Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն » Աշխատակազմ

Աշխատակազմ

Նամակ գրել Տպել PDF

Սամվել Կարաբեկյան  բ.գ.թ. դոցենտ, ՀՇԿ կենտրոնի ղեկավար
SamvelKarabekyanՍամվել Կարաբեկյանը բարձրագույն կրթության ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձառություն ունի։ 1984 թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնում։ 1992-2008 թթ. արաբագիտության ամբիոնի վարիչն էր։ 2006-2008 թթ. միաժամանակ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Համալսարանական կրթության զարգացման վարչությունը՝ համակարգելով համալսարանի կրթական համակարգի վերափոխման ընթացքը Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան։ 2009 թ.-ից դասավանդում է նաև Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնում և ղեկավարում Համալսարանական շարունակական կրթության կենտրոնը։ 2008 թ.-ից Ս.Կարաբեկյանը Հայաստանի Էրազմուս+ Ազգային գրասենյակի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ձևավորված Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ է, 2013-ից՝ խմբի գործունեության համակարգողն է։ 2012-2014 թթ. Հայաստանում ԵՄ կենտրոնի կրթության գծով ավագ փորձագետն էր։ 2014 թ.-ին ընտրվել է Ցկյանս ուսումնառության Հայաստանյան լիգայի նախագահ։ Ս.Կարաբեկյանը կրթական բարեփոխումներին առնչվող մի շարք հոդվածների և մեթոդական ուղեցույցերի հեղինակ է։

էլ.հասցե` head.ulll@brusov.am">head.ulll@brusov.am
Դասավանդման հավաքապանակ http://www.portfoliogen.com/s_karabekyan/ 
  1. Այվազյան Գայանե Ֆելիքսի,  լեզվական ծրագրերի համակարգող,  languagecentre@brusov.am
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ