Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Անգլերեն բառագիտության և ոճաբանության

Անգլերենի հաղորդակցման ամբիոն

Նամակ գրել Տպել PDF

lav_nkar_revised_Small_SmallԱնգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնի վարիչ
Գայանե Եղիազարյան, բ.գ.թ., դոցենտ
 

 

Ուզում եմ օգտվել ինձ ընձեռված պատեհությունից և գործընկերներիս անունից ողջունել բոլորիդ` անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնի կայքէջում: Հպարտությամբ փաստում եմ, որ մեր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետությունում և արտերկրում հայտնի մասնագետներ, և մենք առաջարկում ենք հմուտ և վաստակաշատ դասախոսների կողմից դասավանդվող դասընթացների լայն երանգապանակ:
 

Անգլերենի պատշաճ իմացությունն այսօր հաջողության հասնելու գրեթե անվերապահ գրավականն է:   Այն օգնում է ուսանողներին հասկանալ տարբեր մշակույթների, միջավայրերի և ժամանակների մարդկանց, զինում նրանց արդյունավետ հաղորդակցվելու հմտություններով, օգնում բարելավել իրենց թե’ մտավոր, թե’ նյութական կեցությունը և հանդես գալ որպես հանրույթի լիիրավ անդամներ:

Դասավանդելով գործնական լեզու և տեսություն, անգլերենը որպես մասնագիտություն, ինչպես նաև` բակալավրական և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում պարտադիր և կամընտրական առարկաներ` ամբիոնի դասախոսները խրախուսում են ուսանողներին` մտածել և գործել ստեղծագործաբար և զարգացնել քննադատական և վերլուծական այն հմտությունները,  որ  խթանում են արդյունավետ հաղորդակցումը համալսարանում, աշխատավայրում և կյանքում, ընդհանրապես:

Մեր առաքելությունն է` ուսանողներին ապահովել նրանց մասնագիտական առաջընթացն ապահովող և անգլերեն հաղորդակցման համար անհրաժեշտ գործիքակազմով` առաջարկելով նրանց դասավանդման արդիական ձևեր, հետաքրքիր դասընթացներ և անհատական ուսուցումը խթանող միջոցներ: 

Այդ նպատակին հասնելու համար ամբիոնում առաջադրվում են հետևյալ խնդիրները.

  • զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները
  • ներկայացնել լավ մշակված և տարբերակված դասընթացներ
  • որդեգրել գիտական հենք ունեցող դասավանդման արդիական միջոցներ
  • համագործակցել համալսարանի մյուս ամբիոնների և դեկանատների հետ
  • համագործակցել արտերկրի գիտական հանրույթի հետ` հրապարակումների և գիտաժողովների միջոցով

Անգլերենի բառագիտության և ոճաբանության ամբիոնն ուսանողներին առաջարկում է արդեն հաստատված գիտակարգերը համատեղել “երիտասարդ” և հարաշարժ առարկայացանկով: Այս ծրագրի նպատակն է` ապահովել միջգիտակարգային համատեքստ, որտեղ լեզվական և մշակութային իրազեկությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց` խթանելով ուսանողների ստեղծագործաբար մտածելու և պատեհորեն  հաղորդակցվելու մշակույթը:

Գիտահետազոտական աշխատանքը  ամբիոնի անձնակազմի գործունեության անքակտելի մասն է կազմում: Կատարվում են  ուսումնասիրություններ արդի լեզվաբանության տարբեր ուղղություններով` խոսույթ և խոսույթի վերլուծություն, տեքստ և տեքստի լեզվաբանություն, հաղորդակցական և Ճանաչողական լեզվաբանություն, գործաբանություն, լեզվամշակութաբանություն:

 

Էլ. փոստ` englishcom@brusov.am
Հեռ` (+374)10530491  ներքին 116

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ