Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դասընթացներ

Նամակ գրել Տպել PDF

ԵՊԼՀ Համալսարանական շարունակական կրթության կենտրոնն իր ներկայիս կառուցվածքով ստեղծվել է ....-ի գիտական խորհրդի որոշմամբ անցնելով ձևավորման մի քանի փուլ։ 2006-2010թ Լեզուների կենտրոն, 2010-2015 Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն:  Այդ տարիների ընթացքում բազմաթիվ ունկնդիրներ վերապատրաստվել են և անցել են լեզուների դասընթացներ։ Կենտրոնի ներկա գործունեության համար էական նշանակություն է ունեցել մասնակցությունը TEMPUS SSRULLI միջազգային ծրագրին:

Այժմ կենտրոնը գործում է Բաց համալսարան սկզբունքով՝ հանրությանն առաջարկելով բուհի մասնագիտական տարբեր կրթական ծրագրերում ընդգրկված բարձրորակ դասընթացները և հասարակական պահանջարկ ունեցող հատուկ ծրագրեր։

Դրանք են՝  

լեզվական կոմպետենցիաների զարգացման ծրագիրը, աշխատակարողությունների ընդլայնման ծրագիրը և մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիրը։

Լեզվական կոմպետենցիաների զարգացման ծրագիր

Լեզվական կոմպետենցիաների զարգացման ծրագիրն ընդգրկում է տարաժամկետ և տարանպատակ լեզվական դասընթացների մասնագիտացված փաթեթներ ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուների ողջ սպեկտրով, այդ թվում՝

  • բուհական ընդունելության նախապատրաստման փաթեթ,
  • հանրային, մասնավոր և պետական հատվածներին առաջարկվող գործնական մասնագիտացված փաթեթներ,
  • արտասահմանյան քաղաքացիներին առաջարկվող հայերենի դասընթացներ,
  • միջազգային լեզվական հավաստագրերի պահանջներին համապատասխանող քննությունների նախապատրաստական փաթեթներ,
  • հիմնական կրթական ծրագրով նախատեսված լրացուցիչ (երկրորդ, երրորդ) լեզուների փաթեթներ։

Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիր

Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ կոմպետենցիաներ ձևավորող լրացուցիչ կարճաժամկետ դասընթացներ, որոնք սպասարկելու են այնպիսի գործնական հմտություններ, որ թեև մշտապես պահանջարկված են աշխատաշուկայում, այդուամենայնիվ դրանց ձևավորումն ու զարգացումը հիմնական կրթական ծրագրի շրջանակներում սահմանափակ հնարավորություններ ունի, մասնավորապես, կրթական հետագծի ընդլայնման և անհատական զարգացմանն ուղղված կարճաժամկետ դասընթացներ, այդ թվում՝

  1. հասարակագիտական բնույթի խտացված դասընթացային փաթեթներ (սոցիոլոգիա/տնտեսագիտություն/քաղաքագիտություն, քաղաքականություն/փիլիսոփայություն/տնտեսագիտություն և այլն)
  2. առանձին ընդհանրական (հումանիտար) և գործնական (գործիքային) կոմպետենցիաներ զարգացնող դասընթացներ (CV կազմում, նախագծերի ներկայացում, գործարար պլանների մշակում և այլն)
  3. հիմնական կրթական ծրագրի կատարմանն օժանդակող դասընթացներ (ակադեմիական գրելաոճ, վերլուծական ունակությունների վարժեցում և այլն)

Մասնագիտական զարգացման եվ վերապատրաստման ծրագիր

Մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիրը սպասարկում է հարատև կրթության շրջանակներում դասախոսների մասնագիտական և դասավանդման կոմպետենցիաների մակարդակի շարունակական զարգացման պահանջարկը՝ թե՛ սեփական կադրային ռեսուրսի որակավորումը բարձրացնելու և թե՛ ԵՊԼՀ առաքելության տիրույթի շրջանակում որակավորման բարձրացման պահանջմունքներ ունեցող այլ մասնագետների կարիքները։

            

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ