Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Բրյուսովյան գիտական կենտրոն

Բրյուսովյան գիտական կենտրոն

Նամակ գրել Տպել PDF
Բրյուսովյան գիտական կենտրոն 

Վ.Յա.Բրյուսովի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող կաբինետը, ներկայումս «Բրյուսովյան գիտական կենտրոնը», վաղուց դարձել է գիտնական - բրյուսովագետերի աշխատանքը համակարգող ճանաչված կենտրոն:
Կաբինետը հիմնադրվել է 1962 թվականին, երբ ինստիտուտն անվանվեց Վ. Յա.Բրյուսովի անունով: Նա նշանակալից դեր է խաղացել հայ պոեզիայի ժողովրդականացման գործում այն դժվար օրերին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր ֆիզիկական բնաջնջման եզրին:
Իր գոյության տարիների ընթացքում կենտրոնում հավաքվել է գիտական հարուստ և մեծարժեք մատենագիտական նյութ: Դրանք Բրյուսովի ձեռագրերի բնօրինակներ են, միկրոֆիլմեր, ֆոտոպատճեններ, որոնք պատկերացում են տալիս գրողի ստեղծագործական լաբորատորիայի մասին, ինչպես նաև նամակագրական արխիվի ֆոտոպատճեններ /նրա նամակագրությունը եվրոպական և հայկական գրականության ու մշակութային ականավոր գործիչների հետ/, նոտաների հավաքածու՝ բանաստեղծի բնօրինակ և թարգմանած բանաստեղծությունների տեքստերի հիման վրա, այլ արժեքավոր նյութեր: Այստեղ կան Բրյուսովի ստեղծագործությունների համարյա բոլոր հրատարակությունները՝ ինչպես իր կենդանության օրոք լույս տեսած, այնպես էլ ժամանակակից, որոնցից շատերը մատենագիտական հազվագյուտ արժեքներ են:Կենտրոնի ֆոնդի նյութերը խնամքով են պահպանվում, համակարգվում ու հաճախակի վերամշակվում:
Կենտրոնում կան նաև Բրյուսովի ժամանակակից ռուս բանաստեղծների և գրողների՝ Ա.Բելիի, Ի.Սևերյանինի, Ֆ.Սոլոգուբի, Վ.Խոդասևիչի, Լ.Անդրեևի, Վ.Իվանովի և ուրիշների ստեղծագործությունների հրատարակությունները:Կենտրոնն ունի այդ ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական, գրաքննադատական և գրական-գեղարվեստական ամսագրեր / «Мир искусства», «Русская мысль», «Аполлон» և այլն/, որոնք կենտրոնի մասունքներն են, այդ թվում՝ «Весы» ամսագրի լիարժեք հավաքածուն՝ բանաստեղծի անձնական գրադարանից՝ նվիրված կենտրոնին Վ.Բրյուսովի հարազատների կողմից:
Կենտրոնի ֆոնդի նյութերը, գեղարվեստական ու քննադատական հարուստ գրականությունը, արժեքավոր կենսագրա-մատենագիտական նյութը գիտական աշխատանքի կատարման մեծ հնարավորություն են տալիս: Դրանց վրա աշխատում են ինչպես մեր համալսարանի աշխատակիցները, այնպես և մեր հանրապետության և մերձավոր ու հեռավոր արտերկրի ուսումնական հաստատությունների և գիտական հիմնարկների աշխատողները:

Այս նյութերն հիմք են հանդիսանում են ուսանողների կուրսային, դիպլոմային աշխատանքների համար: Կենտրոնում անց են կացվում  մասնագիտական դասընթացներ և սեմինարներ՝ կապված Վ.Բրյուսովի ստեղծագործության և «Արծաթե դարի» ռուս գրականության հետ:

Հայաստանի բրյուսովագետ գիտնականների գիտական ուսումնասիրությունների գլխավոր թեմաներից մեկն է «Բրյուսովը և հայկական մշակույթը»: Այդ թեմայով կենտրոնում կան ֆոտոնյութեր և միկրոֆիլմեր կապված «Հայաստանի պոեզիան» բրյուսովյան անթոլոգիայի հրատարակման հետ: Կենտրոնի գրքային ֆոնդում կա այդ ֆոլիանտի առաջին հրատարակությունը, որի աշխատանքներին մասնակցել են խոշորագույն բանաստեղծներ, պոետի ժամանակակիցները, կա դրա օրինակը՝ Վ.Բրյուսովի խմբագրական ուղղումներով: Կենտրոնում պահպանվում է Բրյուսովի անգնահատելի աշխատանքի՝ Հայաստանի պատմության և գրականության խորացված ուսումնասիրության արդյունքի՝ «Հայ ժողովրդի պատմական ճակատագրերի տարեգրությունը» աշխատության բնօրինակի միկրոֆիլմը: Նյութերի թվում են նաև կենտրոնին նվիրաբերած հայ բանաստեղծների, գրողների, պատմաբանների և գրականագետների Վ.Բրյուսովին նվիրած գրքեր՝ հեղինակների ստորագրությամբ ու ձոներով:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ