Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Անգլերեն հաղորդակցման և թարգմանության

Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոն

Նամակ գրել Տպել PDF
SoghikyanԱնգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., ավագ դասախոս
Քրիստինե Սողիկյան


Բարի գալուստ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի կայքէջ:
Այստեղ կարող եք ծանոթանալ մեր ամբիոնի գործունեությանը և տեսլականին, ինչպես նաև ամբիոնի աշխատակիցներին, ուսուցանվող դասընթացների նկարագրությանը և հայտարարություններին:
Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի հիմնական գործունեությունն ուղղված է ԵՊԼՀ անգլերեն ուսումնասիրողների շրջանում թարգմանական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը:
Մենք հավատում ենք, որ բարձրակարգ թարգմանությունները և արդյունավետ հաղորդակցումը կարող են լինել բազմաթիվ խնդիրների լուծման երաշխիք՝ նպաստելով միջմշակութային և միջազգային շփմանը, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ձևավորմանը: 

 Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոն

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը զբաղվում է անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունների զարգացմամբ՝ ապահովելով լեզվական դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումը կոնկրետ հաղորդակցական իրադրությունում:
Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը նաև սպասարկում է «թարգմանչական գործ» մասնագիտության կրթական ծրագիրը՝ ապահովելով պարտադիր և կամընտրական բաղադրիչների առարկաների և դասընթացների մշակումը:
Ամբիոնի գործունեությունը համահունչ է ԵՊԼՀ առաքելությանը. ապահովելով կրթական ծրագրերի արդիականության և ուսուցման բարձր մակարդակ' ամբիոնի անձնակազմը ուսանողների շրջանում ձևավորում է ոչ միայն բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, ունակություններ և կարողություններ, այլև օգնում է զարգացնել միջմշակութային հաղորդակցման իրազեկություն՝ հիմնված ուսումնասիրվող լեզուների և մայրենիի հասարակամշակութաբանական առանձնահատկությունների գիտակցման վրա:
Բացի այդ, ժամանակակից կրթության փիլիսոփայության տրամաբանության հենքի վրա մենք սովորեցնում ենք սովորել, ինչը խիստ էական է ժամանակակից տեղեկատվական հասարակությունում և դրան բնորոշ աշխատաշուկայում:
Ամբիոնն ունի հետագա զարգացման հեռահար պլաններ, որոնք կամրապնդեն համալսարանի դիրքը որպես տարածաշրջանում և ՀՀ-ում լեզվական, լեզվաբանական և հումանիտար գիտելիքի փոխանցման և արարման կենտրոն: Մենք նախատեսում ենք աշխատել որակյալ կրթության ապահովման, ինչպես նաև միջազգային և մրցունակ գիտահետազոտական ուսումնասիրությունների և հասարակական պատասխանատվության իրացման համատեքստում՝ տարբերակելով կրթական ծրագրերի բովանդակությունն ըստ մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների, ուսուցման ուսանողակենտրոն մոտեցման և մուլտիմեդիոն մեթոդների կիրառման միջոցով:
Գիտահետազոտական աշխատանքների առումով մեր գործունեությունը նախատեսում է ինչպես տեսական, այնպես և կիրառական մոտեցում, մասնավորապես թարգմանչական գործ ծրագրում ներգրավված ուսանողների «թարգմանչական արվեստանոցներում» իրականացվող թարգմանությունների տեքսով:
Հասարակական պատասխանատվության տարրը մեր աշխատանքում ի հայտ է գալիս հայ հասարակությանը ժամանակակից օտարալեզու տեղեկատվությունը հայալեզու թարգմանություններով մատուցելու տեսքով:
Ամբիոնը նախատեսում է իրականացնել իր գործունեությունը միջամբիոնային համագործակցության, ինչպես նաև ՀՀ և միջազգային համալսարանների հետ գործընկերության, տարբեր միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Այս հիմնական ուղղությունների շրջանակում ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնը նպատակ ունի կրթական ծառայություններ մատուցել եռաստիճան բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում՝ նպատակադրելով համապատասխանաբար մշակված և տարբերակված, տրամաբանորեն և պարուրաձև բարդացող բովանդակություն և գիտելիքների ելք դեպի գործնական կիրառում:

Էլ. փոստ` englishtrans@brusov.am
               head_englishtrans@brusov.am

Հեռախոս` (374 10) 530491, ներքին` 237 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ