Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Հայագիտության » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF
ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ
Ամբիոնը կապեր ունի Հայաստանի և արտասահմանյան բուհերի համանման մի շարք ամբիոնների և կենտրոնների հետ` Ֆրանսիայի Պրովանսի համալսարանի, Մոսկվայի հումանիտար համալսարանի, Սոֆիայի, Ռյազանի, Թբիլիսիի, Պյատիգորսկի համալսարանների հայագիտական կենտրոնների , Երևանի բուհերի համապատասխան ամբիոնների, ԳԱ լեզվաբանության ինստիտուտի, ՌԴ ԳԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի կորպուսի ստեղծման ուղղությամբ աշխատող խմբի հետ /ղեկ. Պլունգյան/ և Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայագիտության ամբիոնի /ղեկ. Ա.Տոնապետյան/:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ամբիոնի անդամներից շատերը ակտիվ մասնակցություն են ունենում հանրապետությունում կատարվող կրթական բարեփոխումներին` հեղինակ են ավարտական պետական և ընդունելության քննությունների նոր թեստային համակարգի (Դ.Գյուրջինյան, Ն.Հեքեքյան), ղեկավարում են հայոց լեզվի հանրապետական օլիմպիադաները (Դ.Գյուրջինյան) և այլն:
Ամբիոնի շատ անդամներ (Գ.Գևորգյան, Դ.Գյուրջինյան, Ն.Հեքեքյան, Ս.Տիոյան) մասնակցել են միջազգային գիտաժողովների:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ

Ամբիոնը հաջողությամբ համագործակցում է համալսարանի բոլոր ամբիոնների հետ: Համատեղ աշխատանքներ են իրականացվում հատկապես մանկավարժության և մեթոդիկայի, լեզվաբանության և հաղորդակցման տեսության, անգլերենի հաղորդակցման և թարգմանության տեսության ամբիոնների, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի հետ:  աշխատանքային համագործակցությունը խիստ կարևոր է կրթական բարեփոխումների ներկա փուլում ծառացած ընդհանուր խնդիրների քննարկման, կրթական համակարգում փոփոխություններին ժամանակին արձագանքելու, ճիշտ աշխատաոճ ձևավորելու առումով: Բացի այդ՝ միջամբիոնական համագործակցության տարատեսակ դրսևորումները նպաս­տում են միջամբիոնային կապերի սերտացմանը, միջառար­կայա­կան կապերի զարգացմանը, հնարավոր լեզվական փոխներթափանցումների բա­ցա­հայտմանն ու ուսումնասիրմանը:

Ամբիոնը սերտ համագործակցում է ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Երևանի մանկավարժական և պետական համալսարանների, ինչպես նաև Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնների հետ: Փոխարդյունավետ համագործակցության արդյունք են լեզվական հիմնախնդիրների գծով հրատարակված գիտական հոդվածներն ու ներկայացված զեկուցումները, գիտաժողովներին փոխադարձ մասնակցությունները: 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ