Միջոցառումներ

Տպել
     21.03-25.03 2016թ.
     ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 17-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով շախմատի առաջնություն /աղջիկներ/ մրցաշարին մասնակցեցին 10 թիմ:
     9 տուրերի արդյունքում ԵՊԼՀ թիմը 19.5 միավորով զբաղեցրեց IV տեղ: 
     Անհատական հաշվարկով Մերի Սարգսյանը 6 միավորով զբաղեցրեց IV տեղ:

     121jpg
     2016թ. մարտին ԵՊԼՀ ուսանողական գիտաժողովում մասնակցություն ունեցան 3 ուսանողուհիներ: Զեկույցների թեման ներառում էր ֆիզիկական դաստիարակության արդիական խնդիրներ՝ կապված ուսանողի առողջության, կենսական ակտիվության, աշխատունակության հետ:
    122jpg


Հաղթանակի օրվան նվիրված արշավ դեպի Ապարան


 

2012թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 3-ը տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 13-րդ մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի մրցաշարը, որտեղ մասնակցում էին 7 բուհական թիմեր: Մեր հավաքական թիմը պարտության մատնեց Գյուղատնտեսական համալսարանի /21-7/, Ճարտարագիտական համալսարանի /22-18/ հավաքական թիմերին և պարտվեց ԵՊՀ-ի հավաքական թիմին 31-23 հաշվով: Եզրափակիչ փուլում մեր հավաքականը պայքարեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ և 23-11 հաշվով գրավեց 3-րդ մրցանակային տեղը:

b-1 b-2 b-3

Ս/թ հունիսի 24-ին կկայանա Օլիմպիական օրվան նվիրված ավանդական վազքարշավ, որին մասնակցելու են մեր համալսարանի 20 ուսանողներ:



         2012թ. մարտի 21-ին ժամը 1400  համալսարանի ֆիզդաստիարակության և ֆրանսերենի ամբիոնները համատեղ անցկացրեցին կրոսավազքի անհատական առաջնություն նվիրված ֆրանկոֆոնիայի շաբաթվան:
         Կրոսավազքին մասնակցեցին 1-ին և 2-րդ կուրսերի բոլոր ֆակուլտետների ուսանողները: Մրցումները անցկացվեցին 6 վազքահերթով և մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
           Տղաներ                                                       Աղջիկներ

1.    Գասպարյան Գևորգ                                1. Գրիգորյան Ալլա

2.    Միրզոյան Ալիկ                                         2. Սարգսյան Օֆելյա

3.    Սիմոնյան Նորայր                                    3. Եգորյան Արմիկ

         Մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, ֆրանսերեն գրքերով և ուսապարկերով: Մրցանակները հանձնեց հեռուստաալիքի սպորտային թղթակից Վարդան Թադևոսյանը:
 1-40  1-41         
 1-42  1-43
 1-44  1-45
                                          1-46






















































   2011թ. հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը  ՀՀ 20-ամյակին նվիրված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների  ուսանողական 12-րդ  հանրապետական մարզական խաղերի ծրագրով  անցկացեց Բասկետբոլ մարզաձևի առաջնություն:
   Մրցումներին մասնակցում էին 9 Բուհերի հավաքական թիմեր:
   ԵՊԼՀ-ի բասկետբոլի հավաքական թիմը մասնակցեց վերոհիշյալ մրցումներին և գրավեց 5-րդ տեղը:
   Թիմի մարզիչն է ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս՝ Մարինե Ադամյանը:

          22       20 
                                              21


2011թ. հոկտեմբերի 30-ին Ծաղկաձորում, Կորեական կենտրոնի դասախոսների և ուանողների մասնակցությամբ, անցկացվեց մրցաշար, որը կազմակերպել էր Ֆիզդաստիարակության ամբիոնը/Խ.Ա.Թևոսյան,Աննա Խաչատրյան,Գայանե Ալեքսանյան/: Մասնակցում էին ՕԼՖ-ի 4-րդ կուրսի 35 ուսանող և կորեական կենտրոնի 4 դասախոս: Մրցաշարում ընդգրկված էին սեղանի թենիս, պարանի ձգում, պարանով էստաֆետա և գնդակի նետում դույլերի մեջ մարզաձևերից: Ընդհանուր հաշվարկով մրցաշարում հաղթող ճանաչվեց ՕԼՖ-ի 4-րդ կուրսի 18-րդ խումբը: Մրցումներն անցան բարձր մակարդակով, ուսանողները ցուցաբերեցին բարձր ակտիվություն:

1  3  2 



     2011թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ 20-ամյակին նվիրված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների  ուսանողական 12-րդ  հանրապետական մարզական խաղերի ծրագրով  անցկացվող աթլետիկա մարզաձևի առաջնություն:
    Մրցումներին մասնակցում էին 9 ԲՈՒՀ-երի հավաքական թիմեր: ԵՊԼՀ-ի ֆիզդաստիարակության ամբիոնի աթլետիկայի հավաքական թիմը մասնակցեց 10 մարզուհիներով:  Մեր թիմը ցուցաբերեց փայլուն մասնակցություն:  Առանձին ձևերում /Շվեդական Էստաֆետա/ թիմը գրավեց 3-րդ մրցականային տեղը: Թիմային հաշվարկով  աթլետիկայի հավաքական թիմը գրավեց   3-րդ մրցանակային տեղը:
 5 6 14  






     ԵՊԼՀ-ի Ֆիզդաստիարակության և քաղպաշտպանության ամբիոնը ամեն տարի սեպտեմբեր ամսին կազմակերպում է արշավ ,,Արագած լեռան գագաթը,,: Արշավին մասնակցում են ուսանողներ և մեր Բուհ-ի տարբեր ամբիոնների դասախոսներ: Մասնակիցներին ակտիվ մասնակցության համար տրվում է սերտեֆիկատ:

9  10 11
                        08 09

ՀՀ 20-ամյակին նվիրված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների  ուսանողական 12-րդ  հանրապետական մարզական խաղերի ծրագրով  անցկացվող վոլեյբոլ մարզաձևի առաջնություն:
2011թ. մարտ ամսին ԵՊԼՀ-ի վոլեյբոլի հավաքական թիմը մասնակցեց 12-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով  անցկացվող վոլեյբոլ մարզաձևի առաջնությանը: Մեր թիմում ընդգրկված էին տարբեր ֆակուլտետներում և կուրսերում սովորող 12 ուսանողուհիներ: Թիմը մարզում է ՀՀ սպորտի վարպետ, Երևանի կանանց հավաքականի մարզիչ, ԵՊԼՀ-ի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս՝ Գայանե Ալեքսանյանը: Մրցումներին մասնակցում էին 13 թիմեր: Մեր թիմը ցուցաբերեց փայլուն մասնակցություն՝ եզրափակիչում հաղթելով Տնտեսագիտական համալսարանի թիմին և  գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Ուրախալի է նշել այն փաստը, որ մեր թիմը նկատվեց Կրթության և Գիտության նախարարության կողմից և որպես ամենակազմակերպված , սպորտային և բարձր կամային որակներ ցուցաբերող թիմ, արժանացավ գովասանքի և պարգևատրման:

 1 - Copy
3_38

 
Միջոցառումներ`

2008թ. մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հետ համատեղ անց կացվեց գիտաժողով “Մարդու բնապահպանական իրավունքները և կրթությունը” անվանումով:  

1Bnapahpan1

Մասնակցել ենք 2008թ. Հանրապետական ուսանողական խաղերին և գրավել ենք լողի մրցումներին 1-ին տեղը, իսկ սեղանի թենիսից – 3-րդ տեղը:

1sexani tenis1   1sexani tenis2

2009թ. Հանրապետական ուսանողական խաղերին ԵրՊԼՀ-ի ուսանողնեորի սեղանի թենիսի թիմը գրավեց 2-րդ պատվավոր տեղը,իսկ վոլեյբոլի աղջիկների թիմը 3-րդ տեղը:

1voleybool1   1voleybool

Անց է կացվել բաց մարզադաշտի բացումը և առաջին ներբուհական կրոսսավազքի մրցույթ 2009թ. նոյեմբերին / 500մ աղջիկներ,1000մ տղաներ/: Մրցույթի դափնեկիրներ դարձան` Հաղթողներին պարգևատրեցին պատվոգրերով և հուշանվերնեով:

1krosavazq11krosavazq1krosavazq2

Անց է կացվել բաց մարզադաշտի բացումը և առաջին 2009թ. դեկտեմբերին անց է կացվել լողի մոդուլային մրցույթ “Ուրախ դելֆին” “Երիտասարդական “ լողավազանում:Ըստ լողաոճերի հաղթողները մրցանակներ և պատվոգրեր ստացան:

1Urakh-delfin11Urakh-delfin


Դավիթ Ֆահրադյանը գրանցվել է ԳԻՆԵՍԻ ռեկորդների գրքում...

giness_Fahradyan

ԴԱՎԻԹ ՖԱՀՐԱԴՅԱՆԻ ՌԵԿՈՐԴԸ

Էլեկտրոնային փոստ
fiskult@brusov.am