Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Ակադեմիական նվաճումների կենտրոն » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF

Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում ԵՊԼՀ-ում նախատեսվող ֆրանկոֆոն միջոցառումների ծրագիրը



150px-Univ_Logo_coloured                                                 logo_auf


Միջազգային գիտաժողով

«Աշխարհի լեզվական պատկերը»

Թարգմանությունը մշակույթների խաչմերուկում

20-21 մարտ, 2014, ԵՊԼՀ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերենի ամբիոնը և Ակադեմիական նվաճումների կենտրոնը Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում վեցերորդ տարին անընդմեջ կազմակերպում է Աշխարհի լեզվական պատկերը միջազգային գիտաժողովը, որն այս տարի կրում է Թարգմանությունը մշակույթների խաչմերուկում խորագիրը :
Միջմշակութային հաղորդակցության հիմքում ընկած է լեզվական բազմազանության իրողությամբ պայմանավորված Ուրիշի մշակույթի արժևորման անհրաժեշտությունն ու վերլուծությունը: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ թարգմանաբանությանն առնչվող խնդիրներին մշակույթային լայն համատեքստում` լեզվաբանական արդի գիտակարգերի նվաճումների լույսի ներքո:


Գիտաժողովի հիմնախնդիրներն են

  • Թարգմանաբանությունը լեզվաբանական գիտությունների խաչմերուկում

  • Թարգմանաբանության հանրալեզվաբանական և մշակութաբանական հայեցակետերը

  • Թարգմանաբանության սկզբնավորումն ու զարգացման ուղիները տարբեր մշակույթներում

  • Գեղարվեստական թարգմանության հիմնախնդիրները

  • Թարգմանության դասավանդման արդի խնդիրները


Աշխատանքային լեզուներն են` ֆրանսերենը, հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Գիտաժողովի կազմկոմիտե

Նաիրա Մանուկյան,
Կարինե Գիրիգորյան,
Մելանյա Ղազարյան


Գիտական խորհուրդ


Գայանե Գասպարյան, բ.գ.դ., պրոֆ., ԵՊԼՀ
Լուսինե Ֆլջյան, բ.գ.դ., պրոֆ., ԵՊԼՀ
Ժան-Միշել Կասբարյան, բ.գ.դ., ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մշակութային հարցերով խորհրդական
Նատալյա Խաչատրյան, բ.գ.թ., պրոֆ., ԵՊԼՀ
Բեռնար Ֆրանկո, պրոֆ., Փարիզ Սորբոն համալսարան
Անահիտ Դոնապետյան, պրոֆ., Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Մոնիկ Իրշոռն, պրոֆ., Փարիզ Դեկարտ համալսարան
Լյուդմիլա Զբանտ, պրոֆ., Մոլդովայի պետական համալսարան
Մզաղվե Դոխտուրիշվիլի, պրոֆ., Իլիայի պետական համալսարան
Վադիմ Կոլեսնիկով, բ.գ.թ., Մինսկի պետական համալսարան
Դմիտրի Վեսելինով, բ.գ.դ., Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվհամալսարան
Վիկտորիա Խուրշուդյան, բ.գ.դ., Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ
Լյուդմիլա Հոմետկովսկի, բ.գ.դ., Մոլդովայի միջազգային ազատ համալսարան

Մասնակցության պայմանները

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու գիտաժողովին` ներկայացնելով մինչև սույն թվականի փետրվարի 15-ը զեկուցման վերնագիրը և 250 բառից բաղկացած հակիրճ շարադրանքը french@brusov.am">french@brusov.am, center_cru@brusov.am">center_cru@brusov.am էլեկտրոնային հասցեներին: Գիտաժողովի մասնակիցների հոդվածները կտպագրվեն «Աշխարհի լեզվական պատկերը» ժողովածուում:


Կոնտակտային տվյալներ

Ֆրանսերենի ամբիոն +37410 53 55 11 /1-18/
Ակադեմիական նվաճումների կենտրոն +37410 53 55 11 /5-18/

Գրանցման ձևաթուղթ


Ամանորին նվիրված միջոցառում


Դեկտեմբերի 24-ին ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ամանորին նվիրված միջոցառում ֆրանկոֆոն ուսանողների մասնկացությամբ: Միջոցառումը վարում էին 4-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Մաճկալյանը և Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լուսինե Աբգարյանը: Իրենց ելույթներով հանդես եկան ֆրանսիական բաժնի ուսանողները. երգեցին ֆրանսիական երգեր, նվագեցին դաշնամուր և կիթառ: Կազմակերպվեցին բազմաթիվ խաղեր, շուտասելուկների, նմանակումների և լավագույն նամակ` Ձմեռ պապիկին, մրցույթներ: Ֆրանսերենի ամբիոնի երիտասարդ դասախոսներից Աստղիկ Մարգարյանը իր առաջին կուրսի ուսանողների հետ ներկայացրեց երեք երգ կիթառի նվագակցությամբ: 
IMG_20131224_142432     IMG_20131224_133313 
IMG_20131224_133301     IMG_20131224_131959


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ԱՆՐԻ ՌԵՆՈՅԻ ԱՅՑԸ ԵՊԼՀ


IMG_7216Նոյեմբերի 26-ին ԵՊԼՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի ՌԵՆՈՅԻ հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը, որին հաջորդեց դեսպանի ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ելույթի վերջում տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ դեսպանը պատասխանեց ֆրանսիական արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին: 

******


Որակի ապահովման ազգային կենտրոնի վերապատրաստման երրորդ փուլը ԵՊԼՀ-ում 


1454335_681902568520603_2048629586_n        1502052_681902651853928_712390064_n


Որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ, ԵՊԼՀ Մանկավարժության լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանը վարեց վերատրաստման երրորդ փուլի աշխատանքները ԵՊԼՀ-ում: 

*****

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՄԻՍ ԵՐԵՎԱՆՈւՄ


    Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայկական Ալիանս Ֆրանսեզը` ամբողջ աշխարհում փաստագրական ֆիլմերի ամսվա շրջանակներում, Երևանում կազմակերպում է այս միջոցառումը` Ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շնորհիվ, որի ընթացքում ցուցադրվում են ֆրանսերենով ֆիլմեր (անգլերեն տողատառերով):

Երկուշաբթի, նոյեմբերի 11-ին ժ. 12:40 - Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետ. լեզվաբանական համալսարան
''Nous princesses de Clèves'' ռեժիսոր` Ռեժի Սոդեր/2011թ.,Ֆրանսիա/անգլերեն տողատառեր/
 
Երեքշաբթի, նոյեբերի 12-ին, ժ. 11:00 - Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետ. լեզվաբանական համալսարան
''Quand l'Europe parlait français'' ռեժիսոր Օլիվիե Հորն/2010թ.Ֆրանսիա:

**********

.  .Փարիզ Սորբոն համալսարանի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում ԵՊԼՀ-ում 2014-2015 ուս.տարում նախատեսվում է երկու նոր համատեղ մագիստրոսական մասնագիտացում` կրկնակի դիպլոմի շնորհումով` «Ֆրանսիական լեզու, գրականություն և քաղաքակրթություն» և «Հրատակչական գործ. Թվային հրատարակչություն»
Ուսումնառության 2-րդ տարին ԵՊԼՀ-ի ուսանողներն կացնեն Փարիզ Սորբոն Համալսարանում:  

IMG_2531-e02e4            IMG_2538-442b5
 

2013թ. Փարիզ Սորբոն համալսարանի հետ կնքած համաձայնագրի արձանագրությունը


************

Քրիստիան Տեր Ստեփանյանը ընտրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ երկրների տարածաշրջանային ցանցի փոխնախագահ

.
Սեպտեմբերի 19-ից 20-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի 6 անդամ երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Մոլդովա և Ռումինիա) ազգային համակարգողների հանդիպումը:

Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ցանց, որի առաջնային նպատակներից է լինելու երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման ապահովումը, ֆրանկոֆոնիայի հանդեպ տարածաշրջանի ակնկալիքների և ներդրումների ներկայացումը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը:

Հանդիպման մասնակիցների միաձայն որոշմամբ նորաստեղծ տարածաշրջանային ցանցի նախագահ և փոխնախագահ նշանակվեցին համապատասխանաբար Ֆրանկոֆոնիայի համար Ռումինիայի ազգային համակարգող Վիկտորիա Պոպեսկուն և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր Ստեփանյանը :










*«ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊԼՀ-ՈՒՄ

Սեպտեմբեր 10-11 
ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը ԵԽ ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հետ միասին նախաձեռնեց է միջազգային համաժողով ԺԼԵԿ փորձագետների մասնակցությամբ «Լեզուների և մշակույթների բազմակողմանի մոտեցումների համակարգ»  (carap.ecml.at) ծրագրի շրջանակներում: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը:  Համաժողովին հրավիրված էին ԺԼԵԿ-ի ներկայացուցիչներ ՝ Աննա Շրյոդեր-Զուրան և Միշել Կանդելյեն: Համաժողովի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ԺԼԵԿ-ի կողմից մշակված լեզվի ուսուցման բազմակողմանի մոտեցումներին և ՀՀ կրթության համակարգում դասավանդման նորագույն մեթոդների կիրառման միջոցով նպաստել միջմշակութային հաղորդակցության և բազմալեզվության տարածմանը: 




28.03.2013 Ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը 


Մամուլը մեր մասին


http://shamshyan.com/arm/MKYtu7HSGF.html

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ