Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » «Միջազգային Տուրիզմ» Գիտաուսումնական կենտրոն » Աշխատակազմ

Աշխատակազմ

Նամակ գրել Տպել PDF
Պրոֆեսորադասախոսական կազմteacherprofiles-infographic11
Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնում դասավանդող
դասախոսները մասնավոր հատվածի և պետական կառույցների բարձր պաշտոններ զբաղեցնող մասնագետներ են, ովքեր ուսանողներին լավագույնս փոխանցում են ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները և փորձը: 

Մարինե Հայրապետյան- «Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, դասախոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետը: 1995-2010 թթ. աշխատել է ՀՀ Բնապահպանության, կենսառեսուրսների կառավարման գործակալությունում` որպես ԲՀՊՏ բաժնի գլխավոր մասնագետ: 2006 թ.-ից մինչ օրս ԵՊԼՀ «Միջազգային տուրիզմ» ԳՈՒ կենտրոնի ղեկավարն է:

Սոնա Ներսիսյան-  «Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնի համակարգող, դասախոս: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Միջազգային տուրիզմ բաժինը: Ներկայումս Սոնա Ներսիսյանը Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ է:

Մարի Գրիգորյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 2005 թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ, ունի 1-ին դասի պետական խորհրդականի աստիճան:

Մկրտիչ Գրիգորյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը: 1999-2012 թթ. աշխատել է «Անի Պլազա» հյուրանոցում՝ որպես ընդունարանի ղեկավար, իսկ 2012 թ.-ից մինչ օրս «Անի Պլազա» հյուրանոցի տնօրենն է:

Արտյոմ Անանյան- ԵՊԼՀ դասախոս, աստվածաբանական գիտությունների թեկնածու: Ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, Փարիզի Կաթոլիկ աստվածաբանական համալսարանը: 2012 թ.-ից մինչ օրս աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն: 

Արթուր Կարապետյան- ԵՊԼՀ ավագ դասախոս: Ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը: 2003 թ.-ից մինչ օրս աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես արխիվի տնօրեն, 2007 թ.-ից մինչ օրս՝ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն, և 2009 թ.-ից մինչ օրս՝ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան տնօրեն:

Սեդրակ Մամուլյան- ԵՊԼՀ դասախոս: 2007 թ.-ից մինչ օրս «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահն է: 2009-2011 թթ. աշխատել է «Արարատ հոլ» ռեստորանում՝ որպես ավագ խոհարար, իսկ 2011 թ.-ից մինչ օրս «Արարատ հոլ» ռեստորանի տնօրենն է:

Ավագ Հարությունյան- եՊԼՀ ավագ դասախոս: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և Խաղողագործության և գինեգործության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը: 1991 թ.-ից մինչ օրս աշխատում է «Մարան» ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, 1997 թ.-ից մինչ օրս Հայ գինեգործների միության նախագահն է: 

Գագիկ Գյուրջյան- ԵՊԼՀ ավագ դասախոս: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1998-2002 թթ. աշխատել է որպես ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 2002-2004 թթ.-ին՝ որպես ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ, 2004-2009 թթ.-ին՝ որպես ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: Գագիկ Գյուրջյանը 2009 թ.-ից մինչ օրս «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենն է, 2001 թ.-ից մինչ օրս՝ ԻԿՕՄՕՍ Հայաստանյան ՀԿ-ի նախագահը:

Մարինա Խաչմանուկյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը: 2005 թ.-ից աշխատում է Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ որպես հասարակայնության և էքսկուրսիոն բաժնի վարիչ:  

Նարինե Հովեսյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայրենագիտության և էքսկուրսիոն գործի կազմակերպման մեթոդիկա բաժինը: 1996 թ.-ից մինչ օրս աշխատում է որպես գերմաներեն լեզվով զբոսավար: 

Սմբատ Դավթյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետը: 1981-1992 թթ. աշխատել է Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության ինժեներա-գեոդեզիական հետախուզումների հայկական պետական ինստիտուտում՝ որպես ինժեներ և գլխավոր մասնագետ: 1996-1998 թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ: 1998-2010 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ որպես ստորաբաժանման ղեկավար: 

Էմիլ Չերքեզյան- ԵՊԼՀ ավագ դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը: 2006 թ.-ից մինչ օրս աշխատում է «Միջազգային տուրիզմ» ԳՈՒԿ-ում` որպես դասախոս:

Լիանա Մովսիսյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Տուրիզմի հայկական ինստիտուտի Ներգնա զբոսաշրջության մենեջմենթ բաժինը: 2005-2007 թթ. աշխատել է «Ռումէա» տուրիստական ընկերությունում՝ որպես ներգնա տուրիզմի մենեջեր: 2008-2010 թթ. աշխատել է Կրթության միջազգային ակադեմիայում՝ որպես դասախոս, 2009-2012 թթ.՝ «ԹԻ ԲԻ ԷՄ» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն, իսկ 2010 թ.-ից մինչ օրս՝ ԵՊԼՀ-ում որպես դասախոս:

Աննա Խաչատրյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը: 2011 թ.-ից մինչ օրս աշխատում է «Միջազգային տուրիզմ» ԳՈՒԿ-ում` որպես դասախոս:

Աննա Մինասյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Միջազգային տուրիզմ բաժինը: 2012 թ.-ից մինչ օրս աշխատում է «Միջազգային տուրիզմ» ԳՈՒԿ-ում` որպես դասախոս:

Հերմինե Առաքելյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Միջազգային տուրիզմ բաժինը: 2012 թ.-ից մինչ օրս աշխատում է «Միջազգային տուրիզմ» ԳՈՒԿ-ում` որպես դասախոս:

Անի Հովհաննիսյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Միջազգային տուրիզմ բաժինը: 2011 թ.-ից մինչ օրս աշխատում է որպես զբոսավար անգլերեն լեզվով, իսկ 2012 թ.-ից՝ «Միջազգային տուրիզմ» ԳՈՒԿ-ում` որպես դասախոս:

Արփինե Ավետիսյան- ԵՊԼՀ դասախոս: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Միջազգային տուրիզմ բաժինը: 2011 թ.-ից մինչ օրս աշխատում է որպես զբոսավար անգլերեն լեզվով, իսկ 2012 թ.-ից՝ «Միջազգային տուրիզմ» ԳՈՒԿ-ում` որպես դասախոս:
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ