Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » «Միջազգային Լրագրություն» Գիտաուսումնական կենտրոն » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF
12400665_988684127878573_964127683695164622_n
Կենտրոնի նպատակը 
 
  • ապահովել լրագրության ոլորտի մասնագիտական որակյալ կրթություն, 
  • համակարգել ոլորտի առարկայացանկի կազմման աշխատանքները և կազմակերպել  ծրագրերի և դասավանդվող առարկաների ձևավորման, առարկաների նկարագրերի  կազմման աշխատանքները 
  • միջազգային լրագրության ոլորտի դասավանդվող առարկաները համապատասխանեցնել համաեվրոպական կրթական մակարդակին 
  • ուսանողների հետ իրականացնել խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ` միջազգային և Հայաստանի Հանրապետությունում լրագրության  ոլորտին առնչվող խնդիրների շուրջ 
  • նպաստել Հայաստանի Հանրապետությունում լրագրության ոլորտի ուսումնասիրություններին
  • աջակցել  ԵՊԼՀ համագործակցությանը Հայաստանի Հանրապետության և արտերկրների համապատասխան կրթական և գիտական հաստատությունների հետ

12670481_991582564255396_2669956343534804403_n
Կենտրոնի գործառույթները
 
  • կազմել միջազգային լրագրության ոլորտի դասավանդվող առարկայացանկը 
  • կազմակերպել ուսանողների ուսումնաարտադրական եւ գիտաարտադրական պրակտիկան
  • մշակել, կազմել եւ հրատարակել դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բուկլետներ, ուղեցույցներ
  • գիտական հետազոտություններ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ էլեկտրոնային մամուլի ոլորտում ընթացող զարգացումների շրջանակներում 
  • կազմակերպել գիտա-կրթական միջոցառումներ /գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն/  միջազգային լրագրության ոլորտում տեղի ունեցող ընթացիկ զարգացումների շուրջ
  • կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի համապատասխան կրթական հաստատությունների հետLR
  • մասնակցել միջազգային լրագրության ոլորտի խնդիրների վերաբերյալ հանրապետական և միջազգային քննարկումների, գիտաժողովների
  • ուսանողների համար կազմակերպել  գործնական պարապմունքներ առաջատար ԶԼՄ-ներում, կինոդիտումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ
  • նպաստել ՀՀ-ում լրագրության ոլորտում որակական փոփոխությունների իրականացմանը` համագործակցելով  համապատասխան ինստիտուտների` զանգվածային լրատվության միջոցների, պետական մարմինների, միջազգային եւ տեղական լրագրողական կազմակերպությունների հետ

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ