«Հանրային կառավարում» մագիստրոսական ծրագիրը «Կրթության կառավարում» մասնագիտացմամբ պատրաստում է կրթության կառավարման ոլորտի մասնագետներ և կառավարիչներ:
«Հանրային կառավարում» մագիստրոսի աստիճանը շնորհվում է 120 կրեդիտ հաջողությամբ հավաքելուց հետո: Ուսուցման տևողությունն է 2 ակադեմիական տարի: Իրականացվում է նաև հեռակա ուսուցում, որի տևողությունն է 2.5 ակադեմիական տարի:
Այս մագիստրոսական ծրագիրն ընտրած ուսանողը կկարողանա`
- սովորել կառավարման հիմնական սկզբունքները, մեթոդները և մոտեցումները
- վերլուծել գործոններ, որոնք ազդում են հանրային և կրթության քաղաքականության մշակման և իրականացման վրա
- իրականացնել հետազոտություններ կրթության ոլորտում
- զարգացնել ընդհանրական (գործիքային, միջանձնային և համակարգային) կոմպետենցիաները:
«Հանրային կառավարում» մասնագիտությամբ գործում է ուսումնական խորհրդատուի ինստիտուտ, որի նպատակն է խորհրդատվություն տրամադրել նեղ մասնագիտացմանն ուղղված կամընտրական կրթաբլոկի ընտրությանը:
Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնում դասավանդում են առաջատար մասնագետներ հետևյալ ոլորտներից՝՝
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
- ՀՀ արդարադատության նախարարություն
- ՀՀ պետական կառավարման ակադեմիա
- ՀՀ կենտրոնական բանկ
- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
- ՀՀ Արդշինինվեստ բանկ
- ՀՀ համաշխարհային բանկի գրասենյակ
- Ասիական զարգացման բանկ
- Երևանի պետական համալսարան
- «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ
- Երևանում բրիտանական դեսպանատուն
- Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ
Հանրային կառավարման մագիստրոսը պահանջված է պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ միջազգային)`
- որպես ղեկավար, խորհրդատու, փորձագետ, վերլուծաբան կրթության կառավարման օղակներում