Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Անգլերենի հնչյունաբ. և քերականություն » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF

 Անգլերեն և լեզվաբանություն
                                             Լեզվաբանության բակալավր (031100)

 

Անգլերենի հնչյունաբանության և քերականության, Անգլերենի բառագիտության և ոճաբանության ու Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնները առաջարկում են լեզվաբանության (Անգլերեն և լեզվաբանություն) բակալավրական ծրագիր: Այն ներառում է անգլերենի բազմակողմանի ուսումնասիրություն երեք ասպեկտներով` քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում: Լեզվի յուրացումը և լեզվի գործառումը ևս ուսումնասիրվում են դասընթացի շրջանակներում:

Դասավանդումը իրականացվում է դասախոսությունների, փոքր խմբային աշխատանքների և արտալսարանային դասերի ձևով: Դասերին կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տարատեսակ սեմինարներն ու
խմբdictionariesային աշխատանքները դասընթացի պարտադիր մաս են կազմում: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր դասընթաց ներառում է շաբաթական դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ներկայացումներ և քննարկումներ:  

 

Առաջին կուրսում առաջակվող առարկաները պարտադիր են: Երկրորդ և երրորդ կուրսերում դասավանդվում են մի շարք խորացված դասընթացներ լեզվական երեք ասպեկտներից (քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում): Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողները գրում են գիտահետազոտական աշխատանքներ (կուրսային աշխատանք և թեզ), որոնք ներառում են ուսումնասիրվող լեզվի և/կամ մասնագիտության մանրամասն ուսումնասիրություն:

Բոլոր կուրսերում ուսանողի առաջադիմությունը գնահատվում է ըստ մի շարք բաղադրիչների, որոնք մանրամասն ներկայացված են առարկայական նկարագրերում:

Երկրորդ կուրսից սկսած, ուսանողներին առաջարկվում է մի շարք կամընտրական առարկաներ:

Գնահատումը կատարվում է յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում` հիմնված համացանցային թեստերի, գրավոր աշխատանքների, խոհագրությունների, ներկայացումների և քննությունների վրա:

Դասընթացների ամբողջական ցանկին և դրանց նկարագրությանը կարող եք ծանոթանալ ամբիոնի կայք-էջի Դասընթացներ բաժնից:

Անգլերեն և 2-րդ օտար լեզու

 Մանկավարժության  բակալավր (031300)


Անգլերենի հնչյունաբանության և քերականության, Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի, Անգլերենի բառագիտության և ոճաբանության ու Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնները համատեղ իրականացնում են Մանկավարժության բակալավր (անգլերեն և 2-րդ օտար լեզու) միջգիտակարգային ծրագիրը, որը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են անգլերենի խորացված ուսուցմամբ և դասավանդմամբ: Եթե ցանկանում եք ուսումնասիրել անգլերեն, կարիերա հարթել անգլերենը որպես օտար լեզու դասավանդելու ասպարեզում, ապա այս ծրագիրը Ձեզ համար է: 

Մենք առաջարկում ենք չորսամյա նորարարական այս ծրագիրը, որը համալսարանի` լեզվի դասավանդման և մանկավարժության երկարամյա փորձի դրսևորումներից է: Այն համադրում է անգլերենի բազմակողմանի ուսումնասիրությունը կրթական համատեքստում:

Ծրագիրը բաղկացած է ուսումնառության երեք տարբեր, բայց միևնույն ժամանակ փոխկապակցված ոլորտներից` art-of-teaching-van-doren

  1. Լեզվական, որը տալիս է լեզվի յուրցման և դասավանդման հիմունքները:

  2. Մանկավարժական, տալիս է հիմնարար գիտելիքներ երեխայի զարգացման հասարակական, հոգեբանական և կրթական ասպեկտների մասին: Այն համատեքստ է ստեղծում լեզվի դասավանդման ուսումնասիրության համար:

  3. Օտար լեզվի ուսումնասիրությունը ապահովում է խորացված անգլերենի յուրացմանը միտված մոդուլներ:

Ծրագիրը պատրաստում է բազմալեզու ուսուցիչներ, որը անգլերենը որպես օտար լեզու դասավանդելու հավատարմագրված մասնագիտական որակավորում է:

Առաջին կուրսում առաջակվող առարկաները պարտադիր են: Երկրորդ և երրորդ կուրսերում դասավանդվում են մի շարք խորացված դասընթացներ լեզվական երեք ասպեկտներից (քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում): Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողները գրում են գիտահետազոտական աշխատանքներ (կուրսային աշխատանք և թեզ), որոնք ներառում են ուսումնասիրվող լեզվի և/կամ մասնագիտության մանրամասն ուսումնասիրություն:

Բոլոր կուրսերում ուսանողի առաջադիմությունը գնահատվում է ըստ մի շարք բաղադրիչների, որոնք մանրամասն ներկայացված են առարկայական նկարագրերում:


Երկրորդ կուրսից սկսած, ուսանողներին առաջարկվում է մի շարք կամընտրական առարկաներ:

Ծրագրի վերջին փուլում ուսանողները անցնում են պարտադիր մանկավարժական պրակտիկա, համալսարանի փորձառու մասնագետների ղեկավարությամբ:


Գնահատումը կատարվում է յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում` հիմնված համացանցային թեստերի, գրավոր աշխատանքների, խոհագրությունների, ներկայացումների և քննությունների վրա:

Դասընթացների ամբողջական ցանկին և դրանց նկարագրությանը կարող եք ծանոթանալ ամբիոնի կայք-էջի Դասընթացներ բաժնից:




Միջմշակութային հաղորդակցության բակալավր (031200)

Համագործակցելով համալսարանի մի շարք ամբիոնների և կենտրոնների հետ՝ անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը պատրաստում է Միջմշակութային հաղորդակցության բակալավրներ հինգ մասնագիտացմամբ՝

  • անգլերեն և երկրագիտություն
  • անգլերեն և միջազգային լրագրություն
  • անգլերեն և միջազգային տուրիզմ

Այս փոխկապակցված աշխարհում լեզուների և մշակույթների ուսումնսիրությունը յուրաքնչյուր ուսանողի կրթության հիմնական մասն է կազմում: Առնվազն մեկ օտար լեզվի իմացությունը և տարբեր հասարակությունների հետ շփումը, որպես այսօրվա աշխարհի քաղաքացի, ընդլայնում են շրջանավարտների՝ կարիերա ստեղծելու հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ ասպարեզներում. տուրիզմ, լրագրություն, բիզնես, կրթություն, բանկային համակարգ, սոցիալական աշխատանք, կառավարմուն, միգազգային հարաբերություններ և այլ ինչպես հանրային, այնպես ել մասնավոր համակարգերում: Լեզվաբանության և մարդկային հաղորդակցության ուսումնասիրությունը զարգացնում է ճկուն, վերլուծական միտք, որն անհրաժեշտ է մարդկային գործունեությունում ցանկացած ասպարեզում:

Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը առաջարկում է նորարական պարտադիր և կամընտրական դասընթացներ երկակի ուղղվածությամբ` լեզու և հասարակություն: Դասընթացները նախատեսված են խորացնելու ուսանողի լեզվական գիտելիքները: Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բաժինը ապահովում է լեզվի տարբեր ասպեկտների մանրամասն ուսուցում՝ քերակնություն (շարահյուսություն), արտասանություն (հնչյունաբանություն և հնչյունագիտություն), բառապաշար:

 

Ծրագրի կառուցվածքը: Ուսուցումը կատարվում է դասախոսությունների համակցությամբ` փոքր խմբերով ուսուցում (անհատական կամ արտալսարանային դասեր) և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասընթացներ:  Գործնական պարամպունքները և սեմինարները որոշ դասընթացների պարտադիր մաս են կազմում: Որպես կանոն, յուրաքանչյուր դասընթաց ներառում է լսարանային և արտալսարանային պարապմունքներ, որի ժամանակ տեղի են ունենում թեմատիկ ներկայացումներ և քննարկումներ:communication

Առաջին կուրսում առաջակվող առարկաները պարտադիր են: Երկրորդ և երրորդ կուրսերում դասավանդվում են մի շարք խորացված դասընթացներ լեզվական երեք ասպեկտներից (քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում): Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողները գրում են գիտահետազոտական աշխատանքներ (կուրսային աշխատանք և թեզ), որոնք ներառում են ուսումնասիրվող լեզվի և/կամ մասնագիտության մանրամասն ուսումնասիրություն:

Բոլոր կուրսերում ուսանողի առաջադիմությունը գնահատվում է ըստ մի շարք բաղադրիչների, որոնք մանրամասն ներկայացված են առարկայական նկարագրերում:

Երկրորդ կուրսից սկսած, ուսանողներին առաջարկվում է մի շարք կամընտրական առարկաներ:

 Ծրագրի վերջին փուլում ուսանողները անցնում են պարտադիր մանկավարժական պրակտիկա, համալսարանի փորձառու մասնագետների ղեկավարությամբ:

Գնահատումը կատարվում է յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում` հիմնված համացանցային թեստերի, գրավոր աշխատանքների, խոհագրությունների, ներկայացումների և քննությունների վրա:

Զբաղվածությունը: ՄՀ շրջանավարտները հաջողությամբ մասնագիտացել են կրթության, հոգեբանության, լրագրության, տուրիզմի, սոցիալական աշխատանքի և միջազգային բիզնեսի ասպարեզներում:





ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ