Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության » Գիտական

Գիտական

Նամակ գրել Տպել PDF
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններն են` ժամանակակից հայերենի համակարգի ուսումնասիրություն, ոճաբանություն, բառարանագրություն, համեմատաբանություն: Աշխատանք է տարվում հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու մեթոդիկա և դասընթաց ստեղծելու ուղղությամբ:        Ամբիոնը ճանաչված է որպես Հայաստանի առաջատար հայագիտական կենտրոններից մեկը: Նրա անդամների ջանքերով ստեղծվել են դպրոցական ու բուհական դասագրքեր, ձեռնարկներ, բառարաններ, տեղեկատուներ:

      Ամբիոնի դասախոսները ակտիվորեն զբաղվում են գիտական գործունեությամբ. հրատարակում են մենագրություններ, հոդվածներ, բառարաններ, պարբերաբար մասնակցում են միջազգային և հանրապետական գիտաժողովների, գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում հայերենագիտության տարբեր բնագավառներում՝ ժամանակակից հայոց լեզու, գրաբար, ոճագիտություն, հայոց լեզվի պատմություն, լեզվամշակութաբանություն, հաղորդակցական քերականություն և այլն: Ամբիոնի անդամների գործունեության կարևոր մասն է կազմում նաև գիտամեթոդական աշխատանքը: Այն ներառում է բազմաթիվ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնական բառարանների, թելադրու­թյուն­ների ժողովածուների և ուսումնական ծրագրերի ստեղծումը: 

      Ամբիոնը աշխատանք է տանում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ:
      Վերջին տարիներին ամբիոնի մի շարք դասախոսներ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել (Ա.Ղուկասյան, Ա.Հակոբջանյան, Վ.Խաչատրյան, Գ.Վարդանյան, L.Գևորգյան, Ռ.Դոխոյան, Ս. Համբարձումյան, Ա. Իսրայելյան): Արտաքին կարծիքի համար ամբիոնի քննարկմանն են ուղարկվում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

      Նկատի ունենալով այն, որ տեղեկատվական փոփոխության հետ փոխվել են նաև կրթության նկատմամբ պահանջները, վերաբերմունքը, գիտելիքը, և այսօր անհրաժեշտ է մշակել կառուցողական ուսուցման մեթոդներ, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորա­դասա­խոական անձնակազմի որակի բարձրացման համար ամբիոնում պարբերաբար անցկացվում են հայ լեզվաբանության արդի հիմնահարցերին նվիրված գիտաժողովներ, ներամբիոնական և միջամբիոնական գիտամեթոդական սեմինարներ:


ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ

1. 2016 թ. մայիսի 20-ին կայացավ հայագիտության ամբիոնի գիտամեթոդական հերթական սեմինարը` «Հայերենի հանպատրաստից խոսքում նախադասությունների սահմանազատման խնդիրը» թեմայով:

Զեկուցող՝ բ.գ.թ., դոցենտ Կարեն Վելյան
 

2. 2016 թ. սեպտեմբերի 23-ին՝ Կիրառական լեզվաբանության արդի խնդիրները /հանրալեզվաբանական քննություն/ թեմայով հանդես եկավ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը:

3. 2016 թ. նոյեմբերի 15-ին՝  «Հայ-պոլինեզական լեզվամշակութային ընդհանրություններ» թեման ներկայացրեց
Լեյլա Ստեփանյանը:

4. 2016 թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հայագիտության ամբիոնի գիտամեթոդական հերթական սեմինարը՝ «Արևմտահայերենի արդի վիճակը Սիրիայի հայ համայնքում» թեմայով:

Զեկուցող՝  բ.գ.դ.  Հակոբ Չոլաքյան:

 

Մեր հրապարակումները


 Untitled

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ