Այլ

Տպել
Ամբիոնի գործունեությունը 

Ուսումնական 
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ եվրոպագիտության ամբիոնը Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի կազմում քաղաքագիտություն մասնագիտացման համար կազմակերպում է մի շարք քաղաքագիտական առարկաների ուսուցում:

Ամբիոնը կարևորում է մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և քաղաքացիական կրթությանը նվիրված դասընթացների կազմակերպումը:

Ամբիոնն իր գործության մեջ ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքի հետ մեկտեղ առանցքային է նշանակություն է տալիս դասավանդվող առարկայացանկի  պարբերական արդիականացմանը և համապատասխանեցմանը ժամանակի և մասնագիտացման տվյալ ոլորտի պահանջներին:

Ամբիոնի կողմից ԵրՊԼՀ բակալավրիատում և մագիստրատուրայում դասավանդվող առարկաների թվին են դասվում՝
Բակալավրիատ Քաղաքագիտություն մասնագիտացում

Պարտադիր առարկաներ 
Կամընտրական առարկաներ
ԵրՊԼՀ մագիստրատուրայում Միջազգային հարաբերությունների և Եվրոպագիտության մասնագիտացումների ուղղություններով ամբիոնը կազմակերպում է հետևյալ առարկաների և մասնագիտական դասընթացների ուսուցումը՝
 
Ամբիոնում պատրաստվել են դասախոսությունների ծրագրեր և ուսանողների համար մեթոդական ուղեցույցներ: Ամբիոնում ուսանողների համար կազմակերպվել են մի շարք հանդիպումներ քաղաքագիտության, մարդու իրավունքների մասնագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ամբիոնում մշտապես կազմակերպվում է դասընթացը, որին մասնակցում են տարբեր բուհերի ուսանողներ:

Գիտահետազոտական 
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ եվրոպագիտության ամբիոնը իրականացնում է գիտահետազոտական աշխատանք միջմշակութային հաղորդակցության, միրազգային հարաբերությունների, քաղաքագիտության, մարդու իրավունքների և ժաղավրդավարության, եվրոպագիտության, փիլիսոփայության և սոցիոլգիայի ոլորտներում:

ԵրՊԼՀ հրատարկչությունում ամբիոնի կողմից հրապարկվում են և գիտական ժողովածուները:

Աբիոնը պարբերաբար կազմակերպում է և իր գործունեության ընթացքում առ այսօր կազմակերպել է մի շարք ուսումնագիտական և գիտամեթոդական կոնֆերանսներ, գիտաժողովներ և սեմինարներ՝ այդ թվում.
  • 2010թ. Նոյեմբերի 18-19-ին հրավիրվել է Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի 75-ամյակին նվիրված գիտաժողով ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ. 20-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋ  21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԻԶԲ խորագրով:
  • 2010թ. նոյեմբերի 20-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ուսանողների հանդիպում Joint Civic education Program-ի շրջանակներում (որը գերմանական Bosch Foundation և Գերմանիայի արտգործնախարարության համատեղ ծրագրերից մեկն է), որին մասնակցում էին ԵրՊԼՀ 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ: Հանդիպման քննարկման թեման էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտները և երիտասարդների դերը դրանցում»:
  • 2010 թ. Սեպտեմբերի 24-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության World Independent Youth Union կրթական հասարակական կազմակերպության (հիմնականում զբաղվում է հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում ժողովրդավարության գաղափարների, սկզբունքների դրանց պրակտիկ դրսևորումների մասին տեղեկատվություն տալով և տարբեր, ոչ ֆորմալ կրթության ձևերով դրանք գործի դնելով)  ներկայացուցիչները (Շվեդիա, Ուկրաինա, Ռումինիա) հանդիպում են ունեցել ուսանողների հետ, ծանոթացրել են այժմ իրականացվող նախագծին:
  • 2010թ. մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ամբիոնը իրականցրել է ծրագիրը (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ), որի շրջանակներում քննարկվել են մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնահարցեր:
  • 2007թ. 25 հոկտեմբերի  10 դեկտեմբերի Միավորված ազգերի կազմակեպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ` Երեւանի Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և Եվրոպագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպվեց դասախոսությունների շարքը:
  • 2007 թվականի հունվարի 20-21-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամբիոնը, Երիտասարդ քաղաքագետների ակումբը, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցին գիտագործնական սեմինար թեմայով:
  • 2006թ. փետրվարի 22-ին ամբիոնը կազմակերպեց կլոր սեղան թեմայով: 2007թ. ապրիլի 4-5-ին ամբիոնը կազմակերպեց գիտաժողով թեմայով:
  • 2005թ. հոկտեմբերի 12-13-ին կազմակերպեց միջազգային համաժողով թեմայով:
  • 2005 թ. ապրիլի 12-ին Երեւանի Պետական Լեզվաբանական Համալսարանը (ԵՊԼՀ), Բեռլինի Հումբոլդի Համալսարանի հետ համատեղ կազմակերպեցին միջազգային սեմինար թեմայով:
  • Հարավային Կովկասի տարածաշրջանի մանկավարժական համալսարանների ցանցի երրորդ միջազգային կոնֆերանսը /ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ/, որը տեղի է ունեցել նոյեմբերի 14-16, 2001թ.:
 

Տեղեկություն ԵՊԼՀ գիտ. խորհրդների նիստերի վերաներյալ 2011-2012 ուս. տարի, 1 և 2 գիտխորհուրդներ

Դասախոսություններ

Դասախոսությունների առաջին մաս

Դասախոսությունների երկրորդ մաս

Դասախոսությունների երրորդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Վ.Պողոսյան, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, նախագիտելիք, Երևան 2012