԽ նախագահ Հ.Ափյանը և մշակութային հանձնաժողովի նախագահ Ա.Տեր-Ղուկասյանը: Համերգային ծրագիրը վարում էին սիրված հաղորդավարներ  Մհեր Բաղդասրյանը և Արփինե Գաբրիելյանը: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան ԵՊԼՀ բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի մի շարք տաղանդավոր  ուսանողներ, ովքեր իրենց կատարումներով հանդիսատեսին տեղափեխեցին 60-ական թվականներ: Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով բրյուսովականներին ողջունեցին   նաև ՀՀ էստրադայի հայտնի «Ջեզլ» և « Վաղորդյան կաթիլներ» խմբերի սաները, որոնց գեղարվեստական ղեկավարն  է Նաիրա Գյուրջինյանը, ով  համերգային ծրագրի վերջում չկարողանալով զսպել  հիացմունքը նշեց, որ հաճելիորեն զարմացած է ԵՊԼՀ ուսանողների ձայնային տվյալներով, կատարողական ոճով և երգերի ընտրությամբ:  
Միջոցառման ավարտից հետո բոլորը դահլիճից հեռացան վառ տպավորություններով և նմանատիպ միջոցառմանը ևս մեկ անգամ մասնակից լինելու ակնկալիքով:
Համոզված  ենք, որ այս ծրագիրը կխթանի ԵՊԼՀ ուսանողների գեղագիտական դաստիարակությունը:



Կամավորական աշխատանքի էությունը

527560_corpԱպրիլի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց խորագրով եռօրյա դասընթացը, որը կազմակերպել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագրի աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։ Կորպուսը հիմնադրվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն. Ֆ. Քենեդիի կողմից: Կորպուսը Հայաստանում սկսել է գործել 1992թ.-ից` ՀՀ կառավարության հրավերով:
ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում կամավորականության մասին իրազեկության բարձրացումը, բնակչության, հատկապես երիտասարդների կամավոր մասնակցությունը համայնքային աշխատանքներին։ խորագրով եռօրյա դասընթացին մասնակցում է ավելի քան 35 559084_corpերիտասարդ, այդ թվում՝ ՀՀ պետական բուհերից ուսանողներ, ԱՄՆ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորներ և հանրապետության մարզային համայնքների(Գյումրի, Սպիտակ, Չարենցավան, Արտաշատ, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Սևան, Ապարան, Թեղենիկ, Դսեղ և այլն) ներկայացուցիչներ։
Մեր համալսարանից նույնպես 4 ուսանողներ ունեցան իրենց ակտիվ մասնակցությունը այդ դասընթացին/Հասմիկ Ներսիսյան, Մարթա Անտոնյան, Լիլիթ Մուրադյան և Անի Սահակյան/: Մեր ուսանողներն նաև իրենց օգնությունը ցուցաբերեցին ինչպես թարգմանչական, այնպես էլկազմակերպչական հարցերում:
Համոզված ենք, որ մեր ուսանողները իրենց ձեռք բերած գիտելիքները և հմտությունը կօգտագործեն ԵՊԼՀ ուսանողական խորհրդի աշխատանքները էլ ավելի լավ կազմակերպելու համար: 


Խոջալուն սովի և կրակի միջև
 

Poverty-12-500x332Ս.թ. ապրիլի 4-ին ԵՊԼՀ-ի նիստերի դահլիճում ՀՀ ՊՆ առընթեր հասարակակն խորհրդի անդամ, ԵՊԼՀPoverty-11-500x332 մանկավարժության և լեզուների դասավանդաման մեթոդիկայի ամբիոնի ավագ դասախոս հ.գ.թ. Դավիթ Ջամալյանի և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ “Խոջալուն սովի և կրակի միջև ” ֆիլմի դիտում և քննարկում: Կինոդիտմանը մասնկացում էին ԵՊԼՀ բակալավրատի տարբեր ֆակուլտետներից 70 ուսանող: Հանդիպմանը ներկա էր նաև քաղաքագետ Մելիք Շահնազարյանը:
Նախքան ֆիլմը դիտելը Դ. Ջամալյանը և Մ. Շահնազարյանը մեր ուսանողներին ներկայացրեցին որոշ մանրամասներ ֆիլմի մասին: Մեր ուսանողները սկսեցին լարված հետևել ֆիլմի ողջ ընթացքին, քանի որ պատմության նոր դրվագներ էին ցուցադրվում, որոնց այժմյա սերունդը ծանոթ չէր: Կինոդիտմանը հաջորդեց քննարկումը, որի ժամանակ մեր ուսանողների ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ուսանողների շատ ոգևորված և տպավորված էին, ինչը շատ ողջունելի է և հիմք է հանդիսանում նորանոր նմանատիպ ծրագրերի ձեռնակման համար, քանի որ այսպիսի նախաձեռությունները օգնում են սերմանել հայրենասիրություն երիտասարդների մեջ:



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ