Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Փիլիսոփայության ամբիոն » Օգտակար հղումներ

Օգտակար հղումներ

Նամակ գրել Տպել PDF
Ստենֆորդի փիլիսոփայական հանրագիտարանը http://plato.stanford.edu/, Փիլիսոփայության համացանցային հանրագիտարանը http://www.iep.utm.edu/  և Ռութլեջի փիլիսոփայական հանրագիտարանը https://www.rep.routledge.com/գրախոսվող ակադեմիական առցանց ռեսուրսներ են: Այս հանրագիտարանների յուրաքանչյուր հոդված տվյալ թեմային նվիրված ամբողջական պատմական և տեսական ծավալուն գիտական ուսումնասիրություն է: Այս հանրագիտարանների հոդվածները կարող են օգտակար լինել թե համապատասխան թեմաները յուրացնելու, թե ռեֆերատ գրելու համար:

«Ի՞նչ է ռեֆերատը: «Ռեֆերատ» բառացի նշանակում է սեղմագիր: Ռեֆերատը, որևէ գրքի կամ հոդվածի հիմնական գաղափարների հակիրճ ներկայացումն է: Հետևաբար, ռեֆերատի թեմա լինել  չի կարող: Ռեֆերատի վերնագիրը, ուստի չպետք է թեմատիկ բնույթ ունենա: Ռեֆերատի վերնագիրը ունենում է հետևյալ տեսքը՝ «Այսինչ գրքի կամ հոդվածի ռեֆերատ»: Ռեֆերատը չի կարող ունենալ նաև գրականության ցանկ. պարզապես պետք է նշել թե ռեֆերատը տվյալ գրքի կամ հոդվածի ո՞ր հրատարակությունից է արված: Քանի՞ էջ պետք է լինի ռեֆերատը: Եթե դուք սեղմագրում եք ծավալուն և կարևոր գաղափարներով հագեցած մենագրություն, ապա ռեֆերատը կկազմի ավելի քան 50 էջ, իսկ եթե սեղմագրում եք 10 էջանոց հոդված, որի հիմնական գաղափարները կարելի է ցանկության դեպքում արտահայտել մեկ էջում, ապա՝ ամենաշատը 3 էջ: Սեղմագրի (ռեֆերատի) կառուցվածքը պետք է արտացոլի սեղմագրվող նյութի (բնագրի) հիմնական բաժինները: Գիտնականները սովորաբար ռեֆերատներ են գրում իրենց կամ ուրիշների աշխատությունների հիմնական գաղափարները սեղմ ծավալով հասանելի դարձնելու համար: Ուսանողներին հանձնարարվում է կազմել այս կամ այն տեքստի ռեֆերատը՝ դրա ինքնուրույն հասկացման մակարդակը ստուգելու համար:» (Հակոբ Մադոյան)

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ