Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն » Ծրագրեր

Ծրագրեր

Նամակ գրել Տպել PDF
Կենտրոնի գործունեությունը

Ներկայումս Երևանի պետական լեզվաբանական համալսարանում գործում են լրացուցիչ և շարունակական կրթության տարրերից մի քանիսը։ Դրանք են.

  • դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ, այդ թվում՝ այլ բուհերում, հետազոտական հաստատություններում և արտերկրում կազմակերպվող
  • լրացուցիչ լեզվական դասընթացներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԼԵԶՎԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ 
ԱՆԳԼԵՐԵՆ Գայանե Բարսեղյան B2 նախապատրաստական
Քրիստինա Գևորգյան B2 նախապատրաստական
A1-A2    /   B1-B2   /    B2-C1
Սոնա Խլղաթյան A1-A2   /   B1-B2
ԳԵՐՄԱՆԵՐԵՆ Արևիկ Ավետիսյան А1-А2   /     B1-B2
ԻՍՊԱՆԵՐԵՆ Անժելիկա Խաչատրյան A1 A2
ԻՏԱԼԵՐԵՆ Անահիտ Մկրյան A1 A2
ՀԱՅՈՑ Ալիսա Ղուկասյան B2 նախապատրաստական
Արմինե Մարտիրոսյան A2 B1
ՀՈԼԱՆԴԵՐԵՆ Ղրատյան Վաղարշակ A1 A2
ՌՈՒՍԵՐԵՆ Հոսեփյան Կարինե A1-A2   /   A2-B1
Իննա Վոսկրեսենսկայան-Դարբինյան A1 A2
ՖՐԱՆՍԵՐԵՆ Լիլիթ Բաբայան A1 A2


  • միջազգային և միջբուհական համագործակցության շրջանակներում իրականացվող սեմինարներ/աշխատաժողովներ/վարպետ-դասեր, այդ թվում՝ արտերկրում կազմակերպվող,
  • ամբիոններում և ուսումնական այլ ենթակառուցվածքներում (կենտրոններ, կաբինետներ) իրականացվող կոնֆերանսներն ու գիտական քննարկումները, մեթոդական սեմինարները

Կենտրոնի կառուցվածքը.

 

Կենտրոնի կառուցվածքը ներառում է երկու ծրագիր, որոնց շրջանակներում կազմակերպվում են վերոնշյալ  գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքները.



  1. Լեզվական դասընթացների ծրագիր որը ընդգրկում է տարաժամկետ և տարանպատակ լեզվական դասընթացների մասնագիտացված փաթեթներ ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուների ողջ սպեկտրով, այդ թվում՝
    • բուհական ընդունելության նախապատրաստման փաթեթ,
    • հանրային, մասնավոր և պետական հատվածներին առաջարկվող գործնական մասնագիտացված փաթեթներ,
    • արտասահմանյան քաղաքացիներին առաջարկվող հայերենի դասընթացներ,
    • միջազգային լեզվական հավաստագրերի պահանջներին համապատասխանող քննությունների նախապատրաստական փաթեթներ,
    • հիմնական կրթական ծրագրով նախատեսված լրացուցիչ (երկրորդ, երրորդ) լեզուների փաթեթներ։
  2. Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիր Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ կոմպետենցիաներ ձևավորող լրացուցիչ կարճաժամկետ դասընթացներ, այդ թվում՝
    • հասարակագիտական բնույթի խտացված դասընթացային փաթեթներ (սոցիոլոգիա/տնտեսագիտություն/քաղաքագիտություն, քաղաքականություն/փիլիսոփայություն/տնտեսագիտություն և այլն)
    • առանձին ընդհանրական (հումանիտար) և գործնական (գործիքային) կոմպետենցիաներ զարգացնող դասընթացներ (CV կազմում, նախագծերի ներկայացում, գործարար պլանների մշակում և այլն)
    • հիմնական կրթական ծրագրի կատարմանն օժանդակող դասընթացներ (ակադեմիական գրելաոճ, վերլուծական ունակությունների վարժեցում և այլն)

Մասնագիտական զարգացման եվ վերապատրաստման ծրագիր

Մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիրը սպասարկում է հարատև կրթության շրջանակներում դասախոսների մասնագիտական և դասավանդման կոմպետենցիաների մակարդակի շարունակական զարգացման պահանջարկը՝ թե՛ սեփական կադրային ռեսուրսի որակավորումը բարձրացնելու և թե՛ ԵՊԼՀ առաքելության տիրույթի շրջանակում որակավորման բարձրացման պահանջմունքներ ունեցող այլ մասնագետների կարիքները։


Առարկայական նկարագրեր



 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ