Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Ուսանողական կյանք » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF


ԵՊԼՀ ուսանողական համաժողով 2013

 


hamajՀունիսի 5-ին ԵՊԼՀ Գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում կայացած «ԵՊԼՀ ուսանողական համաժողովhamajoghov 2013» միջոցառումը համախմբել էր համալսարանի տարբեր մասնագիտացումների և մասնագիտությունների մեջ հմտացող ուսանողներին` ներկայացնելու իրենց կողմից հետազոտված գիտական աշխատանքները: Միջոցառումը կազմակերպել էին ուսանողական խորհրդի Ուսանողական գիտական ընկերությունը և Ուսումնագիտական հանձնաժողովը: Համաժողովի նպատակն էր զարգացնել ուսանողների հետազոտական, վերլուծական հմտությունները:
Ուսանողներն իրենց զեկույցներում հանդես էին գալիս առաջարկներով ու մի շարք հարցադրումներով: Լսարանը ուշադրությամբ ունկնդրում էր յուրաքանչյուր խոսնակի ելույթը, որը շարունակվում էր քննարկումներով ու ինտերակտիվ զրույցներով տվյալ թեմայի շրջանակներում:
Թեմաները տարբեր էին. քաղաքականություն, փիլիսոփայության, մշակույթ: Ուսանողները, ովքեր առաջին անգամ էին ելույթ ունենում լսարանի առջև, նշեցին, որ այս համաժողովը սկիզբ դրեց իրենց հետագա  ելույթներին: Ուսանողները շատ էին հավանել ունկնդիրների և զեկուցողների միջև ունեցած  փոխադարձ հարգանքը: Մագիստրատուրայի ուսանողները  նկատել էին, որ համաժողովի կազմակերպչական աշխատանքը շատ համաձայնեցված էր և միասնական:
Մասնակիցներն ու ներկա գտնվողները շնորհակալական խոսքերից բացի խնդրեցին, որ նմանատիպ համաժողովներ հաճախակի լինեն:
Համաժողովի վերջում մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով:

Անի Ղուկասյան 



Հայաստանի առաջին անկախ հանրապետության օրվան նվիրված բարեգործական համերգ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի բակում:


946566_460209104069368_47627296_nՍ.թ. հունիսի 1-ին ԵՊԼՀ ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովն իրականացրեց բարեգործական միջոցառում Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի բակում` Հայաստանի առաջին անկախ հանրապետության օրվան նվիրված: Իրենց ուրախ կատարումներով ելույթ ունեցան ԵՊԼՀ տաղանադաշատ ուսանողները, ինչպես նաև հայ էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանը, Մարին, Նարեկ Մակարյանը, Արթուր-Ալեքը, Չաչը և այլոք: Կատարողներն իրենց ակտիվ պարային ելույթներով ոգևորեցին զինվորներին, իսկ երկու զինվորներ, ովքեր առանձնացան իրենց աշխուժությամբ և ակտիվությամբ միջոցառման ընթացքում, փոխգնդապետ Արամ Ասատուրյանի կողմից 5-օրյա արձակուրդի հնարավորություն ստացան, ինչն էլ ավելի ոգևորեց բոլորին… Միջոցառումն, անշուշտ, ծառայեց իր նպատակին:
Հ.գ. - Խոնարհվում ենք քո առջև, սիրելի՛ հայ զինվոր, պահի՛ր եւ պահպանի՛ր մեր հաղթանակները:
 

Շնորհանդեսների մրցույթ՝ նվիրված Երևանին

shnorhandes_2Երևանը մեր տունն է, մեր ամրոցը: Մենք՝ երևանցիներս (և ոչ միայն), պետք է ջանք ու եռանդ չխնայենք այն գեղեցկացնելու shnorhandesև կատարելության հասցնելու համար: Իսկ սրա համար պետք է նախ վերհանենք քաղաքի հետ կապված խնդիրները և մեզ բոլորիս հուզող հարցերը, որպեսզի շտկենք դրանք:
Հենց այս նպատակով էլ ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ հայոց լեզվի շնորհանդեսների մրցույթ-փառատոն, որը կազմակերպել էր հայոց լեզվի դասախոս՝ Գ. Վարդանյանը, ով ջանք ու եռանդ չէր խնայել հավուր պատշաճի ներկայանալու համար: Միջոցառման մասնակիցներն էին առաջին կուրսեցիները՝ լրագրողների և հոգեբանների խմբերից. մասնակիցներից շատերը մեր ուսանողական խորհրդի ակտիվ անդամներն էին: Միջոցառումն սկսվեց մի տեսաֆիլմով, որտեղ երեխաներն իրենց սերն էին արտահայտում Երևանի նկատմամբ: Նրանց խոստովանությանը միացավ նաև պրն. Բլեյանը:
Այնուհետև սկսվեց փառատոնի բուն մրցութային հատվածը: Թե´ հոգեբանները, թե´ լրագրողները պատրաստել էին յուրաքանչյուրը 4-5-ական շնորհանդես, որոնք վերաբերում էին Երևանին հուզող և բնորոշ տարբեր հարցերին ու խնդիրներին, օրինակ՝ «Երևանցին և հայ առաքելական եկեղեցին», «Եվրոպական և հայկական արժեքներ», ՛«Արտագաղթ», «Հին և նոր Երևան», «Երևանյան ժարգոն» և այլն: Դրանցից ընտրվեցին 4 լավագույններ մրցույթին մասնակցելու համար:
Հոգեբանների խմբերից մեկը ներկայացավ «Հայերենը երևանցիների շուրթերին» շնորհանդեսով, որտեղ համեմատվում էր ժարգոնը և օտարաբանությունները գրական հայերենի հետ: Հոգեբանների մյուս խումբը ներկայացրեց «Բնապահպան Երևանցիներ»: Խմբի անդամները խոսեցին Երևանի աղտոտվածությունից, կանաչապատման խնդրից և, որ ամենակարևորն է, առաջարկեցին խնդիրների լուծման իրենց տարբերակները:
Հոգեբաններից հետո ներկայացան լրագրողները: Առաջին խմբի թեման էր «Երևանցին՝ որպես թատրոնի հանդիսատես»: Բացի Երևանյան թատրոնների պատմությունը մեզ ներկայացնելուց՝ խմբի անդամները նաև հետաքրքիր հարցազրույցներ  էին վերցրել պատահական անցորդներից: Եվ վերջապես, վերջին շնորհանդեսը կրում էր «Երաժշտասեր երևանցին» վերնագիրը: Մասնակիցներն առանձին-առանձին ներկայացրին երաժշտական մի քանի ոճեր՝ դասական, ազգային, ջազ, փոփ, ռաբիզ: Շնորհանդեսը եզրափակվեց Երևանին նվիրված երգով, որ կատարեցին լրագրողներն ու հոգեբանները միասին:
Մրցույթի վերջում պարզ դարձավ, որ այն կազմակերպվել էր ոչ թե զուտ առաջին և վերջին տեղեր ստանալու համար, այլ շնորհակալագրեր և ոգևորող նվերներ, որոնք կստիպեն նրանց ավելի ակտիվ լինել և հաճախակի մասնակցել այսպիսի միջացառումների:

Աննա Խաչատրյան 


2013 թ. մայիսի 18-ը հայտարարվեց «Թանգարանային օր»



Այն տարվա մեջ ամենաերկար սպասված օրերից մեկն է: Հրաշալի  զգացողություն է, երբ կարող ես այցելել  այն թանգարանը, որը կկամենաս, մնալ այդտեղ և զմայլվել քո սիրելի նկարով, քանդակով կամ արվեստի այլ նմուշներով որքան ուզում ես:Այս հաճույքից օգտվեցինք նաև  մենք՝ ԵՊԼՀ-ի ուսանողներս: Թանգարաններ այցը կազմակերպել էին Ժամանցի և Ուսումնագիտական հանձնաժողովները:  Այս անգամ ևս բրյուսովականները միասին էին, համախմբված: Մեր  այցելած առաջին  թանգարանը Պատմություն թանգարան էր: Սկսեցինք մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել ցուցադրված նկարները, հնագույն զարդարանքները, քարե բեկորները և պատմական մի շարք այլ նմուշներ: Այցելությունն իր  բազմաբովանդակ մեկնաբանություններով համեմեց ԵՊԼՀ դասախոս, ռուսաց լեզվի մասնագետ Ազա Հմայակովնան:Բրյուսովականներն իրենց այցելությունը շարունակեցին Ազգային պատկերասրահում, որտեղ ցուցադրված արվեստի աշխատանքների , ինչպես նաև նկարիչների կյանքի մասին  հավելյալ տեղեկություն հաղորդեց մեր համալսարանի դասախոսներից ընկեր Բաբյանը:Ամենավերջում այցելեցինք Արամ Խաչատրյանի թանգարան: Թանգարանում ամբողջ երեկո հնչում էին  Խաչատրյանի գործերը:Ուշագրավ է նաև այն, որ մեզ հետ եկել էին Բրյուսովի համալսարանի չինացի ուսանողները: Նրանց հետաքրքրությունը հայկական մշկույթի և հայոց պատմության նկատմամբ մեզ ավելի էր ոգևորում և ուժ տալիս:

Անժելա Ավագյան 

Ռուբեն Սևակը բրյուսովականների աչքերով

Sevak_2Հայ ժողովուրդը միշտ հիշում է իր պատմության կարևորագույն էջերը: Այդ մասին չենք մոռանում նաև մենք`բրյուսովականներս:sevak Այդ ամենի ապացույցն է Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառումը, որը տեղի ունեցավ ապրիլի 25-ին: ՄՀ ֆակուլտետի ուսանողները մեծ սիրով մասնակցեցին այդ միջոցառմանը`ներկայացնելով արևմտահայ մեծ բանաստեղծ Ռուբեն Սևակի բանաստեղծությունները, կյանքը և գործունեությունը: Միջոցառման նախաձեռնողն էր վերջերս վերաբացված ԵՊԼՀ ՈւԽ արվեստի և գրականության ակումբը և նրա ղեկավար Շուշան Պողոսյանը :Միջոցառմանը մասնակցեցի նաև Ռուբեն Սևակի անվան թիվ 151-րդ դպրոցի տնօրենը, ով ելույթ ունեցավ շնորհավորական խոսքով:

 Հասմիկ Մարտիրոսյան 



1.5 միլիոն նախնիների ժառանգը

mek_u_kes_2Այս տարի` ապրիլի 24-ին, լրացավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարին և, ինչպես միշտ, ամբողջ հայ ազգը ցավով ու սգովmek_u_kes_million_nakhnineri_jarang այս տարի էլ հիշեց տարիներ առաջ կատարված ոճրագործությունը և դատապարտեց մեղսավորներին:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն իրենց ցավն ու վիշտն այս թեմայի վերաբերյալ իրենց գրած էսսեների միջոցով արտահայտելու հնարավորություն ստացան: Ուսխորհրդի ուսումնադաստիարակչական հանձնաժողովը՝ նախագահ Անի Ղուկասյանի գլխավորությամբ,  կազմակերպել էր էսսեների մրցույթ` «Ես 1.5 միլիոն նախնիներիս ժառանգն եմ» վերնագրով: Մրցույթին իրենց ստեղծագործությունները ներկայացրին բուհի տարբեր ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ:
Վերջապես եկավ մրցույթի հաղթողի անունը հայտարարելու օրը: Մասնակիցներից 7-ը`  Տաթևիկ Այվազյանը, Թամարա Օհանջանյանը, Էլինա Ղևոնդյանը, Աննա Խաչատրյանը, Արփինե Միրզոյանը, Աշխեն Նազարյանը, Լուսինե Նալբանդյանը,  ընտրվել էին որպես լավագույն հեղինակներ, և բոլորն էլ ստացան շնորհակալագրեր` մրցույթին մասնակցելու և հետքրքիր էսսե ներկայացնելու համար: Իսկ Տաթևիկ Այվազյանը, բացի շնորհակալագրից, ստացավ նաև նվեր` պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու համար: Նշենք, որ մրցույթի հաղթողներին ընտրել էր հայագիտության ամբիոնը:
Հուսանք, որ նմանատիպ միջոցառումները մեր բուհում շարունակական բնույթ կկրեն:

Աննա Խաչատրյան 


«Հավասար հնարավորություններ բոլորի համար. սոցիալական հավասարությունը բարձրագույն կրթությունում»
 

485328_569202119770743_599749154_n2013թ.-ի ապրիլի 12-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի602184_569211669769788_1051238772_n ուսանողական խորհուրդը և Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիան կազմակերել էին «Հավասար հնարավորություններ բոլորի համար. սոցիալական հավասարությունը բարձրագույն կրթությունում» նախագծի շրջանակներում առաջին հասարակական-ուսանողական լսումները: Ողջույնի խոսքով հանդես եկան ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը, ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրիանցը և ԵՊԼՀ ՈՒԽ նապագահ Անահիտ Թունյանը: Շուրջ 4 ժամ տևած քննարկումն անցավ ինտերակտիվ կերպով և հնարավորություն տվեց 60 մասնակիցներին արտահայտել իրենց կարծիքը և նոր գիտելիքներ ձեռք բերել:

 

Բրյուսովցիները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

5639_506049169452563_41811874_nՍ.թ. մարտի 23-ին ԵՊԼՀ ղեկավարությունը և ուսանողները մասնակցեցին համաքաղաքային184977_4119663444598_637928781_n շաբաթօրյակի, որն անցկացնում էր Երևանի քաղաքապետարանը: ԵՊԼՀ-ին հատկացված էր Թեքեյան մշակութային կենտրոնի հարակից այգին: Շուրջ 2 ժամ 65 բրյուսովականները մաքրեցին այգին՝  նրան հաղորդելով նոր շունչ և թարմություն: Ուսանողներին հատկապես ոգևորեց այն,  որ շաբաթօրյակին իր անմիջական մասնակցությունն ունեցավ ԵՊԼՀ ռեկտորը: Այգում աշխատանքն ավարտելուց հետո ուսանողները շարունակեցին շաբաթօրյակը ԵՊԼՀ-ում:

 

ԵՊԼՀ ռեկտորը հանդիպեց ՕԼ ֆակուլտետի լեզվաբանության բաժնի չորրորդ կուրսի ուսանողների հետ
 

13.03.2013 թ.-ին ԵՊԼՀ-ի մեծ դահլիճում ԵՊԼՀ ռեկտորը հանդիպեց ՕԼ ֆակուլտետի լեզվաբանության բաժնի չորրորդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպում-քննարկման թեման առաջիկա պետական քննություններն էին: Ուսանողները բարձրաձայնեցին իրենց մոտ առաջացած խնդիրները: Տիկին Գասպարյանի հետ կառուցողական քննարկումներից հետո ընդունվեցին ուսանողանպաստ որոշումներ՝ առաջիկա պետական քննություններին առնչվող: Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին իրենց լսելու և աջակցելու համար: Կարելի է փաստել, որ ԵՊԼՀ-ում նմանատիպ քննարկումների կազմակերպումը, որոնք միտված են ուսանողների ձայնը լսելուն և նրանց ուսումնական գործընթացի լիարժեք մասնակիցը դարձնելուն ԵՊԼՀ-ում արդեն ստանում են պարբերական բնույթ: Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպել էին ուսանոնղերի հետ տարվող աշխատանքների գծով ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը:



Համագործակցում ենք Բրիտանական խորհրդի հետ
 

Ս.թ. մարտի 12-ին Ջրային համագործակցության միջազգային տարվան նվիրված Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ուսանողների հետ տարվող աշխատանքերի գծով ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանի, ինչպես նաև ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն կազմակերպվեց ԵՊԼՀ մեծ դահլիճում: Փառատոնի գործընկեր «ARTandSHOW» ընկերության տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ուսանողների համար հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձավ փառատոնում ընդգրկված ֆիլմերին, անցկացման ժամանակացույցին։ ԵՊԼՀ ուսանողները դիտեցին բրիտանական “Salmon Fishing inthe Yemen” ֆիլմը, որը ցուցադրվեց անգլերենով: Կինոդիտումը մեծ ոգևորություն առաջացրեց ԵՊԼՀ ուսանողների մոտ, քանի որ այն ևս մեկ հնարավորություն էր զարգացնելու և խորացնելու օտար լեզվի իրենց իմացությունը։ Ֆիլմի դիտումից հետո ելույթ ունեցավ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Անանիտ Թունյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկա ուսանոներին և խոստացավ, որ նմանատիպ կինոդիտումները կլինեն շարունակական:



Բրյուսովցիներն արժանացան կրթաթոշակների 
 

36634_3954466634781_1050360293_nՓետրվարի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝ անվճար համակարգում չընդգրկված մոտ 810 ուսանողի:861731_170070693141009_1715618882_n Կրթաթոշակ ստացան բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, սահմանամերձ շրջանների ուսանողները: Կրթաթոշակների հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ նրանց աջակցության հարցում լինելու են հետևողական։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է, որ ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացնում է ծավալներով աննախադեպ այս ծրագիրը։ Կրթաթոշակ ստացան նաև ԵՊԼՀ 71 ուսանողներ: Փետրվարի 22-ին ՀԵՀ կրթաթոշակի արժանացած  ԵՊԼՀ  71  ուսանողները հանդիպեցին ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանի  և ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Անահիտ Թունյանի հետ: Վերջինս հենց հանձնեց ԵՊԼՀ 71 ուսանողներին իրենց հավաստագրերը: Այս ցուցանիշը բավականին մեծ է, եթե հաշվի առնենք մեր բուհի ուսանողների քանակը: Մնում է միայն սպասել մյուս տարվան` ևս մեկ այսպիսի գեղեցիկ և հաճելի իրադարձությանը ներկա գտնվելու համար: Իսկ դրա համար պետք են մի շարք նախապայմաններ, որոնցից առաջինն, իհարկե, բարձր առաջադիմությունն է: 


Հայկյան  10-րդ մրցանակաբաշխությունը

557617_3914425273772_1121279692_nՀունվարի 18-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը,405653_3914421153669_2128054703_n որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել բոլոր այն երիտասարդական կառույցներին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և իրականացրած ծրագրերի քանակով և որակով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված Հայկյան մրցանակներ ստացան 2012 թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը:   Հայկյան մրցանակներ էին սահմանված 12 անվանակարգում։
Հայկյան մրցանակաբաշխության ժամանակ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կողմից իրականացվող «Դասավանդում ենբրյուսովցիները»  ծրագիրը ճանաչվեց որպես 2012 թվականի լավագույն միջբուհական ծրագիր: ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահին՝ Հասմիկ Ափյանին մրցանակը հանձնեց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Հասմիկ Ափյանը շնորհակալություն հայնտեց մրցանակաբաշխության կազմակերպիչներին ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կատարված աշխատանքը և շրագրի կարևորությունըգնահատելու համար: Նա նշեց, որ «Դասավանդում են բրյուսովցիները»  ծրագրի շնորհիվ շուրջ 170 ուսանող ՀՀ պետական և ոչ պետական բուհերից ստանում են հնարավորություն մասնակցելու անգլերենի եռամսյա անվճար դասընթացների, իսկ ԵՊԼՀ դասավանդող ուսանողները ձեռք են բերում դասավանդման փորձ:
Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և կարևորեց այս նախաձեռնությունը՝ մաղթելով հետագա հաջողություններ: Հանրապետության ղեկավարը երիտասարդներին հորդորեց արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, ակտիվ կենսակերպ վարել և իրենց գործունեությամբ փորձել հնարավորինս օգտակար լինել մեր հասարակությանն ու պետությանը: 

 Միջֆակուլտետային ՈՒՀԱ  ուրախ մրցույթ ԵՊԼՀ մեծ դահիլիճում

DSC_0066Ուսումնական տարվա սկզբին սկսած բազմաթիվ միջոցառումներին հաջորդեց ՈՒՀԱ  ծիծաղաշատ  մրցույթը:DSC_0083Մեկ տարվա դադարից հետո ԵՊԼՀ ՈՒԽ-ն վերսկսեց իր հումորային ծրագիրը,որն իրականացավ ՕԼ, ԼՄՀ և ՌՕԼ ֆակուլտետների միջև: Խաղի նպատակն էր ձևավորել մեկ ընդհանուր թիմ, որը, սույն թվականի դեկտեմբեր ամսին, կմասնակցի  արդեն  ուսանողական միջբուհական խաղին:Խաղն իրականանալու օրվանից երկու ամիս առաջ, տեղի ունեցավ նախընտրական փուլը թիմերը ձևավորելու համար, որն անցկացրեց, ՈՒՀԱ-ում արդեն եռակի փորձ ունեցող և  չկրկնվող հումորով  առանձնացող  Վահե Խաչատրյանը, ով իր վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը և  հոկտեմբերի 24-ին  հանդիսատեսի  ու ժյուրիի դատին հանձնեց վերջնական աշխատանքը։ Խաղն իրոք զվարճալի ու հետաքրքիր անցավ, քանի որ թիմերից յուրքանչյուրն առանձնանում էր իր ոճով, մասնակիցների դերասանական տաղանդով, կարճ ասած իր համ ու հոտով: Տեղի չէր ունենա, իհարկե, խաղը, եթե չլիներ ամենաարդար դատավորը̀ հանդիսատեսը ևժյուրին, որի կազմում էին ԵՊԼՀ ՄԳԾԲ դեկան Իռեն Մադոյանը, ՈՒԽ  փոխնախագահ Մարիաննա Սողոյանը, ՄՈՒԽ նախագահ Անահիտ Թունյանը և նախկին ՈՒՀԱ մասնակիցներ։ Այսպիսով, հաղթող ճանաչվեց ՌՕԼՖ  «МАТРИАРХАТ» թիմը, որն առանձնանում էր ոչ միայն իր ռուսերենի փայլուն իմացությամբ, այնպես էլ յուրահատուկ հումորի համար: Ելույթ ունեցան նաև ժյուրիի մյուս անդամները՝ իրենց շնորհավորանքներն հղելով բոլոր երեք թիմերին։ Մրցույթի վերջում, իր շնորհավորանքի խոսքն ասաց նաև ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Հասմիկ Ափյանը և  քաջալերեց նրանց շարունակել նույն տեմպով և դառնալ արդեն միջբուհական լիգայի գավաթակիրներ:
Հաջողություն մաղթենք մեր համալսարանը ներկայացնող ՈՒՀԱ  «МАТРИАРХАТ»  թիմին մինչև եզրափակիչ խաղ և վերջում իհարկե հաղթանակ:

ԵՊԼՀ ՈՒԽ-Ն ՀՈՒԱԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ
 

Նոյեմբերի 20-21-ը ՀՊՏՀ հանդիսասրահում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի Ընդհանուր Ժողովի 6-րդ լիագումար նիստը։ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը, ասոցիացիայի լիիրավ անդամ լինելով, մասնակցում էր համագումարին 4 պատվիրակներով։ Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերի քննարկումները` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նոր կանոնադրության քննարկում և հաստատում, առաջիկա աշխատանքների համար ռազմավարական զարգացման ծրագրի քննարկում և հաստատում, անցնող 6 ամիսների ընթացքում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայում կատարված աշխատանքների և իրականացված բարեփոխումների ներկայացում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան Եվրոպական ուսանողական միությանն անդամագրման գործընթացի ներկայացում, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի Լիիրավ անդամության ներկայացված 2 թեկնածու անդամ բուհական ինքնակառավարման մարմինների հարցի քննարկում։ Լիագումար նիստի 2-րդ օրը Ուսանողական խորհուրդներից յուրաքանչյուրը ներկայացրեց անցնող տարում իր կատարած աշխատանքների հաշվետվությունը։ Մեր ուսանողական խորհրդի հաշվետվությունը բազնաբովանդակ էր և հագեցած։ Դատելով հնչած բազմաթիվ դրական արձագանքներից և գովեստի խոսքերից՝ կարող ենք հույս հայտնել, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը այս տարի իրական հավակնորդն է լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին ճանաչվելու։
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հովանոց հասարակական կազմակերպություն է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների համար: ՀՈՒԱԱ-ն միավորում է 13 ուսանողական ինքնակառավարման մարմիններ ՀՀ ողջ տարածքից՝ ընդհանուր առմամբ ներկայացնելով ավելի քան 80 հազար ուսանողների շահերը: Լինելով ազգային մակարդակում ամենամեծ ուսանողական ներկայացուցչական մարմինը՝ կազմակերպության նպատակն է ներկայացնել, զարգացնել և պաշտպանել հայաստանյան ուսանողության կրթական, սոցիալական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հետաքրքրություններն ու իրավունքներն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Հ.Գ. ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը շնորհավորում է Գավառի և Գորիսի պետական համալսարանների ուսանողական խորհուրդներին ՀՈՒԱԱ լիիրավ անդամ դառնալու առթիվ ու մաղթում բարի երթ։

                                                                     

Միջբուհական ծառատունկ
 

Նոյեմբերի 16-ին կայացավ հերթական համագործակցությունը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և միջև։ Ուսանողների տոնի առիթով ծառատունկ կազմակերպվեց Եռաբլուրում: Այս միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական և ոչ պետական  բուհերը, որոնց մեջ էր նաև ԵՊԼՀ-ն: ԵՊԼՀ-ի ուսանողները մեծ ոգևորությամբ մի քանի ծառ տնկեցին, ծաղիկներ դրեցին ազատամարտիկների շիրիմներին և հայոց սպարապետի հուշարձանին: Շրջայցից հետո բոլորը այցելեցին Եռաբլուրի եկեղեցի և մոմ վառելով՝ ասես, հայրենասիրության երդում տվեցին զոհված ազատամարտիկներին:    



Այրուձի

dziarshavaran_poqr_1Սույն թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ժամանցի հանձնաժողովի թվով չորրորդ
dziarshavaran_poqr_2 միջոցառումը. այս անգամ ուղղությունը դեպի քաղաք Աշտարակ` «Այրուձի» անունը կրող ձիարշավարան:
Ուսանողներս` թվով մոտ երեսուն հոգի, անցկացրինք շատ հաճելի ժամանակ:Սկզբում հետաքրքիր խաղեր, հետո նախաճաշիկ, այնուհետև երկար սպասված ձիավարությունը:Երեկոյան ուսանողներով բոլորեցինք խարույկի շուրջը: Ընկերական մթնոլորտ, անմիջական շրջապատ, հաճելի երաժշտություն` կիթառի նվագակցությամբ, անկեղծ հումորներ… արդյունքում ունեցանք ևս մեկօր` հիշարժան, տպավորիչ և անմոռանալի:



Սեմինար՝ մարդու թրաֆիքինգ և շահագործում


seminar_poqr_1Նոյեմբերի 8-ին Էրեբունի Պլազայում տեղի 1 ունեցel սեմինար մարդու թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ: Սեմինարին մասնակցում էին ուսանողներ մի քանի պետական բուհերից: ԵՊԼՀը նույնպես իր մասնակցությունը ունեցավ: Այս ծրագրի նպատակն է ուսանողների իրազեկությունը բարձրացնել թրաֆիքինգի մասին  Հայաստանում, Վրաստանում ինչպես նաև Ադրբեջանում: Սեմինարի ընթացքում խոսվել է թրաֆիքինգի պատճառների, դրան նպաստող հանգամանքների մասին, քննարկվել է նաև տվյալ երևույթի կանխարգելման միջոցները և ձևերը: Ծրագիրը իրականացվում էր Շվեյցարիայի Զարկացման և Համագործակցության Կազմակերպության կողմից: Սեմինարի վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:



Ուսանողներն անվճար անգլերեն կսովորեն
 

Նոյեմբերի 8-ին մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնած «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը, որի շրջանակներում պետական և ոչ պետական բուհերի 161 ուսանողներ անգլերենի եռամսյա անվճար կուրսեր կանցնեն։ 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ուսանողները բազմաթիվ առաջարկներով դիմում են հիմնադրամին, և դրանց մեջ մեծ թիվ են կազմում կրթական ծրագրերը։ «Երիտասարդները հատկապես հետաքրքրված են անգլերենի դասընթացներով։ Հաշվի առնելով այս պահանջը՝ նախաձեռնել ենք անգլերենի կուրսեր։ Այսօր լեզվաբանական համալսարանում իրականացվող ծրագրում ներգրավված է 161 ուսանող, սակայն պետք է նշեմ, որ նման դասընթացներ են կազմակերպվում նաև հիմնադրամի մարզային կենտրոններում։ Այսօր առանց օտար լեզվի իմացության դժվար է պատկերացնել լավ կրթություն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նման դասընթացներով նպաստում է երիտասարդների լավ կրթություն ստանալուհնարավորությունների մեծացմանը»,- նշեց Կարեն Ավագյանը։ 

ԵՊԼՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արթուր Ապրեսյանը, ողջունելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական, և ուսանողներին այլ լեզուներ սովորելու հնարավորություն ևս կընձեռվի։

Եռամսյա դասընթացները կանցկացվեն 32 խմբում՝ յուրաքանչյուրում 5 ուսանող։ Պարապմունքները տեղի կունենան երեկոյան ժամերին ԵՊԼՀ-ում` շաբաթական 2 օր` 2 ժամով: Պարապմունքները կվարեն ԵՊԼՀ բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, որոնք ընտրվել են հարցազրույցի միջոցով։

 

Առաջին կուրսի պաշտոնական «կնունքը»


Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հոկտեմբերի 29-ին իրականացրին առաջին կուրսի ուսանողների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի պաշտոնական հանձնման արարողությունը: Այս տարի համալսարանի առաջին կուրսն են համալրել 600 ավելի ուսանողներ, իսկ 350-ից ավելի երիտասարդ համալրել են բուհի մագիստրատուրան:
Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, իր ողջույնի խոսքում փաստեց, որ օրը տոնական է, քանի որ բուհում նոր երեխա է ծնվել` առաջին կուրսը, և այսօր բոլորը ներկա են նրանց «կնունքի» արարողությանը: Նրանք բոլորը ստանում են ուսանողական տոմսեր և վերջապես պաշտոնապես դառնում ուսանող: Գայանե Գասպարյանը պատգամ հղեց նաև առաջին կուրսեցիներին` սիրել մերձավորին և հարգել նրան:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ևս ողջունեց բոլորին և փաստեց, որ կարևորում է և արժևորում է գիտելիքը և նրա դերը: Նա ուսանողներին մաղթեց հաջողություններ և բեղմնավոր ուսումնական տարիներ: Ուսանողներին շնորհավորեց նաև համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը: Նա իր խոսքում նշեց, որ նրանք բոլորը դարձան Բրյուսովի մեծ ընտանիքի լիարժեք անդամները և խոստացավ, որ Ուխ-ն և համալսարանն անելու են ամեն ինչ որպեսզի նրանց ստացած գիտելիքը լինի որակյալ, իսկ ուսանողական կյանքը` հագեցած:
Միջոցառման համերգային մասում ելույթ ունեցան բուհի տարբեր կուրսերի ուսանողները , ինչպես նաև առաջին անգամ բեմ բարձրացան առաջին կուրսեցիները: Հատուկ հյուրերը` Նարեկ Բավեյանը, Էրիկը և X factor նախագծի մասնակիցներն իրենց երգերն ուղղեցին երիտասարդներին և շնորհավորեցին տոնի առթիվ: Հմարեգային մասին հաջորդեց ուրախ դիսկոտեկը:
Եվս մեկ անգամ  շնորհավորում ենք և հույս հայտնում, որ մեր առաջին կուրսեցիների ստուգման գրքույկներում միայն 90-ից բարձր գնահատականներ կլինեն:

 

Փարաջանովի տուն-թանգարանում
 

parajanov_poqr_1ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդի Ժամանցի հանձնաժողովը նոր ուսումնական տարվա թանգարանային առաջինparajanov_poqr_2 այցելությունը կատարեց հոկտեմբերի 27-ին Փարաջանովի տուն-թանգարան:Շուրջ երեսուն ուսանողներ ներկա էին այցելությանը:Մեր ուսանողներից երկուսը հենց թանգարանում ներկայացրին Ա.Փարաջանովի կյանքն ու ստեղծագործությունները:Ուսանողները մեծ հետաքրքրությամբ և ոգեշնչվածությամբ զննում էին թանգարանի հավաքածուն, որը պարունակում է մոտ 1400 ցուցանմուշ, հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են` գծանկարներ, ֆիլմերի համարարված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսային տան կահ-կարասին և անձնական իրերը:

Ուսանողներին հատկապես հետաքրքրեց թանգարանի երկրորդ հարկում գտնվող Ա.Փարաջանովի հուշային երկու սենյակները, որտեղ վերականգնվել են վերջինիս թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:Մեր ուսանողները Փարաջանովի թանգարանից վերադարձան բարձր տրամադությամբ` անհամբերությամբ սպասելով հաջորդ թանգարանային այցելություններին:
 

Հովհաննես Թումանյանի թանգարանում
 

tumanyan_poqr_1Մեծ մտածող, հումանիստ, գրող, հեքիաթագիր… Հովհաննես Թումանյանը հայ գրականության հանճարներից է: Հանճար,tumanyan_poqr_2 ում անունը մեզնից յուրաքանչյուրը գիտի գրեթե օրորոցից: 1953 թվականին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով Երևանում բացվել է Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը:

Օրերս Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան: Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի Ուսանողական խորհրդի Ժամանցի հանձնաժողովը:

Թումանյանի թանգարանում խնամքով պահվում են ավելի քան 18000 ցուցանմուշներ: Առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը մոտ 8000 գրքով, ինչպես նաև նրա լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումները:Մեր ուսանողները մեծ հետաքրքրությամբ շրջեցին ամբողջ թանգարանով մեկ` մանրազննին կերպով դիտելեցին յուրաքանչյուր մանրուք:Վերջերս թանգարանում փորձարկվեց նաև նորույթ` ինտերակտիվ շոու, որի գլխավոր հերոսը հենց ինքը Թումանյանն էր, ով քայլում էր թանգարանով, թերթ էր կարդում և գլխարկ հագնում: Բրյուսովցիները ևս ականատես եղան թումանյանական այդ հրաշքին:Թանգարանի գիտաշխատողը փաստեց նաև, որ Թումանյանը և Վալերի Բրյուսովը մտերիմ են եղել. այս հանգամանքը ևս մեծ հպարտություն պատճառեց բրյուսովցիներին:Շատերն, առաջին անգամ լինելով թանգարանում, տպավորված էին շենքի և սրահների յուրահատուկ գեղեցկությամբ:  Թումանյանական ոգին ամենուր էր:

 

«Յոլյան» արյունատվական կենտրոնում
 

aryun_poqr_1Երևանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը ևaryun_poqr_2 Երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր կամավոր արյունատվություն քաղցկեղով հիվանդ երեղաների համար: Ակցիան տեղի էր ունենում «Յոլյան» արյունատվական կենտրոնում: Միջոցառումը կազմակերպվել էր արյունատվության  միջազգային օրվա կապակցությամբ: Կամավորական ակցիային Երևանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից մասնակցում էին 25 ուսանողներ, որոնցից դոնոր դարձան 15-ը: Սա թվով երկրորդ արյունատվական ծրագիրն էր կազմակերպված Երևանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդի կողմից:
 

Իմ սրտի մայրաքաղաք

23964_457959630921734_744241272_nՀոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի փողոցները լի էին երևանյան կոլորիտով, խինդով, երգով, պարով, տեղ-տեղ նաև76567_457969940920703_1368717186_nթատերական բեմականացմամաբ: Ամենատոնական մթնոլորտը ստեղծել էր Երևանի քաղաքապետարանը, որի հենց շենքի բակում էլ հավաքվել էին ուսանողներ, դասախոսներ,  ուսուցիչներ ու աշակերտներ` նշելու Երևան դարձած Էրեբունու 2794-ամյակը: Համալսարանական պաստառներից առանձնանում էր ԵՊԼՀ-ի կազմած մեծ ցուցապաստառը, որը նվիրված էր Երևանի տոնին: «Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը կրող վերնաշապիկներով երիտասարդները ԵՊԼՀ ուսանողական խորհրդի հետ միասին եկել էին` շնորհավորելու հարազատ մայրաքաղաքի ծննդյան օրը: Մեծ խանդավառություն էր նկատվում հատկապես ԵՊԼՀ առաջին կուրսեցիների մոտ, ովքեր ոգևորվածությամբ ներգրավվել էին ուսանողական աշխույժ ու կենսուրախ եռուզեռի մեջ: ԵՊԼՀ ուսանողները այնուհետև մասնկացեցին տոնական շքերթին ՝ առաձնանալով իրեն կազմակերպվածության բարձր մակարդակով:Տոնդ շնորհավո՛ր Երևան:


 

 Համաքաղաքային շաբաթօրյակը և մենք

 

IMG_3520Էրեբունի-Երևան տոնակատարությունից առաջ` հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ համաքաղաքային շաբաթօրյակ, որին, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս անգամ իր ներդրումն ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցեցին ԵՊԼՀ 75 ուսանողներ: ԵՊԼՀ-ն հատկացված էր Մ. Սարյանի արձանին հարակից այգու տարածքը: Տարածքը մաքրելուց հետո ուսանողները շաբաթօրյակ իրականացրեցին նաև ԵՊԼՀ-ի տարացքում:Մեր մայրաքաղաը ունի մեր ամենօրյա հոգատարության և ուշադրության կարիքը: Եկե՛ք մաքուր պահենք մեր սրտի մայրաքաղաքը:




 

ԵՊԼՀ ՈՒԽ-ն Տաթևում

 

416805_380786495331698_9231327_nԵՊԼՀ ուսանողական խորհրդի ժամանցի ակումբը, շարունակելով արդեն ավանդույթ դարձած ուխտագնացությունները և400787_465496323490057_418174714_n այցերը Հայաստանի տարբեր պատմամշակութային կոթողներ, կազմակերպեց ճանաչողական այց Տաթևի վանական համալիրը, որը համարվում է Հայաստանի միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը:ԵՊԼՀ ուսանողները պատարաստված էին եկել և ներկաներին ամենայն մանրամասությամբ ներկայցրեցին  «Տաթև»-ի վանքի վերաբերյալ հետաքրքիր փաստեր: Հայր Միքայելը իր հերթին ուսանողներին ծանոթացրեց վանական համալիրի հետ: Վանքը նշանակալի դեր է կատարել նաև երկրի մշակութային կյանքի զարգացման գործում: Հենց այս վանքում են կենտրոնացված եղել հազարավոր արժեքավոր ձեռագրեր, վանքապատկան և իշխանական բազմաթիվ վավերագրեր ու այլ պայմանագրեր:Վանքի մշակութային կենտրոն լինելու մասին վկայում է նաև այն, որ Տաթևի բարձրագույն դպրոցից, մանրանկարչության դպրոցից, բազմաթիվ տարաբնույթ արվեստանոցներից դուրս եկած հոգևորականների, նշանավոր փիլիսոփաների ու աստվածաբանների բույլերը զարդարում են այն:Ուսանողները մեծ ոգևորությամբ և որոշակի չափով հարստացնելով իրենց գիտելիքների պաշարը պատմա-մշակութային հուշարձանների վերաբերյալ՝ վերադարձան Երևան` նոր ճանաչողական այցերի մասնակցելու պատրաստակամությամբ:



ԼՄՀ ներֆակուլտետային խաղ
 

IMG_3457Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ` ԼՄՀ ֆակուլտետի առաջին կուրսերի խմբերի միջև: Խաղը անցկացվեց 2 փուլով, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր տասական հարց: Խաղը անցկացնում էր ԵՊԼՀ ՈՒԽ ինտելեկտուալ ակումբը:    
Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց ԼՄՀ անգլիական վեցերորդ խումբը, երկրորդ տեղում էր առաջին խումբը, իսկ երրորդը` թարգմանչական երրորդ խումբը:
Հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր: ՈՒսանողները ոգևորված էին և հույս հայտնեցին, որ նմանատիպ խաղերը կլինեն շարունակական:


Բրյուսովի կամավոր-թարգմանիչները կրկին ուշադրության կենտրոնում են
 

8166_362700673815418_1184170464_nՀոկտեմբերի 2-ին մեկնարկեց «ՀայՖեստ» 10-րդ թատերական փառատոնը: Փառատոնի ընթացքում հանդես եկան 25 թատերական և պարային խմբեր 18 երկրից, այդ թվում եվրոպական երկրներից, Ճապոնիայից, Իրանից, Վրաստանից: Փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանում ժամանակակից թատերական արվեստի միտումներն ու ստեղծել գործակցության հնարավորություններ հայ և արտասահմանցի արվեստագետների միջև: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ բրյուսովցի կամավոր-թարգմանիչները անմասն չմնացին թատերական այս մեծ իրադարձությունից: Նրանք կցվեցին տարբեր երկրներից ժամանած խմբերին, ուղեկցեցին, թարգմանեցին և իսկական հայկական հյուրընկալություն ցույց տվեցին:

 

Ծերերի միջազգային օր
 

P1050016Սեպտեմբերի 30-ին ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր բարեգործական ակցիա P1050027դեպի  Վանաձորի «Ծերերի խնամքի տուն» հիմնադրամ: Ակցիան նվիրված էր ծերերի միջազգային օրվան և իրականացվում էր ԵՊԼՀ ուսանողական խորհրդի 15 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Ծրագրի իրականցման նպատակով ԵՊԼՀ-ում նախօրոք անցկացվել էր բարգերծական դրամահավաք, որի արդյունքում հավաքված գումարով 45 ծերերի համար ձեռք էր բերվել  անկողնային պարագաներ, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր: ԵՊԼՀ ՈՒԽ մշակութային հանձնաժողովը և Գյումրիի մանկատան սաները նաև գեղեցիկ համերգային ծրագիր էին պատրաստել ծերերի համար: ԵՊԼՀ ուսանողներին հաջողվեց մի քանի ժամով ծերերին խինդ ու ծիծաղ պարգևել ՝ օգնելով զգալ, որ իրենք էլ երիտասարդության ուշադրության կենտրոնում են:

http://www.youtube.com/watch 

Ճանաչողական այց Խոր Վիրապ և Էջմիածին


DSC_0049Սեպտեմբեր ամսվա վերջին օրը ԼՄՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ճանաչողական ակցիա դեպի Խոր Վիրապ և Էջմիածին, որին մասնակցեցին ԼՄՀ ֆակուլտետի մի քանի տասնյակ առաջին կուրսեցի ուսանողներ: Առաջին կանգառը Խոր Վիրապն էր: Խոր Վիրապում ԵՊԼՀ ուսանողները մասնակցեցին պատարագին, այնուհետև շարժվեցին դեպի Էջմիածին: Էջմիածնում նրանք այցելեցին Սուրբ Գայանե եկեղեցին և տեսան նաև Խենթի գերեզմանը: 

Այնուհետև ավտոբուսը շարժվեց դեպի Էջմիածնի Մայր տաճար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այտեղ գտնվող տաճարը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը` 303 թվականին: Մայր տաճարում Գևորգյան ճեմարանի սաները ուսանողներին առաջնորդեցին դեպի տեղի թանգարանը, որտեղ նրանք տեսան թանգարանի հազվագյուտ ցուցանմուշները և ևս մեկ անգամ հիացան հայկական մշակույթով: Գևորգյան ճեմարան այցը ևս անակնկալ էր, քանի որ մինչ այդ ներկաներից ոչ ոք չէր եղել շենքի ներսում:

DSC_0023

Ճանաչողական էքսկուրսիայի ավարտին բոլորը նստեցին թաց խոտի վրա և քննարկեցին ՈւԽ 15-ամյակին նվիրված առաջիկա միջոցառումների կազմակերպման հետ կապված  հարցերը: 







«
Մովսես Սիլիկյան զորավարը»  գիտաժողով

 

IMG_33662012թ. սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության պաշտպանության
IMG_3362 նախարարությունը կազմակերպել էր «Մովսես Սիլիկյան զորավարը» գիտաժողով՝ նվիրված գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձին:
Գիտաժողովին Երևանի Վ. Բյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը ներկայացնում էին ԵՊԼՀ ռեկտորի խորհրդական Գասպար Գասպարյանը, ԵՊԼՀ դասախոսներ Ռուբեն Գևորգյանը և Սամվել Մալխասյանը, ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Հասմիկ Ափյանը և ևս 5 ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Ներկաները մասնակցեցին նաև հուշահամալիրի թանգարանում գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանին նվիրված նոր ցուցադրությանը, որին հաջորդեց համերգային ծրագիրը:
 

«ԱՊՀ-Եվրոստուդենտ»միջազգային խորհրդաժողով
 

nkar_12012 թվականի սեպտեմբերի 6-8ը ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «ԱՊՀ-ԵՎՐՈՍՏՈւԴԵՆՏ» միջազգային խորհրդաժողովը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ» միջազգային կոնսորցիումը, Գերմանիայի Հանովերի Բարձրագույն կրթության հետազոտությունների ինստիտուտը, Ավստրիայի Վիեննայի Առաջավոր հետազոտությունների ինստիտուտը և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱՊՀ երկրների կրթության հարցերով խորհրդի նախագահ Վասիլի Սրաժևը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը,  մի շարք բարձրաստիճան հյուրեր Ռուսաստանից, Ավստրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից: ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսկան կազմն ու ուսանողությունը։ ԵՊԼՀ-ն այդ խորհրդաժղովին ներկայացնում էին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, ուսանողների հետ տարվող  աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական, ԵՊԼՀ ՈւԽ նախագահ Հասմիկ Ափյանը և ԵՊԼՀ միջազգային կապերի բաժնի ղեկավար Նիկոլայ Իսրայելյանը։Խորհրդաժողովի աշխատանքները ընթացան հագեցած գրաֆիկով։ Բոլոր մասնակիցները գոհ էին ԵՊԼՀ հյուրընկալությունից և խորհրդաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակից։ Համոզված ենք, որ ծրագիրը կնպաստի ՀՀ ուսանողների հնարավորությունների ընդլայնմանը  և սոցիալական իրավունքների ամրապնդմանը։   

 

Կարևոր ձեռքբերում ԵՊԼՀ ՈՒսանողական խորհրդի համար

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ԵՊԼՀ ռեկտորի հրամանով ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը նշանակվել է ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական։ Սա գնահատականն է Հասմիկ Ափյանի՝ այս տարիների ընթացքում ԵՊԼՀ-ի ուսանողների համար կատարած աշխատանքի և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի առաջընթացի գործում ունեցած դերակարության համար։
ԵՊԼՀ «Պոլիգլոտ» ամսագրի խմբագրական կազմը շնորհավորում է մեր ուսանողական խորհրդի նախագին և մաղթում աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Համոզված ենք, որ այս նշանակումը կնպաստի ԵՊԼՀ-ում ուսանողների հետ տարվող աշխատանքների բարելավմանը և ուսանողություն-աշխատակազմ համագործակցության խթանմանը։

 

Բարի՛ Գալուստ ԵՊԼՀ 
 

1Երևանի պետական լեզվաբանական համալսարանն այս տարի ևս իր դռները բացեց որակյալ կրթություն2 ստանալ ցանկացող առաջին կուրսեցիների առջև: Մեր համալսարանի ուսանողական կյանքին, ուսանողների իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելու նպատակով` ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը տեղեկատվական հանդիպումներ  կազմակերպեց բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսեցիների համար ԵՊԼՀ մեծ դահլիճում, որոնց ընթացքում ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Հասմիկ Ափյանը ներկայացրեց ուսխորհորդի կառուցվածքը, ստորաբաժանումները և ուսանողներին ծանոթացրեց ՈՒԽ առաքելությանն ու գործունեությանը: Հանդիպումներին, որոնք անցան ինտերակտիվ ձևով, ներկա էր ՈՒԽ նախագահության ողջ կազմը: Ուսանողները անկաշկանդ հարցեր էին ուղղում ԵՊԼՀ ՈՒԽ նախագահության անդամներին` փորձելով ավագ սերնդից ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ ՈՒԽ  էությանն ու գործունեությանը:
3Ուսանողական խորհրդի և նորաթուխ ուսանողների ծանոթությունն այսքանով չավարտվեց: Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ առաջին հարցազրույցը, որի ընթացքում ԵՊԼՀ ՈՒԽ-ի ձևավորած հատուկ հանձնաժողովը փորձեց  գնահատել առաջին կուրսեցիների հետաքրքրությունները և կարողությունները` նրանց համապատասխան հանձնաժողովներում և ակումբներում ներգրավելու համար:  Սկիզբը խոստումնալից էր և ոգևորող:

 



Բազե 2012
 

546655_436707756380255_1486653801_nOգոստոսի 13-19 Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բազե» համահայկական երիտասարդական հերթական հավաքը:Այս559178_408541969209991_790522477_n տարի  լրանում էր «Բազե»-ի հոբելյանական տասնամյակը: Հավաքին մասնակցում էր նաև ԵՊԼՀ ջոկատը՝ իր 7 մասնակիցներով: Մասնակիցներն էին ՝ Անահիտ Թունյանը, ով ջոկատի ղեկավարն էր, Սյուզան Թորոսյանը(նորաձևություն), Հասմիկ Ներսիսյանը (բրեյն ռինգ,կարչություն), Ժորա Աֆրիկյանը (թենիս, շախմատ), Արա Հարությունյանը (պար), Էմմա Սարգսյանը (սպորտլանդիա) և Օվսաննա Խուբլարյանը(երգ): Բրյուսովցիները մասնակցեցին մարզական, մշակութային և այլ մրցույթների, բացի այդ  հետաքրքիր հանդիպումներով ու ծանոթություններով հարուստ օրեր անցկացրեցին «Բազե» հավաքում:  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ջանքերով ստեղծված էր բարեկամական և մրցակցային առողջ մթնոլորտ, որտեղ հայ երիտասարդները` անկախ կողմնորոշումներից, հետաքրքրությունների շրջանակներից, հնարավորություն ունեցան միմյանց հետ փոխանակել իրենց գիտելիքները, հմտությունները, հաստատել համագորածակցային նոր կապեր: Մեր ջոկատը ճամբարի ընթացքում ունեցավ մի շարք հաջողություններ: «Բազե պար» պարմիջճակատային մրցույթում մենք գրավեցինք երկրորդ պատվավոր տեղը, իսկ նորաձևությունում մեր մասնակցի շնորհիվ մենք  առաջինն էինք:

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հավաքը իրագործեց իր առջև դրած խնդիրները և արդարացրեց բոլորի սպասելիքները: Անկասկած «Բազե» լավագույն երիտասարդական ծրագիրն է:


 Ասենք ոչ աղանդներին

hellՀունիսի 8-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ուսումնադաստիարակչական հանձնաժողովի նախաձեռնությամբ  ուսանողները առիթ ունեցան ունկնդրելու բուհերի հոգևոր պատասխանատու` Գեղամ սարկավագ Ավետիսյանին: Թեման այսօր շատ արդիական է մեր հասարակության համար: Սարկավագը պատմական ակնարկով անդրադարձավ աղանդների ծագումնաբանությանը, այնուհետև, խոսելով ժամանակակից խմբավորումների մասին, նշեց նրանց վտանգավոր գործունեության հետևանքների մասին:The_Door_to_Hell_-_Darvaz_7
Երիտասարդներից շատերը նկատել էին նաև, որ Երևանի Հյուսիսային Պողոտայում տեղակայված են իլյումինանտների ցուցապաստառներն` իրենց իսկ նշաններով: Հոգևորականն այս խնդրի վերաբերյալ նշեց, որ նրանց մոտ շատ լավ է զարգացած նշանային համակարգը, քանի որ նշաններով շատ հեշտ է ազդել մարդու ենթագիտակցության վրա: Օրինակներ բերեց նաև զանազան երգերի ենթատեքստերից, տարբեր ֆիլմերից, որոնք իրականում քարոզում են սատանայապաշտություն: Այս ճահճի մեջ չխճճվելու համար Գեղամ սարկավագը խորհուրդ է տալիս կարդալ Աստվածաշունչ և զգոն լինել ամեն տեղ և ամեն ինչում: ԵՊԼՀ ՈՒԽ-ը նույնպես հորդորում է ասել ոչ ամեն տեսակի աղանդներին:
 


Տաթևի
վանքի գաղտնիքների բացահայումը
 

Photo0410Սույն թվականի մայիսի 24-ին ԵՊԼՀ Օտար լեզուների ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղիPhoto0411 ունեցավ սեմինար՝ Տաթևի վանքի գաղտնիքների բացահայտման մասին: Հանդիպումը տեղի ունեցավ, ՕԼՖ-ի 2-րդ հարկում՝ նիստերի դահլիճում, Վազգեն Գևորգյանի հետ: Նա մանրամասն ներկայացրեց Տաթևի վանքի գաղտնիքները, խոսեց դրանց` էներգետիկ մեծ դաշտ ունենալու մասին: Ներկաներից ոմանց հատկապես հետաքրքրեց էներգետիկ մեծ դաշտ ունենալու հանգամանքը և նրանք ցանկություն հայտնեցին անպայման այցելել Տաթև պրն. Գևորգյանի անմիջական մասնակցությամբ:Սեմինարի վերջում պրն. Գևորգյանը և ՕԼՖ ուսանողական խորհուրդը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսպիսի սեմինարները դարձնել շարունակական, ինչպես նաև պարոն Գևորգյանը ուսանողներին առաջարկեց անպայման գնալ Տաթև և տեսնել այն բացահայտված հրաշքները, որոնք միչ այդ գաղտնիք էին:ՙ



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ