Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Կարիերայի կենտրոն » Հարցումներ

Հարցումներ

Նամակ գրել Տպել PDF

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ.
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ՈՒ ՇՈՒԿԱՆ - 2010Թ.

ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը, Շրջանավարտների միավորումը և Կարիերայի կենտրոնը սկսեցին ներքին իրավիճակի վերլուծության աշխատանքները, որի արդյունքում պարզ դարձավ աշխատանքի շուկայի վերլուծության և ԵՊԼՀ շրջանավարտների զբաղեցրած դիրքի ու որակական առանձնահատկությունների վերլուծության անհրաժեշտությունը: Բաց Հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորման շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել ծրագրավորված հետազոտությունը: Հետազոտության հիմնական նպատակն էր սահմանել բարձրագույն կրթության որակավորումների և աշխատանքի շուկայի պահանջարկի փոխկապակցվածության աստիճանը` օգտագործելով ԵՊԼՀ տվյալները: Այն նպատակ ուներ բացահայտելու աշխատանքի շուկայի պահանջարկում առկա շեղումները Որակավորումների Եվրոպական Շրջանակի ու Դուբլինյան դեսկրիպտորների տեսանկյունից, հասկանալ այն առանձնահատկությունները, որոնք պետք էր հաշվի առնել բարձրագույն կրթության որակի ու համապատասխանության բարեփոխումների իրականացման գործընթացում: Այս ամենի բացահայտման նպատակով հետազոտության շրջանակներում, ԵՊԼՀ օրինակի վրա փորձ կատարվեց պատասխանել հաջորդիվ ներկայացված հարցերին: Արդյո՞ք բարձրագույն կրթության որակավորումները փոխկապակցած չեն աշխատանքի շուկայի պահանջարկի հետ: Որո՞նք են աշխատանքի շուկայի պահանջները բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու տեսանկյունից: Ինչպե՞ս են դրանք համեմատվում բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակի որակավորումները նկարագրող Դուբլինյան դեսկրիպտորների հետ: Արդյո՞ք բարձրագույն կրթության որակավորումները ազդում են աշխատանքի շուկայի դինամիկայի վրա և գործոն են հանդիսանում շրջանավարտներին աշխատանքի ընդունելիս: 

Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ։ 
Հետազոտության հիման վրա 2011 Կարիերայի օրվա ընթացքում ցուցադրվել է ԵՊԼՀ գովազդային տեսանյութը  


Բարձրագույն կրթության համապատասխանեցման համառոտ պաշտոնական փաստաթուղթ

ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը սկսեց ներքին իրավիճակի վերլուծության աշխատանքները, որի արդյունքում պարզ դարձավ աշխատանքի շուկայի վերլուծության և ԵՊԼՀ շրջանավարտների զբաղեցրած դիրքի ու որակական առանձնահակությունների վերլուծության անհրաժեշտությունը։ Բաց Հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորման շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել ծրագրավորված հետազոտությունը։ Հետազոտության հիմնական նպատակն էր սահմանել բարձրագույն կրթության որակավորումների և աշխատանքի շուկայի պահանջարկի փոխկապակցվածության աստիճանը՝ օգտագործելով ԵՊԼՀ տվյալները։ Հիմնված ամբողջական հետազոտության վրա այս քաղաքական փաստաթուղթը բարեփոխումների ու արդիականացման հնարավոր ու հրատապ զարգացումների համախում է առաջարկում։ 
 

Ամբողջական փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ։ 


ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՐՑՈՒՄ 
 

ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը Կարիերայի կենտրոնի հետ համատեղ 2011թ.-ին իրականացրել է գործատուների հարցում, որի միջոցով փորձել է պարզել վերջիններիս հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը։ Բացի այդ, փորձ է կատարվել գնահատել հմտությունների պահանջարկի ու առաջարկի համադրական վերլուծությունը, ինչը ցույց կտար այսօր աշխատանքի շուկայում առկա ակտուալ պահանջները։ 300 հարցվածից պատասխանել են 149-ը, որոնք, ըստ էության, կազմում են բուհի փոխազդեցության ծիրում գտնվող՝ բուհի արդյունքներով ու շրջանավարտներով առավել հետաքրքրվածները։ 


Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ։ 
 
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ