Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » ՅՈՒՆԵՍԿՕ-ի մ. իրավ., ժողովրդ. և եվրոպ. » Ժան Մոնե մոդուլ 2011-2013

Ժան Մոնե մոդուլ 2011-2013

Նամակ գրել Տպել PDF


european-union-flag LLP


                                    <<
Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>>
                                          Եվրոպական Միության <<Ժան Մոնե ծրագիր>>
                                                                 Ժան Մոնե մոդուլ

                                                                             Եվրոպա ստեղծել նշանակում է ստեղծել խաղաղություն
                                                                                                                                                 Ժան Մոնե
       
        Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը հրավիրում է մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացին ԵՀ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության Ժան Մոնե ծրագրի շրջանակներում:


        Ժան Մոնե եվրոպական մոդուլի նպատակն է նպաստել  բարձրագույն կրթության համակարգում եվրոպական ինտեգրման գործընթացին և Եվրոպական Միությանը առնչվող դասընթացների դասավանդմանը, Եվրոպական ուսումնասիրությունների զարգացմանը և տարածմանը:

           <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը հանդիսանում է Եվրոպական մոդուլ, որը 2011թ.-ին Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության կողմից ընտրվել է որպես Շարունակական կրթության ծրագրի շրջանակներում:
 

 Առաքելությունը և նպատակը

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> եվրոպական մոդուլի հիմնական առաքելությունն է նպաստել Եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ գիտելիքի տարածմանը և նպատակն է նպաստել ձևավորելու ապագայի մասնագետների ովքեր խորը և համապարփակ պատկերացում կունենան Եվրոպական ինտեգրման և դրանից բխող միջմշակութայինհաղորդակցության գործընթացների մասին:
  • Մոդուլի նպատակն է դասընթացում ներգրավված թեմաների միջոցով զարգացնել ընդհանուր պատկերացում եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ, որպես ուրույն և ինքնատիպ քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային մոդել:
  • Հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային և ինքնությանը առնչվող հիմնահարցերի ազդեցությանը եվրաինտեգրման գործընթացի վրա:


Մասնակցել կարող են

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը բաց է ունկնդիրների լայն շրջանակի համար:
  • Դասընթացը նախատեսված է բակալավրիական և մագիստրոսական կրթական աստիճաններում սովորող ուսանողների համար: Դասընթացը առաջարկվում է այն ուսանողներին, որոնց ուսումնական ծրագիրը ուղղակիորեն չի առնչվում Եվրոպագիտության հետ, ինչպես նաև ուսանողներին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքը այս ոլորտում:


Ակնկալվող արդյունքներ

  • <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը բաց է ուկնդիրների լայն շրջանակի համար, ինչը կնպաստի հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը Եվրոպական Միության, եվրոպական ինտեգրման գործընթացի, եվրոպական արժեհամակարգի և ինքնության, Եվրոպայում միջմշակութային հաղորդակցության հիմնահարցերի մասին:
  • Արդյունքում այն կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության տնտեսական, գործարար, քաղաքական և սոցիալ-մշակութային ոլորտներին վերաբերող գործակցության և ինտեգրման վերաբերյալ պատկերացումների և իմացության ընդլայնմանը:


Դասընթացի կառուցվածքը

  • ԵՊԼՀ կողմից առաջարկվող <<Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն>> դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին տրամադրել համակողմանի գիտելիք եվրոպական ինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ շեշտադրում կատարելով այնպիսի թեմաների վրա որոնք առանցքային են գործընթացի էությունը ընկալելու և այն խորությամբ պատկերացնելու գործում:


          1.Միացյալ Եվրոպայի գաղափարը և եվրաինտեգրման գործընթացը
          2.Եվրոպայի քաղաքական պատմության հիմնահարցեր
          3.Եվրոպայի ժողովուրդների ազգաբանության և քաղաքակրթական համալիրներ
          4.Եվրոպական և ազգային ինքնության հիմնահարցեր
 

  • Դասընթացը ներառում է կիսամյակի ընթացքում 40 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածություն՝ 24 ժամ դասախոսություն, 10 ժամ գործնական և 6 ժամ գիտելիքի ստուգում և գնահատում:
  • Դասընթացը ներակայացնում և վարում են ծրագրում ընդգրկված չորս դասախոս:
  • Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

    ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն
    __________________________________________

    Դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և գրանցվելու նպատակով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն:

    Ծրագրի ակադեմիական համակարգող՝
ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ
Տիգրան Թորոսյան
Էլ. Փոստhead_humanrights@brusov.am">`head_humanrights@brusov.am
ԵՊԼՀ Ժան Մոնե մոդուլի կայք-էջ. http://www.brusov.am/hy/structure/chairs/unesco-chair-on-human-rights-democracy-and-european-studies/jean-monnet-module

ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն,
ԵՊԼՀ, Հայաստան, 375002, Երևան, Թումանյան 42,

Հեռ. (+374-10) 53-02-72  (2-23)
http://www.brusov.am/


________________

  • ԵՊԼՀ Ժան Մոնե մոդուլ նախագծի հայտարարություն Download
    __________________

    Առարկայական նկարագիր - էջ 4
    Ուսումնական նյութեր - էջ 4
    Ժան Մոնե մոդուլ դասընթացի լուսանկարներ - էջ 5 
    _________________

     
    Ժան Մոնե նախագիծն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ (ԵՄ դրամաշնորհ) և ԵՊԼՀ համաֆինանսավորմաբ:



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ