Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Բաժիններ » Պրոֆեսորադաս. կազմի որակ. բարձր. բաժին

Պրոֆեսորադաս. կազմի որակ. բարձր. բաժին

Նամակ գրել Տպել PDF

Պրոֆեսորադաս. կազմի որակ. բարձր. բաժին

ՈԲՎ-ն նպատակները

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը (այսուհետ` ՈԲՎ) անց է կացվում ՀՀ ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ օրենքի 19րդ հոդվածի պահանջների համաձայն:

ԵրՊԼՀում ՈԲՎ-ն դասընթացներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.

  • օտար լեզու
  • մանկավարժություն և լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումներ
  • ընդհանուր լեզվաբանություն
  • միջմշակութային հաղորդակցության տեսություն
Որակավորման բարձրացման հիմնական նպատակը պրոֆեսորադասախոսական կազմի տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների արդիականացումն է` տվյալ ժամանակահատվածում բարձր կրթությանը վերապահված չափանիշներով:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման խնդիրներն են. 
  • մասնագիտության շրջանակներում գիտական նոր հետազոտություններին իրազեկվելը
  • մասնագիտական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը
  • ապագա մասնագետների պատրաստման որակի կատարելագործումը
  • ունկնդիրների կողմից դասավանդվող առարկաների ծրագրերի, ուսումնամեթոդական փաթեթի, ստուգման ձևերի նորացումն ու արդիականացումը:

ՈԲՎ-ն հիմնարար փաստաթղթերը


ՀՀ ՙԲարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ օրենք
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՙՊրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման՚ կարգ

  • որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների ծրագրեր և ուսումնական պլաններ
  • որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների դասացուցակներ
  • ունկնդիրների ուսուցման անհատական աշխատանքային պլաններ
  • ՈՎԲի ուսումնական գործընթացն ապահովող ուսումնամեթոդական գրականություն
  • ունկնդիրների գիտելիքների ընթացիկ ստուգման, ստուգարքների, քննությունների, ավարտական աշխատանքների [ռեֆերատների] պաշտպանության անցկացման և արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
  • ՈԲՎ-ն ունկնդրի թղթապանակը
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման, անկացման և ամփոփման կարգը


Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստմանը վերաբերող կարգի 2րդ կետի համաձայն ՙՀամալսարանի յուրաքանչյուր դասախոս պարտավոր է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում ըստ սահմանված տարակարգերի. պրոֆեսոր, դոցենտ` մասնագիտական և/կամ հետազոտական որակավորում; ավագ դասախոս, դասախոս` բարձրագույն մասնագիտական կուրսեր և/կամ մասնագիտական վերապատրաստում և որակավորման բարձրացում՚:


Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը իրականացվում է աշխատանքին զուգընթաց կամ արտադրությունից կտրված:


ԵրՊԼՀի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման բաժնում ուսուցման ժամկետը 1.5 ամիս է: Յուրաքանչյուր կիսամյակ ուսուցում է անցնում 1 հոսք:


ԵրՊԼՀի պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման գործընթացն իրականացվում է համալսարանի հա¬մապա¬տասխան ամբիոններում մշակված և ԵրՊԼՀի գիտական խորհրդի կողմից հաստատված որակավորման բարձրացման դասընթացների համար սահմանված ուսումնական պլաններով և ծրագրերով:


Դասընթացների աշխատանքային լեզուն հայերենն է:

Ունկնդիրների պարտադիր լսարանային շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանվում է հաստատված ուսումնական պլաններով:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների արդյունքների ամփոփումն իրականացվում է համաձայն ԵրՊԼՀի գիտական խորհրդի կողմից հաստատված ուսումնական պլաններում սահմանված ձևերի և չափանիշների:
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ