Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Բրյուսովյան գիտական կենտրոն » Բրյուսովյան ընթերցումներ

Բրյուսովյան ընթերցումներ

Նամակ գրել Տպել PDF
Կենտրոնի գործունեության խորացմանն ու տարածմանը նպաստեցին ավանդական Բրյուսովյան ընթերցումների պատրաստումն ու անցկացումը, որոնցից առաջիններն անցկացվել է 1962 թվականին, իսկ հետո բազմիցս՝ Երևանում /1971, 2006, 2013 թթ. Ընթերցումներն անցկացվել են Մոսկվայում, 1989թ.,1994թ.՝ Ստավրոպոլում/: Գիտաժողովների աշխատանքներին մասնակցել են այնպիսի հանրաճանաչ գիտնականներ, ինչպիսիք են ակադեմիկոս Պ.Ն.Բերկովը, Բ.Ի.Պուրիշևը, Ն.Ա.Տրիֆոնովը, Մ.Լ.Գասպարովը, Ա.Ա.Նինովը, Տ.Ս.Հախումյանը, Կ.Ն.Գրիգորյանը, բանաստեղծի եղբայրը՝ ակադեմիկոս Ա.Յա.Բրյուսովը և ուրիշներ:


Տարեցտարի ամրապնդվեցին կենտրոնի կապերը Վ.Յա.Բրյուսովի Մոսկովյան տուն-թանգարանի, Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետհամալսարանի, համաշխարհային գրականության ինստիտուտի, Պուշկինյան տան, Ստավրոպոլի պետական մանկավարժական ինստիտուտի /այժմ՝ Ստավրոպոլի պետհամալսարան / և արտասահմանյան բրյուսովագետների հետ, որոնց թվում են Իրժի Գոնզիկը, Լյուդմիլա Մոտալովան / Պրահա /, լեհ բրյուսովագետ Կազիմիր Յավորսկին, պոետ-թարգմանիչ Վլոդիմեժ Սլոբոդնիկը, Սոֆիայի համալսարանի պրոֆեսորներ Սիմեոն Ռուսակին և Իրինա Զախարիևան, բուլղարացի պոետ-թարգմանիչ Իորդան Կովաչյովը, հարավսլավացի բրյուսովագետներ Միլե Կլոպչիչը և Գուստավ Կրկլեցը: Մեծ տարածում ստացավ Բրյուսովյան ընթերցումների «աշխարհագրությունը»:
 

Այդ գիտաժողովների նյութերը հիմք հանդիսացան «Բրյուսովյան ընթերցումներ» /1962, 1963, 1966, 1971, 1973, 1980, 1983, 1986, 1996, 2002, 2006, 20102013, 2016թթ./ ժողովածուների հրատարակմանը, որտեղ ներկայացված են մասնակից գիտնական-բրյուսովագետների ելույթները Մոսկվայից, Լենինգրադից, Ստավրոպոլից, Խարկովից, Թբիլիսիից, Օդեսայից, Տալլինից, Ռիգայից, Քիշինյովից, Տաշքենտից, Բուլղարիայից, Չեխոսլովակիայից, Լեհաստանից և ուրիշ քաղաքներից ու երկրներից: «Բրյուսովյան ընթերցումներ»-ի հրապարակումները նշանակալի ներդրում ունեն գրականագիտության մեջ և այսօր արդեն մատենագիտական արժեքներ են:
Երկար տարիների աշխատանքի արդյունք է հանդիսանում «Վալերի Բրյուսովի մատենագիտությունը. 1884-1973 թթ.», կազմող՝ Է.Ս.Դանիելյան, խմբագիր՝ Կ.Դ.Մուրատովա / Երևան, 1976/:
 

Կենտրոնի հետ հիմա էլ են կապերը պահպանում Բրյուսովի ստեղծագործությունն ուսումնասիրողներն ու գրականագետները տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Չեխիայից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, Բելգիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, վարվում է նամակագրություն, տեղեկատվության մշակում:
 

2002 թ. հոկտեմբերին ԵրՊԼՀ-ում տեղի ունեցան Բրյուսովյան XII-րդ հոբելյանական ընթերցումները: Այդ միջազգային գիտաժողովը նվիրված էր համալսարանի անվանակոչման, առաջին բրյուսովյան ընթերցումների անցկացման և բրյուսովագիտության կաբինետի հիմնադրման 40-ամյակին: Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են բրյուսովագետներ Մոսկվայից, Ստավրոպոլից, Թբիլիսիից, Գյումրիից, Վանաձորից, Ստեփանակերտից:
 

Զեկույցները ներկայացնում էին ինչպես Վ.Բրյուսովի՝ որպես բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, թարգմանչի, պատմագրի, քննադատի, այնպես էլ նրա դարաշրջանի պատմա-գրական, գրականագիտական, լեզվաբանական, մշակութաբանական, փաստագրական, իմաստաբանական ուսումնասիրությունների հայեցակերպերը:
 

XII բրյուսովյան ընթերցումները ավելի ամրապնդեցին կապը Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Ռուսաստանի առաջատար գիտական և ուսումնական կենտրոնի, համաշխարհային ռուսագիտության առաջատարի՝ Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետհամալսարանի միջև, ինչպես նաև ավանդական գիտական շփումները Ստավրոպոլի պետհամալսարանի հետ: XII բրյուսովյան ընթերցումներն, անկասկած, նպաստեցին հայ-ռուսական կապերի հետագա զարգացմանը հումանիտար մակարդակով: Մոտակա ժամանակներում հնարավոր է թվում Մոսկվայի և Ստավրոպոլի պետհամալսարանների հետ համատեղ աշխատանքը Վ.Բրյուսովի գիտական կենսագրության և նրա կյանքին ու ստեղծագործության տարեգրության վրա:
Անցկացված բրյուսովյան ընթերցումները ցույց տվեցին, որ բրյուսովագիտությունը՝ դառնալով Հայաստանում անխախտ ավանդույթ, այժմ էլ հանրապետությունում ռուսագիտության առաջատար գիտական ուղղություններից է, իսկ Վ.Բրյուսովի անվան համալսարանը՝ բրյուսովագիտության կենտրոններից մեկը:
 

2006 թ. հոկտեմբերին Մոսկվայում «Հայաստանի տարին Ռուսաստանում» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ XIII միջազգային գիտաժողովը՝  նվիրված «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի հրատարակման 90-ամյակին, որի նյութերն ընդհանրացված են 2008 թ. լույս տեսած «Բրյուսովյան ընթերցումներ»-ի  տասնմեկերորդ հատորում:
2008 թ. դեկտեմբերին տեղի ունեցան բրյուսովյան ընթերցումներ Պյատիգորսկում: 2009 թ. հրատարակվեց «Брюсовские чтения на Кавминводах – 2008» գիտական հոդվածների ժողովածուն:
 

Հոկեմբերի 1-2-ին ԵՊԼՀ-ի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Բրյուսովյան ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողով: ԵՊԼՀ դասախոսների հետ համատեղ գիտաժողովին զեկույցներով հանդես եկան բրյուսովագետներ Մոսկվայից, Ստավրոպոլից:  Այնուհետև տեղի ունեցավ Բրյուսովյան գիտական կենտրոնի և Վ.Բրյուսովի թանգարանի բացման արարողությունը: Թանգարանում ներկայացված են  նմուշներ, որոնց թվում են Վ. Բրյուսովին պատկանող որոշ անձնական իրեր, գրքեր, թարգմանություններ, հուշանվերներ, նրա կենդանության օրոք տպագրված բոլոր հրատարակությունները, որոնք թանգարանին փոխանցել է Բրյուսովի ընտանիքը:

Ընտանիքը նաև թանգարանին է հանձնել տարբեր նկարիչների հեղինակային նկարներ, որոնք պատկանել են իրենց ընտանիքին: Թանգարանում ցուցադրվում են ավելի հին նմուշներ, որոնք մինչ այդ պահվում էին արխիվում, քանի որ այդ նյութերը հատուկ պահպանման կարիք ունեին: Թանգարանի մաս է կազմում Վ. Բրյուսովի` հայ ակադեմիկոս Մերկուրովի պատրաստած դեմքի և ձեռքի գիպսե պատճենը: Նույն օրը տեղի ունեցավ  «Վ.Բրյուսովի մատենագիտության նյութերի 1974-1994» գրքի և «Բրյուսովագիտությունը ԵՊԼՀ-ում (1996-2010թթ.)» ձայնասկավառակի շնորհանդեսները:
 

2012 թ. նոյեմբերի 1-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեցին «Բրյուսովյան ընթերցումներ-50» երկօրյան միջազգային հոբելյանական գիտաժողովի աշխատանքները:
 

2013թ. դեկտեմբերի 11-13-ը Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության իստիտուտում (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, РАН) տեղի ունեցավ Վ. Յ. Բրյուսովի 140-ամյակին նվիրված հոբելյանական XV միջազգային գիտաժողովը:
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ