Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » «Միջազգային Լրագրություն» Գիտաուսումնական կենտրոն » Աշխատակազմ

Աշխատակազմ

Նամակ գրել Տպել PDF

Տատյանա Հովհաննիսյան

ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» ԳՈՒԿ ղեկավար, դասախոս: Սովորել է Երեւանի պետական համալսարանի   լրագրության ֆակուլտետում, այնուհետեւ տեղափոխվել է Մոսկվա եւ ավարտել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: 2003-2004 թթ-ին «Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիա»-ում  (Մոսկվա) զբաղեցրել է  կոնֆեդերացիայի նախագահի օգնականի, այնուհետեւ  2004 թ-ին Եվրասիա-Մեդիա կենտրոնում (Մոսկվա) Բալթյան երկրների ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատուի պաշտոնը: Աշխատել է  «Երկիր Մեդիա» ՀԸ-ում որպես «yerkir.am» լրատվական կայքի պատասխանատու, այնուհետեւ  ղեկավարել է «Դար-21» ՀԸ արտաքին  կապերի բաժինը: 2009 թ-ից ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն է:

thovhannisyan@brusov.am

 
Մերի Խալաթյան

ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» ԳՈՒԿ  աշխատանքների համակարգող:  Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Աշխատել է «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում՝ որպես  տնօրենի օգնական, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության միջազգային լրատվության  բաժնում որպես թարգմանիչ:

ijcoordinator@brusov.am


Մեսրոպ Հարությունյան

ԵՊԼՀ ավագ դասախոս,  մեդիափորձագետ, արձակագիր:  Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), այնուհետեւ՝  Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում զբաղեցրել է գլխավոր խմբագրի տեղակալի, այնուհետեւ գլխավոր խմբագրի պաշտոնը, եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն, «Երևանի» մամուլի ակումբի  եւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ների փորձագետ: Հեղինակել է չորս գեղարվեստական գիրք եւ «Զրույցներ լրագրողական էթիկայի մասին» ձեռնարկը:

mesrop.cpfe@gmail.com

 

Լիլիկ Ստեփանյան

ԵՊԼՀ ավագ դասախոս, բ.գ.թ., լրագրող, «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստատեսության խմբագիր: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այնուհետեւ տեղափոխվել է Մոսկվա եւ ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմիտեում որպես ավագ խմբագիր, ապա բաժնի վարիչ, այնուհետեւ զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է «Ինտերնյուս» ՀԿ նորությունների փոխանակման հեռուստատեսային ծրագրի պրոդյուսեր, «Շողակաթ» ՀԸ-ում արտադրության տնօրեն, դասավանդել է ՀՀ տարբեր համալսարաններում: Հեղինակել է «Հեռուստատեսային ռեպորտաժ» մենագրությունը:

lilikstep@gmail.com

 


Կարինե Քալանթարյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեում, «Լրաբեր» լրատվական ծառայությունում, «Ազատություն» ռադիոկայնում որպես լրագրող: 2011-2014թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար: Հանրային հեռուստատեսությունում մի շարք հաղորդաշարերի` «Ընտրությունը քոնն է», « Պտույտ մը Երևանի փողոցներում», «Սեփականաշնորհման սկիզբն ու ընթացքը», հեղինակ և վարողն է եղել, «Տնտեսկան տեղեկատու» հաղորդաշարի մեկնաբան: 1995թ. վերապատրաստում է անցել Թոմաս Ռոյթերս հիմնադրամում, Լոնդոն:

kkalantaryan7@gmail.com


Մարինե Քոչարյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, ռեժիսոր: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, այնուհետեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը: Աշխատել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ թողարկվող «Անկախության սերունդ» հաղորդաշարում որպես լրագրող: 2011թ-ից աշխատում է «Շողակաթ» ՀԸ-ում որպես սցենարիստ-ռեժիսոր:

marineh.kocharyan@gmail.com



Սուրեն Դեհերյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, «Լրագրողներ հանուն ապագայի»  ՀԿ նախագահ եւ «www.JNews.am» կայքի գլխավոր խմբագիր: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, այնուհետեւ՝ Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) լրագրություն եւ մեդիա մենեջմենթ բաժինը: Եղել է «ArmeniaNow.com» ինտերնետային շաբաթաթերթի  լրագրող, «ԷՆ Մեդիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի հրավիրված դասախոս: Համահեղինակել է «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցը, կազմել եւ խմբագրել է «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գիրքը:

deheryan@gmail.com



Նունե Սարգսյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, «Մեդիանախաձեռնությունների կենտրոն»-ի, նախկին «Internews» մամուլի աջակցության ՀԿ տնօրեն: Ավարտել է Երեւանի պետականի համալսարանը, Մեծ Բրիտանիայի  բաց համալսարանը եւ Յորքի համալսարանը:  Աշխատել է Հեռուստատեսության ե ռադիոյի  պետական կոմիտեի  արտաքին հարաբերությունների բաժնում, կենտրոնական հեռուստատեսության եւ փոխանակման ծրագրերի խմբագրությունում, դասավանդում է ՀՀ տարբեր համալսարաններում:   

nouneh@internews.am

 


Գեղամ Վարդանյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, «Մեդիանախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Media.am» կայքի պրոդյուսեր: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Եղել է լրագրող «Ա1+» հեռուստաընկերությունում:

gegham@internews.am


Մարգարիտ Եսայան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, ԱԺ պատգամավոր: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է որպես լրագրող «Առավոտ» օրաթերթում եւ «Պիոներ կանչ» պատանեկան թերթում:

esmargo@rambler.ru

 


Էդիկ Բաղդասարյան

ԵՊԼՀ դասախոս, հետքննող լրագրող, «Հետք» առցանց պարբերականի գլխավոր խմբագիր:  Ավարտել է ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Աշխատել է որպես խմբագիր Հեռուստառադիոպետկոմում, եղել է նախարարի խորհրդական ՀՀ ՊՆ-ում եւ  զբաղեցրել է լրատվության վարչության խմբագրի պաշտոնը, ղեկավարում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն:

edik@hetq.am

 


Ավետ Դեմուրյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, Հայաստանում «Associated Press» լրատվական գործակալության թղթակից, Երեւանի Մամուլի ակումբի փոխնախագահ եւ հիմնադիր: Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսերենի եւ օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի Ռուսաց լեզու եւ գրականություն ֆալուկտետը: Թղթակցել է Հայկական ռադիոյին,  «Կոմսոմոլեց» երիտասարդական թերթին, «Մոսկովսկիե նովոստի» շաբաթաթերթին:  Եղել է «Ռիա Նովոստի» գործակալության, նախկինում «Նորություններ լրատվական գործակալության» հայաստանյան բաժանմունքի վարիչ, ստեղծել  եւ  ղեկավարել է  «ԱՌԿԱ» լրատվական գործակուլությունը:

demuryan.avet@gmail.com


Անահիտ Ղուկասյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է ՀՍՍՀ Հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես խմբագիր,  հաղորդաշարերի հեղինակ, մեկանաբան, Շանթ ՀԸ-ում՝ ծրագրերի տնօրեն, «Հայ Թիվի» ՀԸ-ում՝ գլխավոր խմբագիր, նույն ՀԸ Կամերային թատրոնի փորձարարական ստուդիայում՝ խմբագիր: «Հայերս» հեռուստաֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր: Դասավանդում է ՀՀ տարբեր համալսարաններում:

anahit.25.ghukasyan@gmail.com


Ջոն Բալյան

ԵՊԼՀ դասախոս, հանրային կապերի մասնագետ: Ավարտել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտը եւ նահանգային համալսարանի հանրային կառավարում ֆակուլտետը, Մանիտոբայի համալսարանի մարդաբանության ֆակուլտետը, Բեյրութի ամերիկյան համալսարանի սոցիոլոգիայի եւ մարդաբանության ֆակուլտետը: Եղել է խմբագիր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում, «World Net Television»-ի լրատվական բաժնի պետ եւ «ԱՄՆ պետքարտուղարությունում» հանրային հարաբերությունների բաժնի պետ:

balihye@yahoo.com


Գայանե Փաշայան

ԵՊԼՀ ավագ դասախոս, բ.գ.թ., լրագրող: Ավարտել է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետը: Աշխատել է «Ուրարտու» թերթում ՝ որպես լրագրող: Ներկայումս աշխատում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում որպես գրադարանի գիտատեղեկատվական բաժնի ղեկավար:  Համագործակցում է «Բիզնես էքսպրես» եւ «Հայաստանի ձայնը» հասարակական-քաղաքական  շաբաթաթերթերի հետ:

gp2302@yahoo.com


Լեւոն Քալանթար

ԵՊԼՀ դասախոս, ռեժիսոր:  Ավարտել է Խ. Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կինոֆոտոյի ֆակուլտետը: Աշխատել է Ա1+ անկախ հեռուստաընկերությունում, «Բարս Մեդիա» ստուդիայում եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: 1997 թ-ից «Մեդիանախաձեռնությունների կենտրոն»-ի, նախկին «Internews» մամուլի աջակցության ՀԿ, ռեժիսորն է: Հարյուրավոր հեռուստահաղորդումների եւ տասնյակ ֆիլմերի, սոցիալական տեսահոլովակների հեղինակ եւ ռեժիսոր է:  Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր  միջազգային հեռուստամրցույթներում եւ  արժանացել մրցանակների:

levon@internews.am

 

 Մարիամ Մխիթարյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող, «Հ1» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների միջազգային լրատվության բաժնի մեկնաբան: Ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական հալասարանը: Աշխատել է պետական հեռուստառադիոկոմիտեում՝ որպես թողարկիչ, թղթակից:

mmkhitaryan2000@yahoo.com

 

Նարինե Հովհաննիսյան

ԵՊԼՀ դասախոս, լրագրող: «News.am» լրատվական-վերլուծական գործակալության խմբագիր: Ավարտել է Երեւանի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը: Աշխատել է «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում՝ որպես թարգմանիչ, «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» «Հայլուր» լրատվական ծառայությունում՝ որպես լրագրող-թարգմանիչ, «Կապիտալ» օրաթերթում որպես գլխավոր խմբագրի տեղակալ, «Tert.am» լրատվական կայքում  որպես գլխավոր խմբագիր,   «Արմենիա ԹիՎի» ՓԲԸ-ում որպես «Ժամը» լրատվական ծառայության տնօրեն:  

naruk78@yahoo.com

 

Լիլիան Գալստյան

ԵՊԼՀ դասախոս, ֆոտոլրագրող: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Աշխատում է Panorama.am-ում՝ որպես ֆոտոլրագրող, դասավանդում է ՀՀ տարբեր համալսարաններում:

liliangalstyan@rambler.ru

 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ