Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Կրթության կառավարման և պլանավորման » Նորություններ

Նորություններ

Նամակ գրել Տպել PDF
Ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառումներ`

2016թ. դեկտեմբերի 22-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի առկա ուսուցմամբ և հեռակա ուսուցմամբ ուսանողների համար կազմակերպել է «Հայաստանի Հանրապետության կառավարման ձևը 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների համատեքստում» խորագրով սեմինար, որը վարել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը:  Սեմինարին ներկա էին նաև Երևանի պետական համալսարանի «Հանրայաին կառավարում» մասնագիտությամբ ուսանողներ: Ելույթին հաջորդեցին արդյունավետ քննարկումներ:
15683385_1292148014139342_774024588_n15578283_1248287068581845_2039491202970012429_o15626430_1248286705248548_2745365185830885452_o15676405_1248287041915181_457338403753696537_o

2016թ. նոյեմբերի 23-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 1-ին կուրսի և հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Կենտրոնական բանկ։
15178994_689318634556071_294125697658667561_n15181705_870223469780371_4573992595432432622_n15181601_689318167889451_7609299918678867494_n

2016թ. հոկտեմբերի 26-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման հետ համատեղ նախաձեռնել են կլոր սեղան-քննարկում «Բուհ-գործատու համագործակցություն. Կրթության կառավարման ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների ակնկալիքների հետ» խորագրով։ Միջոցառման նպատակն էր հնարավորինս համապատասխանեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին և ՀՀ որակավորումների ազգային շրջանակի նկարագրերին՝ նպաստելով երիտասարդ մասնագետների ներգրավումը տեղական և միջազգային աշխատաշուկա։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, մի շարք գործատուներ, ինչպես նաև «Հանրային կառավարում» մասնագիտությամբ ուսանողներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ոլորտային մի շարք առանցքային հիմնախնդիրներ և առաջարկելու բարելավման նոր ուղիներ:

15109423_1211162878960931_6313702342069905792_n15193582_1211162885627597_1524004710283350317_n

2016թ. հոկտեմբերի 14-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Կարիերայի կենտրոնի հետ համատեղ ԵՊԼՀ դասախոսների և ուսանողների համար կազմակերպել են «Կայուն զարգացման կրթության մոդելի գործարկումը ՀՀ-ում ի նպաստ մրցունակ և որակյալ կրթության» ֆորում՝ նվիրված ՄԱԿ-ի 2030թ. զարգացման օրակարգին:

Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատու Արմինե Հալաջյանը, ՀՊՄՀ էկոլոգիայի և կայունզարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթության հարցերով պատասխանատու Ալվարդ Պողոսյանը, ինչպես նաև ԵՊԼՀ կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի ավագ դասախոս Սերոբ Խաչատրյանը և որակի ապահովման կենտրոնի համակարգող Անի Մազմանյանը: Ելույթներին հաջորդեցին արդյունավետ քննարկումներ:

15123473_1211162945627591_8557687299882738061_o15235523_1211162955627590_1479750251975424494_oIMG_1054

2016թ. հոկտեմբերի 12-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Իրավունքի հիմունքներ» առարկայի շրջանակներում հյուրընկալել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժնի պետ Անի Մխիթարյանին՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 1-ին կուրսի ուսանողների համար «Վարչարարության հիմունքները» խորագրով դասախոսություն կարդալու նպատակով: 
IMG_7823IMG_7821IMG_7817

2016թփետրվարի 3-ին Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը «Հանրային կառավարում» մասնագիտությամբ մագիստրատուրայի առկա ուսուցմամբ 1-ին կուրսի և հեռակա ուսուցմամ 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպել է այց ՀՀ Կենտրոնական բանկ։
image-0-02-05-d336e78f58019317a8d77f1c567aaebaf433d454c270a337f6877e4f5d43fe27-V



2014-2015ԹԹ.-Ի ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2013Թ.-Ի ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2012Թ.-Ի ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2011Թ.-Ի ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ