Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Եվրոպական և ասիական լեզուների » Համագործակցություն

Համագործակցություն

Նամակ գրել Տպել PDF
Եվրոպական եվ ասիական լեզուների ամբիոնը սերտորեն համագործակցում է Հայաստանում հավատարմագրված  դեսպանատների հետ:
  • Իտալիա
  • Արգենտինա
  • Հունաստան
  • Ռումինիա
  • Եգիպտոս
  • Լիբանան
  • Օման
  • Չինաստան
  • Իրան
  • Հնդկաստան
  • Կորեա
  • Ճապոնիա
  • Վրաստան
ԱՄԲԻՈՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

 Ամբիոնը համագործակցում է Իտալիայի Պերուջայի և Վերոնայի համալսարանների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստվում են դասախոսներ և ուսանողներ: Կնքվել են համաձայնագրեր վերոհիշյալ համալսարանների հետ` դիպլոմների փոխադարձ ճանաչման և համատեղ master ստանալու մասին: 

ԱՄԲԻՈՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
  • Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն-Եգիպտոս
  • Կահիրեի համալսարանի արաբերեն լեզվի և մշակույթի կենտրոն-Եգիպտոս

ԱՄԲԻՈՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՀԵՏ
  • ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամ-Եգիպտոս
  • Կորեա հիմնադրամ
  • Ճապոնիա հիմնադրամ


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ

1. Պերուջիայի համալսարան
  • 2005 թ. Համագործակցության առաջին  պայմանագիրը, ստորագրված  Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի և Պերուջիայի համալսարանի  միջև, նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ուսումնական և գիտական խորհրդատվություն և այլն:
  • 2006 թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի և Պերուջիայի համալսարանի  CVCL Թեստավորման կենտրոնի միջև պայմանագրերի կնքում Համալսարանին կից CELI-ի քննություններ անցկացնելու նպատակով: Ավելի քան 40 հայ և վրացի ուսնողներ քննություն հանձնեցին վկայագրեր ստանալու համար:
  • 2007 թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ- ի և Պերուջիայի  համալսարանի միջև համատեղ ուսուցման վերաբերյալ Համաձայնագրի կնքում, որը թույլ է տալիս Երևանի Բրյուսովի անվան ԵՊԼՀ- ի ուսանողներին  և շրջանավարտներին  ուսումը շարունակել Պերուջիայի համալսարանի  Լեզվի և մշակույթի ֆակուլտետում : Այս ուսումնական տարում  այնտեղ սովորում են մեր համալսրանի երեք ուսանողներ:
  • 2009  թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ- ի և Պերուջիայի  համալսարանի միջև ընդհանուր պայմանագրի նորացում և երկարաձգում: 
  • 2009  թ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ- ի  և Պերուջիայի  համալսարանի CVCL-ի միջև Պայմանագրի երկարաձգում  և  նորացում:
2. Վերոնայի Համալսարան
  • 2006  Վերոնայի և Բրյուսովի համալսարանների համագործակցության երկրորդ պայմանագիրը, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ուսումնական և գիտական խորհրդատվություն և այլն
Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողի մասնակցությունը Պերուջիայի համալսարանում մասնագիտական դասընթացներին
  • 2007 թ. մարտին, 2009 թ. հունվարին և օգոստոսին կազմակերպված ուսանողների փոխանակում:
  • 2005 թ. և 2008 թ. Աուրելիո Սաբատինոյի կողմից  թատերական ակումբի  ստեղծում Բրյուսովի անվան համալսարանի հետ համատեղ ուսանողների ընտրության համար: ԵՊԼՀ-ում  ¬Turismo responsabile  թեմայի շուրջ սեմինարում դասախոսություններ  է  կարդացել Վերոնայի համալսարանի դասախոս Պաոլա Կաստելանին:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ՈԼՈՐՏ
 
ԵՊԼՀ-ն ամեն տարի Դանթե Ալիգիերի  կոմիտեի հետ համատեղ իր ներդրումն է ունեցել Աշխարհում իտալերենի և իտալական մշակույթի շաբաթվա շրջանակներում` կազմակերպելով գիտական սեմինարներ և մշակութային միջոցառումներ ԵՊԼՀ-ի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Կազմակերպվել են ինտելեկտուալ մրցույթներ ուսանողների լեզվաբանական և մշակութային գիտելիքները հարստացնելու նպատակով:  Կազմակերպվել են նաև իտալերենին, իտալական մշակույթին, գրականությանը, արվեստին և խոհանոցին նվիրված միջոցառումներ:
  • Դանթե Ալիգիերի կոմիտե
2001 թ. ից ի վեր Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ին առընթեր գործում է Հռոմի  Դանթե Ալիգիերի միության  կոմիտեն: Վերջինիս առաքելութույնն է իտալերեն լեզվի և մշակույթի տարածումը ողջ աշխարհում: Այն իր գործունեության  ընթացքում  2003 թ. իրականացրել  է ուսանողների փոխանակում`  Ֆլորենցիայի  Դանթե Ալիգիերի  կոմիտե, ինչպես նաև բազում մշակութային միջոցառումներ և կազմակեպել էքսկուրսիաներ դեպի Հայաստանի  պատմամշակութային վայրեր: Ունի շուրջ երկու հարյուր անդամ, որոնց շարքերում բացի մեր ԲՈՒՀ-ի ուսանողներից, կան նաև ՀՀ և Իտալիայի այլ քաղաքացիներ, որոնք աշխատում են ՀՀ գործող հաստատություններում:
CELI թեստավորման կենտրոնը
 
2007 թ. ԵՊԼՀ.-ի և Պերուջայի համալսարանի CVCL կենտրոնի միջև կնքվել է պայմանագիր` ԵՊԼՀ-ում  CELI թեստավորման կենտրոնի հիմնադրման մասին : Պայմանագիրը նախատեսում է տարեկան երեք քննաշրջան` աշնանային, գարնանային և ամառային: Թեստավորման քննություն կարող է հանձնել ՀՀ և Անդրկովկասյան տարածաջրջանի յուրաքանչյուր քաղաքացի: Թեստավորման քննություններն անց են կացվում A1-C2 լեզվական մակարդակներով, ինչպես և,  պահանջարկի դեպքում, նաև պատանեկան տարիքին համապատասխան IMP. մակարդակով: Թեստավորման քննությունները բաղկացած են երեք մասից. լեզվական գիտելիքների գրավոր ստուգում և գնահատում, ունկնդրման ստուգում և գնահատում,  լեզվական գիտելիքների բանավոր ստուգում և գնահատում: Ի դեպ, լեզվական գիտելիքների բանավոր ստուգումը և գնահատումը իրականանում է մեր ԲՈՒՀ-ի իտալերենի մասնագետների կողմից, մինչդեռ գրավոր աշխատանքներն ու ունկնդրմանը վերաբերող  աշխատանքները ստուգվում և գնահատվում են Պերուջայի համալսարանի մասնագետների կողմից: 
Մինչ այժմ ԵՊԼՀ-ի CELI թեստավորման կենտրոնում հավաստագիր է ստացել շուրջ հիսուն հոգի, որոնց  90 %-ը մեր ԲՈՒՀ-ի ուսանողներ և շրջանավարտներ են եղել: Անցած երեք քննաշրջանների արդյունքում ուսանողների մեծամասնությունը ձեռք է բերել իտալերենի B2 մակարդակի հավատագրեր:
Իտալերենի բաժնի մասնակցությունը Լեզվի կենտրոնի գործունեությանը
 
ԵՊԼՀ-ի Լեզվի կենտրոնում բազմաթիվ այլ լեզուների հետ մեկտեղ կազմակերպվում է նաև իտալերենի դասավանդումը: Դասընթացը կազմակերպվում է առնվազն երեք ամսով: Այդ գործընթացն իրականանում է համապատասխան ծրագրի միջոցով: Դասընթացը համալիր գիտելիքներ է հաղորդում սովորողնորին իտալերենի և Իտալիայի աշխարհագրության, պատմության ու մշակույթի վերաբերյալ: Լեզվի դասավանդման գլխավոր նպատակն է զարգացնել ուսանողների ոչ միայն լզվական կարողությունները, այլև` հաղորդակցական հմտությունները: Այս նպատակով դասընթացի ծրագիրը ներառնում է ունկնդրում` իր համապատասխան վարժություններով հանդերձ, բանավոր խոսքի զարգացմանը խթանող թեմատիկ միավորներ, ինչպես նաև` միջմշակութային կարողությունները զարգացնող երկրագիտական բազմաբնույթ տեքստեր: 
Առաջին կիսամյակում իտալերենը դասավանդվում էր  չորս խմբերում.  դրանք բաղկացած էին ԲՈՒՀ-ի ուսանողներից և Հանրապետության տարբեր շրջաններից դիմած` իտալերեն ուսումնասիրել ցանկացող անձանցից:  Լեզվի դասավանդումը իրականացրել են ամբիոնի դասախոս Անի Վարդանյանը և իտալերենի մագիստրոս Արամ Մկրյանը: 
Իտալերենի դասավանդումը Լեզվի կենտրոնում իրականանում է հետևյալ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների միջոցով.


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
1999 թ.-ից վեր բազմաթիվ ուսանողներ Իտալիայի կառավարության և համալսարանական կրթաթոշակներով վերապատրաստվել են Պերուջայի համալսարանում և Ջեմոնայի Լեզվամշակութային ամառային կենտրոնում: Տարեցտարի աճում է իրենց հաշվին վերապատրաստվել և լեզվական կարողություններն ու հմտությունները կատարելագործել ցանկացող ուսանողների թիվը: 2007-2009 թ.թ. Երևանի  Վ. Բրյուսովի անվ. պետական  լեզվաբանական համալսարանից  շուրջ 100 ուսանողներ  սովորել են  Պերուջիայի համալսարանում: 
Միայն անցյալ ամռանը այնտեղ սովորել է շուրջ քառասուն ուսանող: Ի դեպ, մեր ուսանողները թեստավորման արդյունքում դասվում են լեզվական  գիտելիքների և կարողությունների վերին մակարդակներում (B2 - C2) և դրսևորում լավագույն հմտություններ:

 ՀՈՒՆԱՐԵՆԻ ԿԵՆՏՐՈՆ

2012 թվականի հոկտեմբերի 8-ից  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործում է  Հունական կենտրոն, որը նպատակ ունի տարածելու հունական մշակութային արժեքներն ու հունարեն լեզուն, ինչպես նաև ամրապնդելու հայ-հունական հարաբերությունները: Հունական կենտրոնը համագործակցում է Հունաստանի Հանրապետության Թեսալոնիկիի Հունարեն Լեզվի Կենտրոնի հետ և կազմակերպում է հունարենի  որակավորման և հավաստագրման քնություններ:

ԵՊԼՀ-ի Հունարենի կենտրոն

Ղեկավար` Մ. Գեորգիադի

Համակարգող` Ս. Ռաֆայելիդիս
Էլ. հասցե՝

greekcenter@brusov.am


Հեռախոսներ`(+374)10-530272  / ներքին 235/ 

                         (+374)91-659504        

                              

ՀԿ խնդիրները

  • Խթանել  հունարենի ուսուցումը ԵՊԼՀ-ում, ուսանողների հետաքրքրությունն ուղղել դեպի Հունաստանի  մշակութային  արժեքները:
  • Աջակցել նոր հունարենի ուսումնական գործընթացի ներդրմանը:
  • ԵրՊԼՀ ֆակուլտետների հետ համատեղ աջակցել ուսումնական գործընթացի ապահովմանը:
  • Մշակել համաեվրոպական կրթական պահանջներին համադրելի ուսումնական և կրթական ծրագրեր:
  • Առավել արդյունավետ ուսումնական գործնթաց իրականացնելու նպատակով մշակել և կազմել համապատասխան ուսումնամեթոդական նյութեր և ծրագրեր:
  • Նպաստել կենտրոնի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացմանը, կազմակերպել համապատասխան մասնագիտական դասընթացներ և ուսուցողական այլ միջոցառումներ:
  • Իրականացնել ուսանողների հետ խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ:
  • Աջակցել ԵՊԼՀ համագործակցությանը Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանատն  հետ:

 ՀԿ գործառույթները

  • Պլանավորել և իրականացնել գիտահետազոտական ուսումնասիրություններ հունարեն լեզվի և մշակույթի ոլորտներում:
  • Կազմակերպել  հունարել լեզվի որակավորման և վկայագրման քննություններ:
  • Համագործակցել այլ գիտական կենտրոնների և համալսարանների հետ աշխատանքների արդյունավետ կատարման, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով։
  • Գիտաուսումնական կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի կրթական հաստատությունների հետ:

 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ