Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Եվրոպական և ասիական լեզուների » Որոշումներ

Ուսումնական գործունեություն

Նամակ գրել Տպել PDF

Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնում դասավանդվում են ինչպես եվրոպական (իտալերեն,իսպաներեն,հունարեն,ռումիներեն), այնպես էլ ասիական լեզուներ:

Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը դրական առաջխաղացում արձանագրեց ասիական երկրների հետ իր դիվանագիտական հարաբերությունների զարգացման ոլորտում: Ուստի  ասիական լեզուների տիրապետող մասնագետների պահաջարկի աճը հանգեցրեց ԵՊԼՀ-ում տարբեր  ասիական լեզուների ներմուծմանը, որոնց թվում են՝արաբերենը, պարսկերենը, չինարենը, հինդին, կորեերենը, ճապոներենը, վրացերենն ու թուրքերենը:

Ամբիոնին կից գործում են իտալերենի, իրանագիտության, հինդիի,արաբագիտության և կորեերենի լսարանները՝ հագեցած անհրաժեշտ գրականությամբ և դիդակտիկ նյութերով:

 
ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 
Ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվում են աշխարհում իտալերենի շաբաթվան նվիրված միջոցառումներ: Համալսարան են այցելում Պերուջայի և Վերոնայի համալսարանների դասախոսներ` ՀՀ Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորությամբ : Կազմակերպվում են դասալսումներ , ներկայացումներ, զեկուցումներ, գիտական սեմինարներ, որոնց ակտիվորեն մասնակցում են դասախոսները, ուսանողներն ու մագիստրոսները: Հաճախ են կազմակերպվում  թեմատիկ կինոդիտումներ ուսանողների համար: Ամբիոնը սերտորեն համագործակցում է Իտալիայի դեսպանատան հետ և ստացել է օժանդակաություն վերջինիս կողմից` դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, տեսաերիզների, տեխնիկայի տեսքով: Համագործակից համալսարաններից ստացվել է շատ մասնագիտական գրականություն:
 
 
Իսպաներեն  
 
 
ԵՊԼՀ-ում Իսպաներենը դասավանդվել է  1992 թ.-ից` 3 ֆակուլտետներում / ՕԼՖ, ԼՄՀ, ՌՕԼՖ/, որպես 2-րդ լեզու, ներկայումս` 2 ֆակուլտետներում /ՕԼՖ, ԼՄՀ/, որպես 2-րդ և 3-րդ լեզուներ :
Իսպաներեն ուսումնասիրում են`
Օտար լեզուների Ֆակուլտետում - 367 ուսանող
Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում - 411 ուսանող
Ընդհանուր առմամբ` 778 ուսանող
Իսպաներեն են դասավանդում 12 դասախոս, որոնցից 4-ը ունեն Սերվանտեսի Ինստիտուտի դիպլոմներ, 2-ը վերապատրաստում են անցել Սարագոսայի Համալսարանում, 1-ը Մադրիդի Կոմպլուտենսեի և Տոլեդոյի Կաստիլիա Լա Մանչայի Համալսարաններում :
Իսպաներենի դասախոսները ունեն տպագրված հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև աշխատում են ատենախոսական թեզերի վրա:
Իսպաներենի ձեռնարկներ
1.«Քերականական և Ուղղագրական վարժությունների ձեռնարկ»  (2006թ.)-հեղինակներ` Մ. Գրիգորյան, Է. Հովհաննիսյան, Վ, Սարոյան, Ս. Բաբայան, Մ. Բաղրամյան
2.«Գործնական Իսպաներենի Ուսումնական ձեռնարկ» (2007թ.) -հեղինակներ` Է. Հովհաննիսյան, Վ, Սարոյան, Ս. Բաբայան, Մ. Բաղրամյան Մ. Գրիգորյան 
3. «Նախդիրների, օգտագուծումը Ժամանակակից իսպաներեն լեզվում» ուսումնական ձեռնարկ  (2008թ.) -հեղինակներ` Մ. Գրիգորյան, Է. Հովհաննիսյան,  Մ. Բաղրամյան Վ, Սարոյան
 
 
Իտալերեն    
 
 
1996-97 ուս. տարում ԵրՊԼՀ   2-րդ օտար լեզվի ամբիոնում բացվեց իտալերենի բաժինը և հիմք դրվեց իտալերենի որպես երկրորդ օտար լեզվի դասավանդմանը. ուսանողների ընդհանուր թիվը`  30:
1999 թ.-ից վեր բազմաթիվ ուսանողներ Իտալիայի կառավարության և համալսարանական կրթաթոշակներով վերապատրաստվել են Պերուջայի օտարերկրացիների համալսարանում և Ջեմոնայի Լեզվամշակութային ամառային կենտրոնում: 2007-2009 թ.թ. Երևանի  Վ. Բրյուսովի անվ. պետական  լեզվաբանական համալսարանից  շուրջ 100 ուսանողներ  սովորել են  Պերուջայի օտարերկրացիների համալսարանում: Միայն անցյալ ամռանը այնտեղ սովորել է շուրջ քառասուն ուսանող: Ի դեպ, մեր ուսանողները թեստավորման արդյունքում դասվում են լեզվական  գիտելիքների և կարողությունների վերին մակարդակներում (B2 - C2) և դրսևորում լավագույն հմտություններ:
2001թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանում Իտալիայի դեսպանության օժանդակությամբ հանդիսավոր բացվեց Չիրո Տրաբալցայի անվան լսարանը:
2002թ. հոկտեմբերի 14- ին հիմնադրվեց Դանթե Ալիգիերի միության երևանյան կոմիտեն հանդիսավոր արարողակարգով: 
2003- 2004 ուս. տարվանից իտալերենը դասավանդվում է նաև որպես առաջին մասնագիտություն: Իտալերեն ուսումնասիրող ուսանողների ընդհանուր թիվը` 190:
2005թ. հոկտեմբերին կնքվել է մշակութային համագործակցության պայմանագիր  Պերուջայի օտարերկրացիների համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի միջև: 
2006-2007թվականից մեր համալսարանը համագործակցում է Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի շրջանի Ջեմոնա քաղաքում  կազմակերպվելիք լեզվի և մշակույթի դասընթացնրին: Դասընթացները կազմակերպվում են Laboratorio internazionale della communicazione հաղորդակցման միջազգային լաբորատորիայում: Վերջիններիս կողմից մեր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներին տրամադրվել են կրթաթոշակներ:
2006 թվականի ապրիլի 14 ից -20 համալսարանում կազմվեց 30 հոգուց բաղկացած ուսանողների մի խումբ, որոնք իտալացի  բեմադրիչ  Աուրելիո Սաբատինոյի և Վերոնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուի հետ 2007թ հունվարին ներկայացում  բեմադրեցին  Վերոնայում քաղաքապետարանի կողմից կազմակերպված հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում:
Որպես այս նախաձեռնության շարունակություն սեպտեմբեր ամսին հաամգործակցության պայմանագիր է կնքվել ԵՊԼՀ-ի և Վերոնայի համալսարանների միջև:
ԵՊԼՀ-ն ամեն տարի Դանթե Ալիգիերի  կոմիտեի հետ համատեղ իր ներդրումն է ունեցել Աշխարհում իտալերենի և իտալական մշակույթի շաբաթվա  շրջանակներում` կազմակերպելով գիտական սեմինարներ և մշակութային միջոցառումներ ԵՊԼՀ-ի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Կազմակերպվել են ինտելեկտուալ մրցույթներ ուսանողների լեզվաբանական և մշակութային գիտելիքները հարստացնելու նպատակով: Կազմակերպվել են նաև իտալերենին, իտալական մշակույթին, գրականությանը, արվեստին և խոհանոցին նվիրված միջոցառումներ:
2001 թ. ից ի վեր Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ին առընթեր գործում է Հռոմի  Դանթե Ալիգիերի միության կոմիտեն: Այն իր գործունեության  ընթացքում  2003 թ. իրականացրել  է ուսանողների փոխանակում` Ֆլորենցիայի  Դանթե Ալիգիերի կոմիտե, ինչպես նաև բազում մշակութային միջոցառումներ և կազմակեպել էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր: Ունի շուրջ երկու հարյուր անդամ, որոնց շարքերում բացի մեր ԲՈՒՀ-ի ուսանողներից, կան նաև ՀՀ և Իտալիայի այլ քաղաքացիներ, որոնք աշխատում են ՀՀ գործող հաստատություններում:
2007 թ. ԵՊԼՀ.-ի և Պերուջայի համալսարանի CVCL կենտրոնի միջև կնքվել է պայմանագիր` ԵՊԼՀ-ում  CELI թեստավորման կենտրոնի հիմնադրման մասին : Պայմանագիրը նախատեսում է տարեկան երեք քննաշրջան` աշնանային, գարնանային և ամառային: Թեստավորման քննություն կարող է հանձնել ՀՀ և Անդրկովկասյան տարածաջրջանի յուրաքանչյուր քաղաքացի: Թեստավորման քննություններն անց են կացվում A1-C2 լեզվական մակարդակներով, ինչպես և,  պահանջարկի դեպքում, նաև պատանեկան տարիքին համապատասխան IMP. մակարդակով: 
Մինչ այժմ ԵՊԼՀ-ի CELI թեստավորման կենտրոնում հավաստագիր է ստացել շուրջ հիսուն հոգի, որոնց  90 %-ը մեր ԲՈՒՀ-ի ուսանողներ և շրջանավարտներ են եղել: Անցած երեք քննաշրջանների արդյունքում ուսանողների մեծամասնությունը ձեռք է բերել իտալերենի B2 մակարդակի հավատագրեր:
 
Ռումիներեն    
 
 
Ռումիներենը որպես կամընտրական առարկա դասավանդվում է ԵրՊԼՀ-ի Եվրոպական լեզուների  ամբիոնում 2007թ.-ից,  իսկ որպես 3-րդ օտար լեզու 2008թ.-ից: Ներկայումս ռումիներենը որպես 3-րդ օտար լեզու ուսումնասիրվում է մոտավորապես 80 ուսանողի կողմից: ԵրՊԼՀ-ում ռումիներենի դասընթացները անցկացվում են ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատան կողմից բացված լսարանում: Պետք է նշել, որ  ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության դեսպանատունը ռումիներենը և ռումինական մշակույթը տարածելու նպատակով պարբերաբար ապահովում է տեղեկատվությամբ, կրթական և դիդակտիկ նյութերով, դասագրքերով: 
Հայաստանի և Ռումինիայի Հանրապետությունների միջև միջպետական պայմանագրի շրջանակներում Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում դասավանդում է լեզվակիր դասախոս Մարիա Էպատովը: 
Հավելենք, որ երկու ուսանող ներկայումս ուսանում են Ռումինիայի Հանրապետությունում:

Հունարեն

  Հունարեն լեզվի դասավանդումը Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում սկսվել է 1998թ.-ից ֆակուլտատիվ դասընթացների ձևով, 2003թ.-ից որպես 2-րդ մասնագիտական լեզու: 2008թ.-ից դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու: Հունարենի կաբինետը-413 լսարանը- հիմնվել է 2003թ.-ին, երբ Հայաստանում Հունաստանի  դեսպանատան աջակցությամբ ԵՊԼՀ-ն մասնակցեց Հունաստանի Արտաքին Գործերի նախարարության կողմից առաջարկված «ΔΙΠΕΚ» ծրագրին, որի արդյուքում ծեռք է բերվեց անհրաժեշտ գույք և տեխնիկական միջուցներ: Հունաստանի դեսպանատունը աջակցում է համասարանում  հունարենի կաբինետի բարելավմանը և հունարեն լեզվի զարգացմանը համասարանում: Ամեն տարի  համալրվում է  գրադարանը ժամանակակից դասագրքերով, մանկավարժական և մեթոդական ձեռնարկներով, ամսագրերով, լրագրերով: 

2009թ.-ին ևս հարստացավ  կաբինետի գրադարանը  Հունաստանի դեսպանատան շնորհիվ բացատրական բառարաններով, դասական և ժամանակակից գրականությունով, հունական արվեստին նվիրված գրքերով: 2010 թվականին, Կիպրոսի Հանրապետության աջակցությամբ, արդիականացվեց Հունարենի կաբինետը`413 լսարանը նոր և ժամանակակից տեխնիկայով: Այսօր կաբինետն ունի  հարուստ գրադարան, հեռուստացույց, DVD նվագարկիչ, համակարգիչ: Կաբինետում անցկացվող հունարեն լեզվի դասերին ուսանողները հնարավորություն ունեն ունկնդրել հունարենով CD-եր, դիտել գեղարվեստակավ և վավերագրական ֆիլմեր: Կաբինետում կազմակերպվում են  Հունաստանի ազգային տոներին, հունական մշակույթին, գրականությանը, հունական խոհանոցին  նվիրված միջոցառումներ:

2009 թվականին ստեղծվեց հունարեն լեզվի որակավորման կենտրոնը, որը համագործակցում է Հունաստանի հանրապետության  Թեսալոնիկիի հունարենի կենտրոնի հետ:

2-րդ մասնագիտական օտար լեզու – հունարեն

Վ. Բրյուսովի անվան համալսարանում նոր հունարեն լեզվի դասընթացը իրականացվում է հետևյալ նպատակներով`

 ա/ ուսանողների մոտ ձևավորել բանավոր և գրավոր խոսքի ունակություններ, ուղղախոսական և ուղղագրական հմտություններ, ազատ հաղորդակցվելու կարողություններ:

բ/ ուսանողներին տալ ընդհանուր բառապաշար և քերականական բազա, որոնք նա կօգտագործի իր հետագա գործունեության ընթացքում:

գ/ ուսանողներին  ծանոթացնել Հունաստանի մշակույթին, պատմությանը և գրականությանը:

Նոր հունարենի բառապաշարային  և քերականական գիտելիքները ուսանողներին կօգնեն զարգացնել հմտություններ ու կարողություններ այլ օտար լեզուներ սովորելու համար: Դասընթացը հիմնականում ունի գործնական բնույթ:

Ուսանողը բառապաշար է ձեռք բերում  B2 մակարդակին համապատասխան:

3-րդ մասնագիտական օտար լեզու – հունարեն

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում նոր հունարեն լեզվի դասընթացը նպատակ ունի ուսանողների մոտ ձևավորել հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի ունակություններ, ուղղախոսական-ուղղագրական հմտություններ և ազատ հաղորդակցվելու կարողություններ: Ուսանողներին  ծանոթացնել Հունաստանի մշակույթին, պատմությանը և գրականությանը: Նոր հունարենի բառապաշարային  և քերականական գիտելիքները ուսանողներին կօգնեն զարգացնել հմտություններ ու կարողություններ այլ օտար լեզուներ սովորելու համար: Դասընթացը հիմնականում կրում է գործնական բնույթ:

Ուսանողը B1 մակարդակին համապատասխան բառապաշար է ձեռք բերում:

ԱՐԱԲԵՐԵՆ

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  արաբերենը դասավանդվում է 2009 թվականից` որպես 3-րդ օտար լեզու, իսկ 2010թ. այն  սկսվեց դասավանդվել որպես 2-րդ օտար լեզու և արաբերեն սովորող ուսանողների թիվը այժմ հասել է 82-ի: 2013 թվականի փետրվարից ԵՊԼՀ-ում է դասավանդում ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության  եգիպտական հիմնադրամի կողմից գործուղված արաբերեն լեզվի մասնագետ Միրֆաթ Գոման։

ՊԱՐՍԿԵՐԵՆ

Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  պարսկերենը ուսուցանվում  է  2000 թվականից:

2004 թվականից սկսած պարսկերենը ՕԼՖ-ում դասավանդվում է որպես 2-րդ օտար լեզու: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է մեկամսյա դասընթացներ, որին մասնակցում են մեր համալսարանի` պարսկերեն լեզուն ուսումնասիրող տարբեր կուրսերի ուսանողներ: 2013թ. պարսկերենի լսարանի հիմքի վրա բացվեց «Պարսկերեն լեզվի և մշակույթի կենտրոնը»։

ՉԻՆԱՐԵՆ

2007թ. ԵՊԼՀ-ում  սկսվեց դասավանդվել չինարենը որպես 2-րդ լեզու: Ներկայումս չինարենը որպես 2-րդ լեզու   ուսումնասիրում են 100-ից ավել ուսանող, իսկ 2014-2015 ուստարում ԹՄՀ ֆակուլտետում բացվել է թարգմանչական բաժին, որտեղ չինարենը որպես մասնագիտական լեզու ուսումնասիրում են 20 ուսանող: Չինարեի դասախոսները վերապատրաստվել են Չինաստանի հեղինակավոր համալսարաններում, ինչպես նաև դասավանդում է լեզվակիր դասախոսներ Ճաո Սինը, Պաովըն Չինը,Ծիյուըն Ծինը:

ՀԻՆԴԻ

2010 թվականի հունվարից հինդին որպես 3-րդ օտար լեզու ուսումնասիրում են   համալսարանի շուրջ 50 ուսանողներ:  Հինդի է դասավանդում լեզվակիր դասախոս Կավիտա Սինգը:  Արդեն 3 տարի հինդի ուսումնասիրող ուսանողներից լավագույնները մեկնում են Հնդկաստան՝  մասնակցելու Հնդկաստանի կառավարության կողմից հովանավորվող  հինդի լեզվի րև մշակույթի ամառային դասընթացներին:

ԿՈՐԵԵՐԵՆ

Համալսարանում 2006թ.ից դասավանդվում  կորեերեն լեզուն որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու: Կորեերեն են դասավանդում լեզվակիր դասախոս Փակ Հի Սուն և Կորեայի ճանաչված համալսարաններում վերապատրաստված դասախոսներ:

2009թ.-ին բացվեց կորեերեն լեզվի կենտրոնը: Մի շարք ուսանողներ առիթ են ունենում վերապատրաստվելու Կորեայի Հանրապետությունում: Կորեկան հիմնադրամի աջակցությամբ հաճախ կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ, օլիմպիադաներ: ԵՊԼՀ-ում կորեերեն են ուսումնասիրում ավելի քան 170 ուսանող:

ՃԱՊՈՆԵՐԵՆ

2010 թվականի սեպտեմբերից Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ճապոներեն լեզուն դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու: Ճապոներեն դասավանդում է Ճապոնիայից ժամանած լեզվակիր դասախոս Արիհիկո Հասեգավան: Այժմ համալսարանում ճապոներեն լեզու են ուսումնասիրում  60 ուսանող:

ՎՐԱՑԵՐԵՆ

2010 թվականի փետրվարից վրացերեն լեզուն դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու: Այժմ համալսարանում վրացերեն են ուսումնասիրում  30 ուսանող: Ամբիոնին կից գործում է վրացագիտության կաբինետը:

ԹՈՒՐՔԵՐԵՆ

2010թ.-ից համալսարանում  թուրքերեն լեզուն սկսվեց դասաավանդվել որպես երրորդ օտար: Ներկայումս համալսարանում թուրքերեն լեզու են սովորում 40 ուսանող, որոնք մեծ սիրով և հետաքրքրությամբ են  ուսումնասիրում այն:


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ