Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության » Ուսումնական

Ուսումնական

Նամակ գրել Տպել PDF
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Երկաստիճան կրթակարգի անցնելու հետևանքով ներկայումս համալսարանի բակալավրիա­տում բոլոր մասնագիտությունների գծով դասավանդվում է «Հայոց լեզու» դասընթացը 3, իսկ թարգմանչական գործ մասնագի­տության գծով` 4 կիսամյակների ընթացքում: Բակա­լավրական ծրագրի շրջանակում դասավանդվում է միայն «Հայոց լեզու» դասընթացը, որը տարբերակված է` ըստ համալ­սա­րանում գոյություն ունեցող մասնագիտու­թյունների` լեզվաբանություն, մանկա­վարժություն, թարգմանչական գործ, լրագրություն և այլն:

Մա­գիստրոսական ծրագրերի շրջանակներում դասավանդվում են ամբիոնի կողմից առաջարկվող պար­տա­դիր և կամընտրական հետևյալ դասընթացները`

  • Հին հայերեն
  • Ժամանակակից հայերենի կառուցվածքային առանձնահատկու­թյուն­ները
  • Համանիշության դրսևորումները հայերենի լեզվական տարբեր մակարդակներում
  • Արևելահայերենի ազգային կորպուս:

Ամբիոնը կամընտրական դասընթաց է առաջարկում հետբուհական կրթության շրջանակներում: Դասընթացը՝ «Գիտական գրագրության ձևակերպում»,  պահանջված է ասպիրանտների և հայցորդների կողմից:

Ամբիոնը դասընթացներ է առաջարկում նաև հայերենին չտիրապետող ուսանողների  լեզվուսուցման համար:  Տարբերակված ծրագրեր են կազմվել հայերենին չտիրապետող ռուսալեզու, անգլալեզու ուսանողների, ինչպես նաև արևելահայերենին չտիրապետող սիրիահայ ուսանողների համար՝ նկատի ունենալով Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի արդի պահանջները: 





ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ուսանողների գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացման համար ամբիոնում գործում է ՈՒԳԸ հայագի­տական խմբակը /պատասխանատու Ա. Ղուկասյան/, որի աշխատանքի արդյունք­ներն ամփոփվում են ամենամյա ուսա­նո­ղական գիտաժողովներում: ՈՒԳԸ-ի աշխատանքների իրականացման հարցում ևս ամբիոնն ունի իր որոշակի դիրքորոշումը` առանձնացնել լավագույն ուսանողներին, որոնք ընդունակ են գիտահետազոտական աշխատանք կատարելու, և փորձել զարգացնել նրանց մեջ այդ ընդունակությունը:

Արտաժամյա կարգով ուսանողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ` Մատենադարան, թանգարաններ, Երևանի և Հայաստանի տեսարժան վայրեր:
Ուսանողների ինքնուրույն աշխատանքին օգնելու և վերահսկելու նպատակով տեղի են ունենում դասախոսների և ուսանողների ամենշաբաթյա հանդիպումներ` ըստ հաստատված ժամանակացույցի:

2016 թ. մարտի 17-ին կայացավ ԵՊԼՀ ՈՒԽ ԳԸ կազմակերպած ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում  էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների այն ուսանողները, որոնք խմբակի անդամ են և ունեն գիտահետազոտական աշխատանքների թեմաներ: Ուսանողները կարճ զեկուցումներով ներկայացրին իրենց գիտական աշխատանքների ընթացքը, հավաքած փաստական նյութը: Ամբիոնի կողմից ներկայցվեց ութ զեկուցում: Այնուհետև ծավալվեց գիտական լուրջ քննարկում ներկայացվող թեմաների շուրջ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:

p4110006 P4110002 p4110007p4110004p4110010

 



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ