Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Մանկավարժ. և լեզ. դասավանդման մեթոդ. » Այլ

ԱՅԼ

Նամակ գրել Տպել PDF
Մանկավարժական պրակտիկա 2016




ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐ 
2013-2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ


Օտար լեզուների ֆակուլտետ

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ

Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետ




ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ

19.03.2014

20140319_141750  20140319_141849 20140319_144903 20140319_150851

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Բուհական ման­կավարժության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով

30.11-01.12.2013



1  3 4 6    2 5  8 11    16 12 10 15      14    9    17    13    


ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ

"Summerhill" դպրոցի վերաբերյալ քննարկում

IMG_5227  IMG_5224  IMG_5228  IMG_5236 IMG_5242  IMG_5238  IMG_5247  IMG_5249



Այցելություն Երևանի «Արեգնազան» կրթահամալիր

IMG_5220   IMG_5195  IMG_5221  IMG_5202


IMG_5105  IMG_5110  IMG_5111  IMG_5121


IMG_5168  IMG_5133  IMG_5136 IMG_5154  IMG_5170  IMG_5178  IMG_5158  IMG_5143  


     

IMG_5125IMG_5190IMG_5217IMG_5206IMG_5128

          

                




Պրակտիկա


IMG_6002                  Nkar


«Մարդու թրաֆիքինգ և շահագործում» թեմայով պիլոտային դասընթաց


P1090518                 P1090519

Այցելություն «ՍՕՍ» մանկական գյուղ


P1090768                P1090774

P1090777                 P1090797


«Մասնագիտությունների օր» Վանաձորում


IMG_4710                 P1090681

P1090644                   P1090702

IMG_4727          IMG_4747        IMG_4749



«Մասնագիտությունների օր» Եղեգնաձորում


Nkar004_3   Nkar005_2


Nkar011   Nkar013

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ, ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ


ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

 

2010-2011 թթ. մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պարբերաբար անցկացվող գիտամեթոդական սեմինարներին զեկույցներով հանդես են եկել.
 

Ամսաթիվ

Զեկուցող

Թեմա

18.01.2010թ.

Ա. Լ. Մինասյան

«Մանկավարժության դասավանդման ռազմավարություններ ոչ լեզվական բուհերում»

09.02.2010թ.

Ա. Պ. Արնաուդյան

«Արդի փուլում միջին մասնագիտական կրթության ոլորտում մասնագիտական իրազեկությունների ձևավորման մեթոդաբանությունը»

04.02.2011թ.

Ս. Թ. Փաշայան

«Կրթական-ստեղծագործական միջավայրի առանձնահատկությունները» 

29.06.2011թ.

Դ. Վ. Ջամալյան

«Էթնիկական ինքնության հիմ­նա­խնդիրը եվրա­ինտե­գրման գործընթացի լույսի ներքո»

 

  • 2010թ. սեպտեմբերի 24-ին մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ԵՊԼՀ-ում կազմակերպել է Եվրոպական լեզուների օրվան և համալսարանի հիմնադրման 75-ամյակին նվիրված շրջանավարտների հավաք-հանդիպում և «Օտար լեզուների դասավանդումը բազմալեզու պայմաններում» թեմայով գիտամեթոդական սեմինար (Պատասխանատու` մ.գ.դ, դոցենտ Ա. Օ. Թոփուզյան):

 

  • 2010թ. նոյեմբերի 10-ին Կրթության ազգային ինստիտուտի և ԵՊԼՀ մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում (1-ին մասնաշենք) տեղի է ունեցել պրոֆեսոր Անա Ջիլ-Գարսիայի (Ana Gil-Garcia, Northeastern Illinois University, Chicago) “Communication, Culture and Cognition” թեմայով դասախոսությունը:

 

  • Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Ա. Պ. Արնաուդյանը 2010թ. նոյեմբերի 24-26-ը մասնակցել է քննությունների համապատասխանեցումը ԼԻՀՀ-ին թեմայով սեմինարին (Workshop No 6/2010 “Training in Classroom Assessment related to the Common European Framework of Reference for Languages (CEFR)” (ClassRelEx) Ավստրիա, Գրաց)։

 

  • ԵՊԼՀ հնչյունաբանության և քերականության ամբիոնը մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հետ համատեղ 07.04.2011թ. ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում կազմակերպել է սեմինար ECML-ի CARAP նախագծի քննարկման հիման վրա (Գրաց) /զեկուցող` Մ. Խառատյան/:

 

  • 30.05.2011 թ. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը գերմա­ներենի ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է ընդլայնված սեմինար «Ժամանակակից անձնակենտրոն մոտեցումներ բազմալեզվության պայմաններում» թեմայով, որտեղ մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ մ.գ.դ., պրոֆ. Մ. Գ. Աստվածատրյանը հանդես է եկել «Լեզվակրթության զարգացման ժամանակակից միտումներ» թեմայով զեկույցով:

 

  • 2010թ. հունիսի 8-ին ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել քննարկում՝ օտար լեզուների դպրոցական չափորոշիչների վերաբերյալ: Նիստը վարել է ՀՀ ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը:

  • Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ Գ. Հ. Թերզյանը, Ա. Պ. Արնաուդյանը, մ.գ.թ., դոցենտ Ն. Ի. Տատկալոն մասնակցում են հանրակրթական դպրոցների տնօրենների վերապատրաստման ծրագրին որպես վերապատրաստողներ, որի շրջանակներում ս.թ. հունիսի 20-24-ը մասնակցել են ծրագրի սեմինարներին:

 

 ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ

 

  • 14-16.10.2010թ. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրո‎ֆ. Մ.Գ. Աստվածատրյանը ս.թ. հոկտեմբերի 14-16-ը մասնակցել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի 75-ամյակին նվիրված «Վալերի Բրյուսովը, լեզվաբանական համալսարանը և գերմաներենը» հոբելյանական միջազգային գիտաժողովին և հանդես է եկել «Բազմալեզու հմտությունների զարգացումը Հայաստանի դպրոցներում» թեմայով զեկույցով:
    15.10.2010թ. «Միջմշակութային փաստերի փոխանցում: Միջմշակութային իրազեկություն» թեմայով կլոր սեղանը վարում էր մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրո‎ֆ. Մ.Գ. Աստվածատրյանը:

 

  •  17-18-ը նոյեմբերի, 2010թ. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստվածատրյանը  մասնակցել է ԵՊԼՀ-ում կայացած «Լեզուն մշակույթի միջոցով» միջազգային գիտաժողովին: Զեկուցման թեման` «Բազմալեզու կրթության ռազմավարական ուղղությունները»:

 

  • 11.03.2011-12.03.2011. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մգ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստվածատրյանը, ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ս.Պ. Ասատրյանը, դասախոսներ Գ.Հ. Թերզյանը, Ա.Պ. Արնաուդյանը, մ.գ.թ., դասախոս Ն.Վ. Պողոսյանը (ժամավճարային կարգով աշխատող), ամբիոնի հեռակա ուսուցմամբ ասպիրանտ Ս.Է. Ղազարյանը մասնակցել են ԵՊԼՀ նիստերի դահլիճում կայացած Ժամանակակից Լեզուների Եվրոպական Կենտրոնի (ԺԼԵԿ) տնօրեն, պրոֆեսոր Վ. Մարտինյուկի վարած «Ուսումնառություն լեզուների միջոցով. խթանել ներառական, բազմալեզու և միջմշակութային կրթությունը» (“Learning through languages. promoting inclusive, plurilingual and multicultural education”) թեմայով միջազգային բանաժողովին: Բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:

 

 

  • 04.05.2011թ. ԵՊԼՀ-ում կայացել է «Նորարարական մանկավարժական տեխնոլոգիաներ» թեմայով ուսանողական գիտաժողով 4 սեկցիաներով, որի ժամանակ ներկայացվել են ուսանողական 20 զեկուցում:

       Գիտաժողովի կազմկոմիտեում ընդգրկված էին.

        1. Առաքելյան Ն.Կ., մ.գ.թ., պրոֆեսոր

        2. Միլիտոսյան  Լ.Խ., մ.գ.թ., դոցենտ

        3. Տատկալո Ն.Ի., մ.գ.թ., դոցենտ

        4. Թոփուզյան Ա.Օ., մ.գ.թ., դոցենտ:

 

  • 22.05.2011թ. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ֆիզդաստիարակության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է միջազգային կոնֆերանս` նվիրված ուսանողների էկոլոգիական կուլտուրայի զարգացմանը: ԵՊԼՀ ուսանողները մեկնել են Թեղենյաց լեռնաշղթայի տարածքում գտնվող Նեղուցի վանքը (սբ. Աստվածածին եկեղեցի, Արզականի և Մեղրաձորի արգելավայր) և մինչև գիտաժողովի սկիզբը մաքրել ողջ տարածքը` գործնականում կիրառելով էկոլոգիական կուլտուրայի ձևավորման գաղափարները:

 

 

  • 2011թ. մայիսի 9-10.  ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Ազգային և տարածաշրջանային լեզուների իմացության մակարդակի բնութագրիչներ» խորագրով սեմինար, որը վարում էին Եվրախորհրդի փորձա­գետ­­ներ, ԵԽ լեզվակրթության քաղաքականության առաջատար մասնագետ Ջոզեֆ Շիլզը և Սորբոնի համալսարանի դասախոս, լեզվա­բան, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Կլոդ Բեակոն։ Սեմինարին մասնակցում էին մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ մ.գ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստվածատրյանը և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև հրավիրված անձինք, այդ թվում ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կ. Հարությունյանը: Սեմինարի ընթացքում արծարծվել են լեզվակրթության ոլորտին առնչվող մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են լեզվակրթական քաղաքականությունը, բազմալեզվությունը, լեզուների իմացության/իրազեկության համաեվրո­պական համակարգը, լեզուների իմացության մակարդակների սահմանումն ու գնահատումը, ուսումնառության, դասավանդման և գնահատման խնդիրները, հատկապես հայաստանյան համատեքստում և դրանից դուրս: Սեմինարի արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ ԵՊԼՀ դասախոսների և ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մասնագետների մասնակցությամբ, որը կմշակի ազգային հանրակրթական դպրոցի համար օտար լեզուների նոր չափորոշիչներ՝ համաեվրոպական մոտեցմանը համահունչ, այդ թվում նաև առաջին անգամ հայերենի համար որպես օտար լեզու (պատասխանատու` Մ. Գ. Աստվածատրյան):

 

 

  • 15.06.2011 թ. գիտապրակտիկ կոնֆերանս՝ նվիրված «Նախաշավիղ» ամսագրի տասնամյակին (Երևանի թ.194 դպրոցում)։ «Նա­խաշավիղ» ամսագրի «Կրթական բարեփոխումներ» խո­րա­գրում ամսագրի տասը տա­րի­ների լավագույն հրապարակում է ճանաչվել մանկա­վար­ժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամ­բիոնի վարիչ մ.գ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստ­վա­ծա­տրյանի և ամբիոնի դասախոս Գ.Հ. Թերզյանի հոդվածը՝ «Դպրոցական կրթական համա­կար­գում թվային տեխնոլոգիաների ներդրման հայեցա­կար­գային մի քանի դրույթներ»։ 

 

  • 18.06.2011 ՀՀ. ԿԳՆ ԿԱԻ-ում կայացել է «Հանրակրթության բովանդակային բարեփոխումներ. առաջիկա խնդիրներ» թեմայով գիտամեթոդական հանրապետական կոնֆերանս: Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնից մասնակցել են ամբիոնի վարիչ մ.գ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստվածատրյանը, ամբիոնի դոցենտներ Ն.Ի. Տատկալոն, Ա.Ե. Արշակյանը:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

  • 2010թ. հոկտեմբերի 4-9-ը գերմանագետների և գերմաներենի ուսուցիչների ասոցիացիան և ԵՊԼՀ մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը համալսարանի հիմնադրման 75 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպել են ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ։

 

  • 2010թ. դեկտեմբերի 23. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ և գերմաներենի ամբիոնի մասնակցությամբ  ԵՊԼՀ-ի նիստերի փոքր դահլիճում կազմակերպվել է գերմանական Սուրբ Ծննդյան (Weihnachten) տոնին նվիրված  միջոցառում: Սուրբ Ծննդյան տոնին նվիրված զեկույցով (Power Point Presentation) հանդես է եկել մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, գերմանական ուսումնամշակութային կենտրոնի ղեկավար, մ.գ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստվածատրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊԼՀ-ի դասախոսներ և ուսանողներ, ուսուցիչներ և դպրոցականներ, որոնք ելույթ ունեցան հատուկ ծրագրով: Մ.Գ. Աստվածատրյանն իր սեփական միջոցներով միջոցառման վերջում դպրոցականներին հանձնել է Սուրբ Ծննդյան նվերներ:

 

  • 10.03.2011. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ա.Ե. Արշակյանի ղեկավարությամբ ԼՄՀ ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի շուրջ 20 ուսանողներ այցելել են Ֆրանսիայի դեսպանատուն՝ մասնակցելու “Maman est chez le coiffeur” ֆիլմի դիտմանը և քննարկմանը: Նման այցելություններն արդեն կրում են պարբերական բնույթ:

 

  • 18.03.2011թ. մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկայի ավարտի կապակցությամբ կազմակերպել է միջոցառում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Միջոցառմանը մասնակցել են մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆ. Մ.Գ. Աստվածատրյանը, ամբիոնի դասախոս Գ.Հ. Թերզյանը, հեռակա ուսուցմամբ ասպիրանտներ Շ.Բ. Պետրոսյանը, Ս.Է. Ղազարյանը, Ա.Է. Հարությունյանը, կրթահամալիրի ուսուցիչները, ԵՊԼՀ մագիստրանտները:

 

  • 09.04.2011-11.04.2011 ԵՊԼՀ-ում կայացել է 8-9-րդ, 10-11-րդ դասարանների գերմաներենի օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցում էր 37 աշակերտ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

Օլիմպիադան ընթացել է հետևյալ ժամանակացույցով`

    • 09.04.2011 – օլիմպիադայի մասնակիցների գրանցում (գերմաներեն ֆրանսերեն):
    • 10.04.2011 – օլիմպիադայի բացման պաշտոնական արարողություն ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, գերմաներեն առարկայից օլիմպիադայի անցկացում և աշխատանքների ստուգում:
    • 11.04.2011 – օլիմպիադայի պաշտոնական եզրափակիչ արարողություն ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, արդյունքների ամփոփում և դիպլոմների, գովասանագրերի և վկայագրերի հանձնման արարողություն ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում:

 

 

  • 2011թ. ապրիլի 27-29. Կառավարության նիստերի դահլիճի նախասրահում (Մելիք-Ադամյան 1) տեղի է ունեցել «Ուսուցումը Հայաստանում – 2011» 10-րդ միջազգային ավանդական ցուցահանդեսը: ԵՊԼՀ-ն ներկայացել է գեղեցիկ տաղավարով, որտեղ այցելուների ուշադրությանը ներկայացվել են վերջին տարիներին տպագրված գիտական գրականության նմուշները, համալսարանի 75-ամյա հոբելյանին նվիրված խորհրդանշական ցուցանմուշներ: Եղել է նաև կլոր սեղան, որը կազմակերպել էր մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը` ի դեմս մ.գ.թ., դոցենտ Ա.Լ. Մինասյանի: Կլոր սեղանը վարել և ելույթ են ունեցել ամբիոնի դասախոսներ Գ.Հ. Թերզյանը և Ա.Պ. Արնաուդյանը:

 

  • Ս.թ. մայիսի 20-ին մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը մասնակցել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կողմից ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպած «Կարիերայի և տեղեկատվության օր ԵՊԼՀ-ում, 2011» ամենամյա միջոցառմանը։ Ամբիոնին հատկացված տաղավարում ցուցադրվել են նոր գրքեր, ամսագրեր, զեկույցներ, դասագրքեր, ձեռնարկներ և բրոշյուրներ ամբիոնի գործունեության և ուղղությունների մասին:

  • 2011թ. մայիսի 25. ԵՊԼՀ միջազգային լրագրության կենտրոնը մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է «Կրթությունն է իմ հաջողության բանալին» խորագրով լրագրողական մրցույթը ավագ դպրոցի աշակերտների համար: Ժյուրիի կազմում էր նաև ամբիոնի դասախոս Գ.Հ. Թերզյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊԼՀ ռեկտոր Ս.Տ. Զոլյանը, ով ելույթ է ունեցել` ողջունելով մրցանակակիրներին:

 

 

  • 2011թ. մայիսի 31. ԵՊԼՀ նիստերի փոքր դահլիճում մագիստրատուրայի մանկավարժության «Բազմալեզու ուսուցիչ» բաժնի 1-ին կուրսի ուսանողները մ.գ.դ., դոցենտ Ա.Օ. Թոփուզյանի ղեկավարությամբ կազմակերպել են ուսանողական քարոզների մրցույթ «Երեխան մարդ է և ընկեր» թեմայով` նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

 

 

  • 2010թ. մարտից  2011թ. հունիս. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Ա.Պ. Արնաուդյանը մասնակցել է ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող ծրագրին, հանդես եկել որպես ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազեցում) կրթությունը նախադպրոցական, տարրական և միջին դասարաններում ծրագրի աշխատանքային-ակադեմիական խմբի անդամ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի առավել ռիսկային չորս մարզերի քաղաքներում և գյուղերում` Շիրակ, Արագածոտն, Վայոց ձոր, Գեղարքունիք: Ծրագրի ակադեմիական խմբի կողմից մշակվել և հրատարակման փուլում են գտնվում ԱՌՆ կրթությանն ուղղված նախադպրոցական, տարրական, միջին դասարանների սովորողների գրքերը, մեթոդական ձեռնարկն ուսուցիչների համար և ուսումնաօժանդակ նյութերի փաթեթը:

  • 2011 մայիս-դեկտեմբեր. Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Գ.Հ. Թերզյանը,  «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագրի շրջանակներում վերապատրաստումներ է անցկացնում Արմավիրի մարզերի մի շարք գյուղերի  դպրոցների ուսուցիչների հետ։
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ