Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Կարիերայի կենտրոն » Օգտ. հղումներ

Օգտակար հղումներ

Նամակ գրել Տպել PDF


ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ 
 

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը կարևորում է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում։ Վերոնշյալ նպատակին հասնելու համար կենտրոնն իրականացնում է մի շարք ռազմավարական ծրագրեր և միջոցառումներ՝ աջակցելով ուսանողներին և շրջանավարտներին զարգացնել կարիերայում հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ կարողությունները։ Անցկացվում են երիտասարդների ուսուցում, որի ընթացքում վերջիններս ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, ինչպիսիք են՝ ճանաչել և արժևորել սեփական անձը, արդյունավետ հաղորդակցվել մյուսների հետ, հետազոտել կարիերայի հնարավորությունները, կազմել ճիշտ աշխատանքային կենսագրական, ճիշտ ներկայանալ գործատուին և այլն։ Աշխատաշուկայում մրցունակության ապահովման և աշխատատեղերի պահպանման կարևոր նախապայման է գրագետ կազմված աշխատանքային կենսագրականը, ուղեկցող նամակը, մոտիվացիոն նամակը և այլն։ Վերը նշված տարրերը միասին մի գովազդային գործիք են, որի միջոցով ուրվագծվում են երիտասարդի բոլոր հմտությունները ու փորձը։
Ստորև ձեր ենք ներկայացնում մի քանի օգտակար հղումներ, որոնք ձեր կաջակցեն վերոնշյալ փաստաթղթերի ճիշտ և գրագետ կազմման գործում։ Ներկայացնում ենք նաև երիտասարդական փոխանակման ծրագրերի, կրթաթոշակաների, կամավորական աշխատանքների և այլ հնարավորությունների ռեսուրսներ։ 

Հավելյալ տեղեկատվության, հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել Կարիերայի կենտրոն։ 
 

CV_Icon

Աշխատանքային կենսագրական / CV / Resume

Կենսագրականը գովազդային այն գործիքն է, որն ուղղված է ներկայացնելու ձեզ և ձեր նախկին փորձը, արդեն իսկ ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները։ Գրագետ պատրաստված աշխատանքային ինքնակենսագրականը և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը կնպաստեն ցանկալի աշխատանքի փնտրման գործընթացին։ 
Ինչպես գրել աշխատանքային կենսագրական՝ www.cvcentre.co.uk
Ըստ առանձին ոլորտների և մասնագիտությունների աշխատանքային կենսագրականների օրինակներ՝ www.dayjob.com
Europass CV գրելու ուղեցույց և օրինակ՝ www.europass.cedefop.europa.eu
   
CV օրինակ հայերենով 1 / CV օրինակ հայերենով 2 / CV օրինակ հայերենով 3
CV օրինակ ռուսերենով 1 / CV օրինակ ռուսերենով 2CV օրինակ ռուսերենով 3

Cover_Letter_icon     Ուղեկցող նամակ  / Cover Letter 

Աշխատանքային կենսագրականի հետ մեկտեղ շատ հաճախ ներկայացվում է ուղեկցող նամակ, որի հիմնական նպատակն է ներկայացնել ձեզ, ձեր մասնագիտական փորձը, հմտություններն ու գիտելիքները, որոնք կարող են օգնել տվյալ պաշտոնի ձեռք բերման հարցում։ Ուղեկցող նամակի հիմնական փիլիսոփայությունը հետևյալն է. ձեր կողմից արդեն իսկ ձեռք բերված փորձը, ձեր նպատակները, և թե ինչպես են այս երկուսը համադրվում իրար։
Ինչպես գրել ուղեկցող նամակ և օրինակներ՝ www.coverletter.eastchance.com, www.livecareer.com
                 

Interview_Icon Աշխատանքային հարցազրույց / Job Interview

Գործատուի կողմից հարցազրույցի հրավիրվելը նշանակում է, որ ձեր ինքնակենսագրականը բավարարել է գործատուի գրեթե բոլոր պահանջները և տվյալ հաստիքին ընդունման առաջին փուլն արդեն հաղթահարված է: Հարցազրույցը կարևոր է նաև կրթական և կամավորական ծրագրի դիմելու ժամանակ, քանի որ ներկայացնում է ձեր պատրաստվածությունը: 
Հարցազրույցի նախապատրաստման հուշումներ՝ www.quintcareers.com          

Reference_Icon    

Երաշխավորագիր / Reference Letter 

Երաշխավորագիրը դասախոսների/գործատուների կողմից գրվող նամակի մի տեսակ է, որի միջոցով գնահատական է տրվում ձեր գիտելիքներին և հմտություններին, որոնք համապատասխանում են այն ծրագրին, որին դուք դիմում եք։ Վերջինս օգնում է ընտրություն կատարողին ավելի հստակ պատկերացում կազմել ձեր մասնագիտական հմտությունների և գիտելիքների վերաբերյալ։ 
Երաշխավորագրի օրինակներ՝ www.jobsearch.about.com                                                               



ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ